Գյումրի

Այնքան ոգեւորված էինք այս ճամփորդության,որ անգամ մեր իրերը մեկ շաբաթ առաջ էինք սկսել հավաքել։Ոգեւորությունը պահպանվեց Գյումրիում։Առաջին կանգառից սկսված հասկացանք,որ այս երեք օրերը անցնելու են շատ գեղեցիկ և հետաքրքիր։Մարմաշենը X դ. վերջին հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին:Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից:կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ.: Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը:

Երաժշտություն, գեղեցիկ տեսարան ահա այն ամենը ինչը ապահովում էր մեր բարձր տրամադրությունը։Դրսում անձրեւ էր,իսկ մեր ներսում արև։Ինտելեկտուալ խաղերը, անմիջական շփումը նոր ծանոթությունները 9-րդ դասարանցիների հետ բավականին հաճելի էր և հետաքրքիր։Հետաքրքրությունը Գյումրու նկատմամբ սկսվեց մեր առաջին եռօրյա ճամփորդությունից դեպի Գյումրի։Իմ կարծիքով, եթե չլիներ այդ առաջին ճամփորդությունը, մենք այսքան ոգևորված չէինք կազմակերպի երկրորդը։

Թվում է թե ամեն բան միօրինակ էր լինելու, բայց ես կասեմ,որ ոչ դա այդքան էլ այդպես չէ։Այս անգամ Գյումրին բացահայտեցինք նորովի։Այցելեցինք այնպիսի վայրեր, ինչպիսինն է Սև Բերդը,Վահրամաբերդը այցելեցինք եկեղեցիներ։Տպավորությունները տարբեր են առաջին ճամփորդության համեմատ։Առավել հետաքրքիր և ծիծաղելի էր մեր «դիմակներով արկածները»։Էմոցիաներով լի և անմոռանալի օրեր անցկացրեցինք մեր կողմից արդեն իսկ շատ սիրված Գյումրիում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *