Էլեկտրական լիցք

Էլեկտրական լիցքը դա միավոր էլեկտրական դաշտ է, որը փոխազդում է այլ լիցքերի հետ և ունի ուղղություն։

Ատոմը բաղկացած է միջուկից և էլեկտրոնիկա և հիշեցնում է արեգակնային համակարգի մոդելը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք։

Ատոմի կառուցվածք

Անգլիացի գիտնական Թոմսոնը հայտնաբերեց տարրական լիցք կրող մասնիկը։ Այդ մասնիկը անվանեցին էլեկտրոն։ Պարզվեց, որ այդ մասնիկը 2000 անգամ թեթև է ամենաթեթև ատոմի՝ ջրածնի ատոմի զանգվածից։ Էլեկտրոնի լիցքը բացասական է․qe=−e=−1,6⋅10−19Կլ։ Ի տարբերություն այլ մարմինների որոնց կարելի է լիցքավորել կամ լիցքաթափել էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից։ Անգլիացի գիտնական Ռեզերֆորդի կատարած բազմամյա փորձերի արդյունքում 1911թվականին բացահայտվեց ատոմի կառուցվածքը։ Ըստ Ռեզերֆորդի ատոմը իր կառուցվածքով նման է Արեգակնային համակարգի։ Ինչպես մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, այնպես էլ էլեկտրոններն են ատոմի մեջ պտտվում միջուկի շուրջը։ Այդ պատճառով էլ Ռեզերֆորդի կողմից առաջարկված ատոմի կառուցվածքի մոդելն անվանեցին մոլորակային մոդել։