Ջրվեժի անտառապարկ

Սկսվեց մեր ձմեռային ստուգատեսը։ «Ջրվեժի անտառապարկ» անունից ոչինչ չասող, սակայն արտաքինից շատ գրավիչ և գեղեցիկ մի վայր։ Սկզբում այդքան էլ տրամադրված չէի այս ճամփորդությանը, սակայն հասնելուն պես ճամփորդական տրամադրությունը պատեց ներքինս։ Բոլորս կարծում էինք ,թե չի լինի ձյուն և գեղեցիկ միջավայր։ Հասնելուն պես բոլոր կարծրատիպերը կոտորվեցին։«Հեքիաթային ձմեռ» ։Այսպես կնկարագրեմ մեր ստուգատեսը։Շուրջբոլորը պատվել էր փափուկ ձյունե վերմակով,իսկ օդը դարձել մաքուր և թարմեցնող։ Վախ, ադրենալին և ուրախություն մեկ վայրում։ Մեկ ակնթարթի ընթացքում ունենում ես այդ 3 էմոցիաները միաժամանակ։ Սահեցինք սահնակներով, դահուկներով, անպակաս մնաց ձնագնդին։ Ամեն բան կախված էր ոչ միայն վայրից այլև մարդկանցից։Հուսով եմ այս նույն ոգևորությամբ էլ կշարունակեմ տարին, չէ՞ որ ինչպես տարին սկսես այնպես էլ կավարտես։

Նախագիծ