Հունվարյան հաշվետվություն

Անսովոր, բայց շատ հետաքրքիր և բովանդակալից էր ինձ համար հունվար ամիսը։Ստուգատեսային էր հուվարը,որի ընթացքում իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր ստուգատեսներ և ճամփորդություններ։Դասերի ժամանակ ավելի քիչ էինք ծանրաբեռնվում, քանի որ հիմնականը զբաղվում էինք մեր սեմինարներով։Միայն թե այս ամենից հետո անցնել մեր սովորական ռեժիմին մի փոքր բարդ կլինի,բայց դրա հետ մեկտեղ նշեմ, որ այս հունվարյան ստուգատեսի ծրագիրը չկա հանրակրթական դպրոցներում և այս ամենին մասնակցելուց ետ հանրակրթական դպրոցի դասերը ինձ թվում են շատ անհետաքրքիր և միօրինակ։

Այս ամիս մասնակցեցի զվարճալի ճամփորդությունների ինչը կտրեց ինձ և ընկերներիս մեր առօրյայից։Իհարկե մեր ճամփորդությունները այդքան տպավորիչ և հետաքրքիր չէր լինի առանց ընկեր Մարիամի, որի համար շատ շնորհակալ եմ։Նկարները կտեղադրեմ ներքևում։Ձմեռային ստուգատեսի հղումը՝ այստեղ։

Մասնակցել եմ սեմինարների և շատ ուրախ եմ, որ մեր կրթահամալիրում այսպիսի հնարավորություն է ընձեռնվում հավելյալ մասնագիտական սեմինարների մասնակցելու և նոր բաներ սովորելու։Դիջիթեքի հղումը՝ այստեղ։

Զվարճալի մեզ համար հետաքրքիր էր բնագիտատեխնիկական ստուգատեսը, որի ընթացքում ես որպես իմ խմբի անդամ ընտրեցի Նարեին և մենք միասին կազմեցինք շատ հետաքրքիր ուսուցողական և ակտուալ մեր նախագիծը։Նախագծի թեման դիմահարդարումն էր։Նախագծի հարցում մեզ օգնեց մեր նկերուհին նկարահանվելով և մոդել հանդիսանալով մեր տեսանյութում։Սովորեցրեցինք ինչպես խնամել մաշկը ընտել ճիշտ դիմահարդարման պարագաներ և գեղեցիկ շպարվել։Հղումը ՝այստեղ։

Ազգագրական փառատոնի շրջանակներում պատվելի Թամարի հետ միասին ուսումնասիրեցինք մե <համով հոտով> Մշո բարբառը։կատարեցինք փոխադրումներ Մշո բարբառից, բազմաթիվ հեքիաթներ և պատմվածքներ ընթերցեցինք անպակաս էին իհարկե մեր տեսանյութերը։Ուրախ խինդ ու ծիծաղով համեմված էին նաև մեր երգ ու պարի դասերը ի շնորհիվ ընկեր Տիգրանի և Մարինեի։և իհարկե ազգագրական փառատոնը փառատոն չէր լինի առանց ղափամայի ծեսի։ Ազգագրական փառատոնի հղումը ՝ այստեղ ։

Այսպիսով շատ գեղեցիկ խինդ ու ծիծաղով և զվարճալի օրերով համեմված անցավ մեր առաջին, բայց շատ տպավորիչ և անմոռանալի հունվարյան ստուգատեսը։Հուսովեմ կարողացա հիացմունքս ու էմոցիաներս փոխանցել էկրանից այն կողմ։
։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *