Ճամփորդություն դեպի Աղձք

վաղուց չէի եղել մեկօրյա ճամփորդության և սա հենց այն ճամփորդությունն էր,որը ինձ պետք էր։Ճամփորդությունը սովորական չէր։Այս անգամ ճանապարհի կեսը գնացել ենք հեծանիվներով,ինչը շատ էքստրեմալ և հետաքրքիր էր։Աննկարագրելի բարդ էմոցիաներ ունեցա այսօր,որի պակասը ունեի։ Սա ուղղակի ճամփորդություն չէր, ավելին էր։ Եղանակը կարծես մեր կողմից լիներ ո՛չ անձրև էր, ո՛չ էլ հրկիզող արև։Բացի հեծանվավարությունից, քարանձավներից,փոքրիկ պիկնիկ էլ ունեցանք։չեմ կարող նկարագրել այն էմոցիաները,որը ունեցա քարանձավ մտնելուց։Վախերս կորցրել էի,ադրենալինի պակաս չունեցա։Բացահայտեցինք քարանձավի մութ անկյունները և դրանց նշանակությունը։Ոչ պակաս բացահայտում էր ընկեր Տիգրանի երաժշտական ճաշակը, ինչը անսպասելի էր,սակայն շատ լավը։Առաջին հայացքից անհնարին թվացող,բայց իրականում հնարավոր և մի փոքր դժվար այդ ճանապարհները դեպի քարանձավ տանող շատ հետաքրքիր էին։Այդ ճանապարհներին բախվեցինք մեր վախերի և փոշու հետ,սակայն դրանք նույնպես խոչընդոտ չհանդիսացան մեզ համար։Անգամ հասցրել ենք պարել քարանձավում։Նկարվել, երգել, պարել ու խենթություններ անել նույնպես չենք մոռացել։Անկրկնելի ճամփորդություն էր դեպի Աղձք։Ճամփորդությունների մասնակցելով համոզվում եմ ընտրածս մասնագիտության մեջ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *