Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Մեր ուսումնասիրման թեման ֆունկցիաներն էին։Առաջին հայացքից բարդ թվացող, բայց իրականում հեշտ ու բազմազան ֆունկցիաներ։Ստորև կներկայացնեմ իմ աշխատանքները։

Նախագծեր ՝ 1 2

ֆլեշմոբեր ՝ 1 2 3

առաջադրանքներ ՝ 1 2 3 4 5

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

Sin

• Սինուսի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն  է, իսկ արժեքների բազմությունը՝ [-1; 1] հատվածը՝ D(sin)=R և E(sin)=[-1; 1],

• սինուսը կենտ և 2π-պարբերական ֆունկցիա է,
• sin x=0, երբ x=πk, k ∈ Z,

Քանի որ սինուսը դրական է I և  II քառորդներում և բացասական՝ III և IV քառորդներում, հետևաբար՝
• sin x>0, երբ x ∈ (2πk; π+2πk), k ∈ Z,
sin x<0, երբ x ∈ (π+2πk; 2π+2πk), k ∈ Z,

• սինուսի մեծագույն արժեքը 1 է, ընդ որում,
sin x=1, երբ x=π/2+2πk, k ∈ Z,

• սինուսի փոքրագույն արժեքը -1 է, ընդ որում,
sin x=-1, երբ x=-π/2+2πk, k ∈ Z:

• սինուսն աճող է [-π/2+2πk; π/2+2πk], k ∈ Z, միջակայքերում,

• սինուսը նվազող է [π/2+2πk; 3π/2+2πk], k ∈ Z, միջակայքերում:

y=sin(x)-ի գրաֆիկը՝

Cos

• կոսինուսի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն է, իսկ արժեքների բազմությունը՝ [-1; 1] հատվածը՝
D(cos)=R, E(cos)=[-1; 1],

• կոսինուսը զույգ և 2π-պարբերական ֆունկցիա է,

• cos x=0, երբ x=π/2+πk, k ∈ Z,

• cos x>0, երբ x ∈ (-π/2+2πk; π/2+2πk), k ∈ Z,
cos x<0, երբ x ∈ (π/2+2πk; 3π/2+2πk), k ∈ Z,

• կոսինուսի մեծագույն արժեքը 1 է, ընդ որում,
cos x=1, երբ x=2πk, k ∈ Z,

• կոսինուսի փոքրագույն արժեքը -1 է, ընդ որում,
cos x=-1, երբ x=π+2πk, k ∈ Z,

• կոսինուսն աճող է [-π+2πk; 2πk], k ∈ Z, միջակայքերում,

• կոսինուսը նվազող է [2πk; π+2πk], k ∈ Z, միջակայքերում:

y=cos(x)-ի գրաֆիկը՝

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Երկու ամբողջ թվերի գումարը 19 է: Մեծ թիվը փոքրին բաժանելիս քանորդում ստացվում է 1, իսկ մնացորդում՝ 5: Գտե՛ք այդ թվերը:
12 և 7

2. Մի թվի 5%-ը և մյուսի 4%-ը միասին 46 է, իսկ առաջինի 4%-ը և երկրորդի 5%-ը միասին 44 է: Գտե՛ք այդ թվերը:
600, 400

3. Ձկնորսը ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքա՞ն է ձկան զանգվածը, պատասխանեց, որ պոչը 1կգ է, գլուխն այնքան, որքան պոչն ու մարմնի կեսը, իսկ մարմինը այնքան, որքան գլուխն ու պոչը միասին: Ինչքա՞ն էր ձկան զանգվածը:
8

4. Քանի՞ ութանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:
8

5. Գտե՛ք x-ի փոխարեն թաքնված թիվը:

Captionless Image

8
6. Անկյուն 𝐶𝐴D-ն 42 աստիճան է, իսկ անկյուն 𝐶𝐵F-ը՝ 41 աստիճան, 𝐴D-ն զուգահեռ է 𝐵F−ին: Գտե՛ք անկյուն 𝐴𝐶𝐵-ն:

Captionless Image

83

7. Երկու մրջյունների հեռավորությունը 33սմ է: Մեծ մրջյունը վազում է 4սմ/վ արագությամբ, փոքրը՝ 2սմ/վ : Որքա՞ն կլինի մրջյունների հեռավորությունը 6վ հետո, եթե նրանք սկսում վազել իրար ընդառաջ:
3սմ

8. Ուղղագիծ հավասարաչափ շարժվող մեքենայի արագաչափի հաշվիչը ցույց էր տալիս 45954կմ: Երկու ժամ անց առաջին անգամ ցուցիչի վրա նորից հայտնվեց մի թիվ, որը նույն կերպ էր կարդացվում ձախից աջ և աջից ձախ: Ի՞նչ արագությամբ էր ընթանում մեքենան:
55 կմ/ժ

9. BC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան ներսում M կետը վերցրված է այնպես, որ <𝑀𝐵𝐶=30 աստիճան է, իսկ <𝑀𝐶𝐵=10 աստիճան: Գտե՛ք AMC անկյունը, եթե <𝐵𝐴𝐶=80 աստիճան:
115

10. Տղան ուներ փայտե խորանարդ: Այդ խորանարդը նա ներկեց ամբողջությամբ՝ օգտագործելով 36գ ներկ: Որից հետո խորանարդը սղոցեց (առանց կորստի) 125 փոքր միատեսակ խորանարդների: Ամենաքիչը հավելյալ ինչքա՞ն ներկ է անհրաժեշտ այդ փոքրիկ խորանարդիկները ամբողջությամբ ներկելու համար:
144

ապրիլյան Ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1. Տեղափոխելով ընդամենը 2 լուցկու հատիկ՝ ստացիր առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը։

Captionless Image
351785

2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով թվաբանական գործողության նշանները: 8 7 6 5 4 3 2 1 = 3
(87-65-4):3:2:1=3

3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ, կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից: Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին սպիտակներից։
2x+2x+x=25
5x=25
2x=10
10

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:
1200-800=400
հանել են 400գ => ամանի քաշը կլինի 400
400

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝ 15։
53

6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։
6

7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։ Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից մեծ կլինի երկու անգամ։
9

8. Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան պարագիծը։
84

9. Աննան, երբ իր մոտ եղած կոնֆետները որոշեց հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։
26

10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ անցավ առաջին օրը։
1600կմ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

5+5-9=1

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

n/8=m(m), m<8 քանի որ մնացորդը պետք է փոքր լինի բաժանարարից: n=8m+m, m=1,2,3,4,5,6,7 => 7հատ

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։

x=400

6x=2400

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:

15

6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Подпись отсутствует

9681074325

6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

(333×3)+(3:3)=1000

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։

5 կիլոգրամ-9 հատ
3 կիլոգրամ-15 հատ

9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ

19+98+81=198

10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

Подпись отсутствует

600սմ²

Գրական ակումբ

Այս տարին շատ լեցուն էր հետաքրքիր նախագծերով։Նախագծերի շրջանակներում ուսումնասիրեցինք բարբառներ, արևմտահայ և սփյուռքահայ գրողներ։ Ուսումնասիրել ենք Գրիգոր Զոհրապի նովելները։ <Կապիկը> , <Զաբուղոն>։ Երկուսն էլ շատ հետաքրքիր և իրենց հերթին ուսուցողական նովելներ էին։ Նովելը պրոզայիկ ժանր է,համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն,որն ունի դեպքերի ընթացք ՝ սյուժե և կերպարներ։ Ամբողջ ձմեռը նվիրեցինք Մշո բարբառի ուսումնասիրմանը։ Կատարել ենք բազմաթիվ փոխադրումներ Մշո բարբառից գրական հայերեն։ Կարդացել և վերլուծել ենք պատմվածքներ և հեքիաթներ։ Ինչպես նաև կազմել ենք մեր բառարանը։ Բացահայտեցինք, որ Մշո բարբառը պատկանում է բարբառային«կը» ճյուղին։ Սկզբում շատ դժվար էր ամեն բան, ինչը զարմանալի չէ,քանի որ առաջին անգամ էինք առընչություն ունենում այս բարբառի հետ։ Ապրիլ ամսվա ընթացքում ընթերցեցինք սփյուռքահայ գրողներ` Համաստեղի, Հակոբ Մնձուրու և Վահե Հայկի պատվածքներից։ Շատ հետաքրքիր 3 պատմվածքներ ուսումնասիրեցինք։Երեքն էլ՝ գրված արեւմտահայերենով, և երեքն էլ ՝ինչ որ կախարդական ու խորհրդավոր իմաստ պարունակող։Ամենից շատ հավանել եմ «Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛» պատմվածքը, քանի որ այն շատ բնորոշ է մեր օրերին։ Այս պատմվածքը նկարագրում է աշխարհում տիրող իրավիճակը, մարդկանց անտարբերությունը և վերջապես ծնողի և որդու անընդունելի հարաբերությունները։ Իսկ ինչ վերաբերում է այս ամսին, մի ամբողջ ամիս նվիրաբերել ենք արևմտահայ գրողների ուսումնասիրմանը, քանի որ այն գրեթե մոռացության է մատնվել։ Ես ընտրել էի Ռուբեն Սևակի կյանքն ու գործունեությունը։ Ռուբէն Սեւակ (Ռուբէն Չիլինկիրեան, 1885, Թուրքիա), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում` ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։ Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905 թվականին, «Մասիս» հանդեսում։ 1910 թվականին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։

Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

Գրել է բազմաթիվ նամակներ նվիրված կնոջը։

Ejercicios

Վարժ 2 էջ52

¿En el norte o en el sur?

  1. En el sur de España, Andalucia, las casas son blancas y con terrazas. Muchas tienen un patio y estan decoradas con plantas y flores.
  2. En el norte, la mayoria de las casas son de piedra, con gruesos muros para protegerlas del frío y tejados inclinados para evitar la acumulación de nieve y ague La mayoria tiene una huerta para cultivar los productos de la tierna.
  3. En la costa mediterránea hay muchas viviendas destinadas al turismo. pequeñas urbonbzaciones de chales y apartamentos y grandes hoteles se mezclan con las viviendas tradicionales.
  4. Una gran parte de la población viven en las ciudades En ellas encontramos bloques de pisos y apartamentos. Las urbanizaciones de chales adosados son cada vez mas frecuentes en lus afueras de la ciudad.

Հյուսիսո՞ւմ, թե՞ հարավում։

  1. Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայում, տները սպիտակ են և ունեն տեռասներ։ Շատերն ունեն բակ և զարդարված են բույսերով և ծաղիկներով:
  2. Հյուսիսում տների մեծ մասը քարից է, հաստ պատերով, որոնք պաշտպանում են ցրտից և թեք տանիքներից, որպեսզի կանխեն ձյան և ջրի կուտակումը, մեծ մասը այգի ունի՝ աճեցնելու մրցույթի արտադրանքը:
  3. Միջերկրական ծովի ափին զբոսաշրջության համար շատ տներ կան: Վիլլաների և բնակարանների փոքր ուրբանիզացիաները և մեծ հյուրանոցները խառնվում են ավանդական բնակարաններին:
  4. Բնակչության զգալի մասն ապրում է քաղաքներում, որոնցում հանդիպում ենք բազմաբնակարան շենքեր և բազմաբնակարան շենքեր։ Քաղաքի ծայրամասերում ավելի ու ավելի հաճախակի են լինում տեռասներով տների ուրբանիզացիաները:
  • 1-D
  • 2-C
  • 3-B
  • 4-A

էջ52 Վարժ 3

  1. Andalucía esta en el sur España.
  2. En los patios andaluces hay plantas y flores.
  3. En el norte de España muchas casas son de piedra con gruesos muros.
  4. En la costa mediterránea hay muchas viviendas destinadas al turismo.
  5. En las ciudades mucha gente encontramos bloques de pisos y apartamentos.

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

saroyan6

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:

Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
-Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
-Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
-Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
-Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
-Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
— Ոչ, ես առա:
— Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
-Տասը դոլար:
-Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
-Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
-Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
-Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
-Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
-Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել:
-Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
-Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
-Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
-Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
-Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
-Դիր,- ասաց:
Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Առաջադրանքներ

.Գտի’ր սխալները:

 1.Գտե’ք սխալը, նշե’ք տեսակը

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:

*հակամետ

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:

*հայության անխախտ սյուն պետքա համաձայնի բացահայտիչ բացահայտյալ

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ:

*իր անվան հետ

  1. Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար, լիիրավ

բ. տարագրություն, տարեգրություն

գ. հավակնոտ, հավակնորդ

Ա. Լիակատար- լրիվ

Նա իրեն լիակատար երջանիկ էր զգում։

Լիիրավ –բոլոր օրինական իրավունքներն ունեցող

Մահացածի որդին լիիրավ ժառանգ էր հանդիսանում։

Բ. Տարագրություն – այսօր օտարության մեջ

Դժվարին ժամանակին գրեթե բոլորը տարագրության մեջ էին։

Տարեգրություն-ժամանակագրություն

մեր տարեգրության մեջ իր ներդրումն է ունեցել Մովսես Խորենացին։

Գ. Հավակնոտ –հանդուգն

Առաձին հայացքից նա հավակնոտ էր թվում։

Հավակնորդ – թեկնածու

  1. Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր,

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն,

գ. խակ խաղող,

դ. կռունկների խումբ:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- Աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն – հովվերգություն

գ. խակ խաղող – ազոխ

դ. կռունկների խումբ – խորդերամ

  1. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն, ծոծրակը քորել, կոկորդում նստել, ձայն բարբառո հանապատի:

երկնագույն արյուն-ազնվական սերունդ
ծոծրակը քորել- մտածել
կոկորդում նստել- խանգարել
ձայն բարբառո հանապատի-առանց պատասխանի ձայն։

  1. Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

զանոնք-նրանք
այրերուն-այրերին
կիներուն-կանանց
իրարու-իրար
վարձք-գումար
կը գտներ-գտնում էր