Գյումրի

Յուրահատուկ էր մեր այս անգամվա եռօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի։ Առաջին օրը տեղավորվեցինք և դուրս եկանք զբոսնելու։ Ավելի գեղեցիկ էր Գյումրին երեկոյան ։ Երեկոյան խաղում էինք բազմաթիվ խաղեր, ֆիլմ էինք դիտում, զրուցում էինք։ Մյուս առավոտյան արթնացանք նախաճաշեցինք և ուղեվորվեցինք դեպի Սև Բերդ ուսումնասիրեցին պատմությունը նկարվեցինք և շարժվեցինք Ամասիա սահնակներով սահելու։ Ցուրտ լինելը մեզ չէր խանգարում լավ զվարճանալ ։

Չնայած նրան, որ վերադարձել էինք հոգնած այդ փաստը չխանգարեց մեզ հետ կանգնել չքնելու մտքից։ Գիշերը անցավ արագ և աննկատ ,իսկ ամբողջ գիշեր մենք զրուցում էինք։ Տխուր էր երրորդ օրը այն գիտակցումից, որ հետ պետք է վերադառնանք։ Այսպիսի արկածներով լի էր մեր ճամփորդությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *