Մուտքի ճամբար, օր 3

Այսօր օրը սկսվեց պարտեզապուրակային աշխատանքով ։ Մենք գնացինք ուսումնասիրելու քոլեջի ներսում գտնվող կենդանիներին։ Հետաքրքրվեցինք նաև բույսերով։ Այնուհետև սկսեցինք աշխատել ծաղկի սերմի հետ , խմբավորվեցինք և փորձում էինք առանձնացնել սերմերը ,որոնք այնուհետև պետք է վաճառվեին ։ Այս ամենից հետո սկսվեց պարի և երգի դասը ։ Սովորեցինք նոր պարեր և երգեր։ Դասից հետո նստեցինք և պլանավորեցինք մեր վաղվա օրը։հետաքրքրությամբ սպասում ենք վաղվան

Մուտքի ճամբար, օր երկրորդ

մինչև կսկսվեր դասը, ուսանողներով շրջեցինք քոլեջի տարածքով։Օրը սկսվեց բլոգինգի դասով, գրեցինք մուտքի ճամբարի առաջին օրվա մասին։Հանդիպեցինք մեր ավագ ընկերներին։Նրանք մեզ խորհուրդներ տվեցին, օգնեցին բլոգների հարցում։Այնուհետև հավաքվեցինք մեկ սեղանի շուրջ և տարբեր հարցեր բարձրաձայնեցինք,յուրաքանչյուրս արտահայտեցինք մեր տեսակետը։Զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ,այդպիսով ավելի լավ ճանաչեցինք միմյանց։Քննարկումը շատ հետաքրքիր անցավ ,ընկեր Էլյան մեզ հարցեր էր տալիս տարբեր թեմաների շուրջ , որպեսզի նա մեզ էլ ավելի լավ ճանաչի։Մեր ավագ ընկերները պատմեցին հետաքրքիր պատմություններ արշավներից, թե ինչպես են անցնում դրանք, ինչով են զբաղվում այնտեղ։Օրը անցավ հագեցած և շատ հետաքրքիր։

Մուտքի ճամբար, օր առաջին

Առաջին անգամ մուտք գործեցի քոլեջ, տպավորությունները առաջին իսկ անգամից շատ լավն էին ։ Մեզ ուղեկցում էր ընկեր Էլյան։ Ծանոթացանք քոլեջի ուսանողների հետ։ Ուսանողները բոլորը ընկերասեր էին և շփվող։Դրա շնորհիվ ձեռք բերեցի նոր ընկերներ։ Ես եկել էի իմ մոտ ընկերուհու հետ։ Անկեղծ ասած անչափ ուրախ եմ, որ կարողացա նրա հետ ընդունվել քոլեջ։ Միասին մենք ավելի հեշտ կընտելանանք նոր շրջապատին և նոր միջավայրին։ Շրջեցինք կրթահամալիրի տարածքով։Ավելի լավ ծանոթանալու նպատակով խաղացինք խաղ ։ Այնուհետև ծանոթացանք Ընկեր Հրայրի հետ ։Վարեցինք հեծանիվ, շատ սիրալից վերաբերմունք ստացան ուսուցչի՝ ընկեր Հրայրի կողմից։ Այնուհետև ուղևորվեցին քոլեջ և զբաղվեցինք բլոգավարությամբ։Բլոգավարությունը կիսատ թողնելով ուղևորվեցինք դեպի տուն։

Իմ մասին

Բարև, ես Էլենն եմ ունեմ նպատակներ, որից գլխավորը սովորելն է։ Սիրում եմ նվագել ,պարել զբաղվում եմ սպորտով ։Սիրում եմ ճամփորդել աըդ իսկ պատճառով ընտրել եմ տուրիզմ մեծ հետաքրքրությամբ սպասում եմ դասերի սկվելուն։