Առաջադրանքներ

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի


Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:
Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

Ես անցնում էի արտերի եզրով։ Առատ դաշտի եզրերը բաժանված էին տղամարդ ու կնոջ հնձվորների բազմությամբ, ովքեր անդադար հնձում էին։ Ճանապարհներին նույնպես քաղված հացահատիկի կապոցներով բեռնված ջորիների և էշերի շարքեր էին հայտնվում։Նրանք կգային, կհասնեին, կմիանային իմ շարքին, երկար-երկար քարավան կկազմեին, ու  նրանց ուղեկցող տղաների մեծ խմբով՝ կենդանիների պարանոցներին բազմաձայն հնչյուններով ու երգերով զանգակներ կախած, մենք հաղթանակորեն կիջնեինք գյուղ, կալերը։ Սայլերով տեղափոխվելը անհնարին էր, որովհետև անհարթ, լեռնոտ էր մեր երկիրը, վայրէջք ու վերելք ճանապարհներով։