Վանի թագավորություն(համառոտ)

Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ասպարեզ իջավ մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Միասնական պետություն անհրաժեշտությունը ստեղծվել էր արտաքին թշնամիների, առաջին հերթին Ասորեստանի ավերիչ արշավանքներին դիմակայել ու համար:Վանի թագավորության առաջին թագավորը Արամեն էր, որը պայքարում էր Ասորեստանյան արշավանքների դեմ։

Նրան հաջորդեց Սարդուրի I -ը։ Նա կառուցեց մայրաքաղաք Տուշպա-Վան-ը։Նա իրեն անվանում է «Մեծ արքա, հզոր արքա, բազմությունների արքա, Նաիրի երկրների արքա, արքա, որին ոչ մի թշնամի չի հաղթել»:

իրեն հաջորդեց իր որդին՝ Իշպուինինորն իր պետությանը միացրեց Եփրատից մինչեւ Վանա եւ Ուրմիա լիճ ընկած տարածքները, այդ թվում Մուսասիրը,որը դարձավ թագավորության կրոնական կենտրոնը, քանի որ այդտեղ էր գտնվում Խալդիի տաճարը:Նրա օրոք սկսեցին օգտագործել սեպագիրը։

Հջորդ թագավորը Մենուան էր։Վանի թագավորությունը նրա օրոք դարձավ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը, իսկ Ասորեստանը այդ ընթացքում ժամանակավորապես կորցրեց իր նախկին ազդեցությունը:

Վանում կառուցեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով:

Մենուային հաջորդեց որդին` Արգիշտի Ա-ն , որի օրոք երկիրը հասավ իր քաղաքական ու ռազմական հզորության գագաթնակետին:Նա ճնշեց Ծոփքում, Մելիդում, Տայքում եւ այլ վայրերում ծագած ապստամբությունները։Արարատյան դաշտում Ք.ա. 782 թ. նա կառուցեց Էրեբունի քաղաքը, իսկ Ք.ա. 776 թ.` նաեւ Արգիշտիխինիլի քաղաքը։

Ք.ա. 735 թ. Կոմմագենում Թիգլաթպալասարը երկրորդ անգամ հաղթեց Սարդուրիին եւ ներխուժեց Վանի թագավորության տարածք, պաշարեց մայրաքաղաք Տուշպան, սակայն գրավել չկարողացավ:

Ռուսա I թագավորը կարողացավ կարճ ժամանակում ամրապնդել երկիրը, նվաճումներ կատարեց Սեւանից արեւելք, Ուրմիա լճի հյուսիսային ու արեւելյան շրջաններում: Նա խոշոր շինարարական աշխատանքներ կատարեց. կառուցեց Ռուսախինիլի քաղաքը, Ռուսայի ջրանցքը եւ այլն:

Ռուսան նույնպես ստեղծեց հակաասորեստանյան երկրների դաշինք եւ փորձեց Առաջավոր Ասիայում վերականգնել Ուրարտուի գերիշխանությունը:

Առաջադրանքներ

Աղիողորմ-աղեկեզ,դառնակսկիծ, աղեխարշ, սրտաճմլիկ,աղեկտուր,կսկծալի, սրտակեղեք, դառնագին,սրտաշարժ,վշտագին։

Երկյուղել-վախենալ ,երկնչել, զարհուրել, սարսափել,ահաբեկել, սոսկալ,սահմռկել,վախվխել, զարզանդել,դողդողալ ։

  1. ողջ իրան
  2. բարակ իմաստ
  3. նոր ունայն
  4. խոր ընտիր
  5. ձեռք միտք

ձեռնունայն, նորընտիր, խորիմաստ, ողջամիտ, բարակիրան։

  1. ձայն ծեծ
  2. սեր տանել
  3. մրրիկ սնել
  4. հաշիվ ծաղիկ
  5. խունկ զուրկ

Խնկածաղիկ, սիրասուն, հաշվետար, ձայնազուրկ, մրրկածեծ։

  1. փափուկ քիթ
  2. տոհմ հուն
  3. տեղ ծառ
  4. արծիվ անուն
  5. լայն սնել

արծվաքիթ, տոհմածառ, լայնահուն, տեղանուն, փափկասուն։

Բառերը գրիր միասին, առանձին, գծիկով։

Հարավ-արևմուտք, ուլտրամանուշակագույն, թավալգլոր, Սևծովյան, հազար հինգ, հարավարևմտյան, հուրի-փերի, դժվարընթաց, երանի թե, փունջ-փունջ։

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

1 կենսաբանությունը որպես գիտություն  Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ:Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված:Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով: Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից:

2Կենսաբանության մասնաճուղերը այլ գիտությունների հետ Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ , կենսաքիմիան որը, օրինակ, ուսումնասիրում է կյանքի քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը՝ կենսամոլեկուլների միջև բարդ փոխհարաբերությունները, բջջաբանությունը կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզիոլոգիան՝ հյուսվածքների,օրգանների  և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան՝ օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը,էվոլուցիոն կենսաբանությունը՝ գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը։Կենսաբանական գիտության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբուքներ , դրանք են ՝ բջջային տեսությունը, էվոլուցիոն տեսությունը, գենային տեսությունը և հեմոստազը։

3Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա

Մանրէաբանություն, ֆիզիոլոգիա-անատոմիա, բջջաբանություն,  էվոլուցիոն տեսություն։

4Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

5Կենսաբանության տեսությունների,գաղափարների, վարկածների մասին վեդլուծություն

Բջջային տեսություն ըստ որի՝ բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը, էվոլյուցիոնտեսություն, գենային տեսություն ըստ որի՝ գենը համարվում է ժառանգականության հիմքը, էներգիայի սպառման և ձևափոխման սկզբունքը և հոմեոստազ։

բնության ուսումնասիրման մեթոդները

Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են։

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:

Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: 

Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

ՃԱՆԱՊԱՐՀ

ՃԱՆԱՊԱՐՀ  Բարակ ուղին սողալով ,  Ոտի տակին դողալով ,  Ճամփի ծայրին բուսել է  Կյանքի ծառը շողալով :  Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի  Այս ճանապարհն Անհունի․․․  Մարդու, բույսի, գազանի  Եվ թևավոր թռչունի :

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ  Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,  Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։  Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,  Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Առաջադրանք

երկու սյունակներից ընտրել մեկական բառ և կազմել 5 բարդ բառ

  1. նեղ ընծա
  2. ոսկի իջնել
  3. այր մուտք
  4. ելնել ծփալ
  5. նոր ձի

նորընծա , այրուձի, ոսկեծուփ, նեղմիտ, ելևէջ։

  1. խոսք քանդել
  2. գարի բխել
  3. տուն հող
  4. առատ կռիվ
  5. սև հաց

սևահող , տնաքանդ, գարեհաց , առատաբուխ, խոսքակռիվ։

  1. հուր փառք
  2. դուռ զբաղվել
  3. միտք զենք
  4. սին վստահ
  5. ինքը կից

Դրկից, հրազեն, մտազբաղ,սնափառ, ինքնավստահ։

2 գտնել հոմանիշները

Արգավանդ-հուռթի, բերրի, պտղաբեր, հարուստ, ճոխ, առատ, բարեբեր , բեղուն, արգասաբեր, բեղմնավոր։

Գովել-գովաբանել, դրվատել, փառաբանել, բարեբանել, ներբողել, ջատագովել,գովասանել, տարփողել,գովերգել, փառավորել։

գեղեցիկ- գեղանի,չքնաղ, սիրուն, գողտրիկ, չնաշխարհիկ, շարմաղ, գեղադեմ, հրաշագեղ, արմաղան, խորոտիկ։

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։ 1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։ Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։