Էկո-նախագիծ

Մասնակիցներ- Տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը— Երկու ամիս

Նպատակը— Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

Ըթացքը․

  • սովորողների կողմից առաջարկվող բնապահպանական նախագծերի իրականացում
  • վեր հանել առկա խնդիրները
  • առաջարկել լուծման ուղղիներ
  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ

Խնդիրը՝ աղտոտվածություն

Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին։

Բնական աղտոտում

Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը։

Մարդածին աղտոտում

Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը։

Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝

  • տեղային

Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ։

  • տարածաշրջանային

Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ։

  • խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում

Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ։

Ծովերի և օվկիանոսների աղտոտվածություն

լուծումներ ջրի աղտոտման համար

Այսօր ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությունը սպառնում է շրջակա միջավայրի առողջությանը:«ծովային աղտոտվածություն» նշանակում է մարդու միջոցով, ուղղակի կամ անուղղակի կերպով, նյութեր կամ էներգիա մտցնել ծովերի մեջ, որոնք վնասակար են կենդանի օրգանիզմների համար, սպառնում են մարդու առողջությանը կամ արգելք են հանդիսանում ծովային աշխատանքների, այդ թվում ձկնորսության համար և վնասում են ջրի որակին:

Նման մեկնություններով կարելի է ասել, որ օրըստօրե մեծանում է ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությունը: Նավերի ու նավթատարների լցարանների արտանետումը ջրերում, արդյունաբերական կեղտաջրերը, տնային, անասնական, հանքային և քիմիական աղբերը ծովեր թափվելով ջրերի աղտոտվածության կարևորագույն գործոնն են հանդիսանում:

Գյուղատնտեսական ու արդյունաբերական կոյուղիների բացակայության պատճառով կեղտաջրերը թափվում են գետեր և այնտեղից էլ ծով են հասնում:Չնայած քիմիական պարարտանյութերը ոչնչացնում են վնասատու միջատներին ու մոլախոտերին և այդպիսով ապահովվում է երկրագնդի բնակչության մի մասի սնունդը, սակայն մարդիկ անտեղյակ են այդ նյութերի վնասների մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի օվկիանոսագիտության միջազգային հանձնաժողովի ծովային աղտոտվածության ծրագրի նախկին պատասխանատու՝ Ռեյ Գրիֆիցն այն համոզման է, որ քիմիական այդ նյութերի ավելորդ մասը գետ է թափվում և հասնում է ծով: Նրանք ազդում են ծովային կենդանի օրգանիզմների աճի վրա: Այդ նյութերը հավանաբար կարող են դադարեցնել նաև ֆոտոսինթեզը և ամենավատն այն է, որ քիմիական պարարտանյութերի մեջ գոյություն ունեցող ֆոսֆատն ու նիտրատը ծովերում բազում ջրիմուռների աճելու պատճառ են դառնում:

Տարեկան 66 միլիարդ խորանարդ մետր արդյունաբերական կոյուղի է արտանետվում Միջերկրական ծով: Օվկիանոսները կլանում են մեծ քանակությամբ հանքային յուղեր, մաքրման նյութեր, ֆոսֆատներ, ծանր մետաղներ։

Չնայած օվկիանոսները բնական կերպով զտում են մթնոլորտում հայտնված գազերը, սակայն դա սահմանափակ կերպով է լինում:

Մինչ այս օրը ծովային էկոհամակարգում գլխավոր մտահոգություն են համարվում պլաստմասե թափոնները, սակայն դեռևս չի հաշվարկվել դրանց ճշգրիտ չափը:

լուծումներ ջրի աղտոտման համար

Լուծման տարբերակներ

լորտի շատ մասնագետներ մեծ մտահոգությամբ ընդգծում են ապագա խնդիրները, որոնք կառաջանան մարդկության համար կլիմայի փոփոխության պատճառով խմելու ջրի սակավության, ջրի մեծ սպառման և վատնման և հիմնականում աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով: ազդեցիկ խմելու ջրի մեջ, այս ամենի պատճառով մարդ արարածը ջրի աղտոտվածության լուծումը փնտրել է։ Այս ամենը պայմանավորված է ջրի՝ որպես բնական ռեսուրսի կարևորությամբ՝ մարդկային կյանքի զարգացման և նաև մեր աշխարհում տեսակների շարունակական էվոլյուցիայի համար:

Ջրի աղտոտվածության լուծումն իրականացնելու միակ ճանապարհը երկու հիմնական խնդիր է ներկայացնում՝ չաղտոտել և մաքրել արդեն իսկ աղտոտվածը։ Հիմնական գործառույթն էր նվազագույնի հասցնել աղտոտվածությունը, որը կարող է ոչնչացնել ջրատար համակարգերը, որոնք առկա են ջրային էկոհամակարգերում. Դրա շնորհիվ որոշ գործողություններ են ծնվում կամ բնական պաշարների պահպանությունն իրականացնելու հնարավոր լուծումները հետևյալն են

  • Սննդանյութերի և քիմիական թունաքիմիկատների կրճատում
  • Կեղտաջրերի կրճատում և մաքրում
  • Ջրի սպառման կրճատում գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ
  • Աղբի կրճատում
  • Վտանգավոր նյութերի նվազեցում, ինչպիսիք են յուղերը և մարտկոցները
  • Կրճատել պլաստմասսաների օգտագործումը
  • Կրճատել կամ վերամշակել պլաստիկը

  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • ФИЛЬМ МУСОР

    Мусор — Кинопоиск

    «МУСОР» ֆիլմում շատ հեռուստադիտողների համար բավական անսովոր թեմա է բացահայտվում ։ Բոլորը շատ լավ գիտեն, որ մեր մոլորակը գլոբալ աղտոտված է թափոններով, բայց, ավաղ, քիչ ուշադրություն են դարձնում այդ խնդրին ։ Մարդիկ կարծում են, որ ավելի հեշտ է փակել աչքերը եւ շարունակել վայելել կյանքը, ձեւացնելով, որ ամեն ինչ լավ է։

    Նրանք չեն սիրում փորփրել տոննաներով աղբը. Այսպիսով, մենք սպանում ենք մեր մոլորակը, առանց նրա օգնության խնդրանքները լսելու: Ֆիլմի ստեղծողները Ջերեմի Այրոնսի հետ համոզված են, որ այդ խնդիրը պետք է անպայման լուծել ։ Նրանց գլխավոր խնդիրն է բացահայտել ճշմարտությունը մարդկանց։ Մեր ուշադրությանը արտասովոր զբոսանք է տրամադրվում մոլորակի տարբեր վայրերում, որոնք կորցնում են իրենց գեղեցկությունն ու կյանքը մասշտաբային աղտոտումից ։

    Արդեն ֆիլմի առաջին կադրերը սարսափեցնում են ։ Չինաստանում աղբի տոննաները սպանում են բնության ողջ գեղեցկությունը եւ սարսափելի ազդեցություն են ունենում դրա բնակիչների վրա: Ինդոնեզիայի գետերը ծածկող պլաստիկ շշերը արեւի ճառագայթներին թույլ չեն տալիս հասնել ջրին: Երեխաները մեծանում են աղբի մեջ: Աղբը դառնում է մարդկային կյանքի անբաժանելի մասը։ Միլիարդավոր թափոնները կործանարար ազդեցություն են ունենում երկրի եւ նրա բնակիչների վրա: Գլոբալ տաքացումը մեզ թունավոր աղբ է բերում, թաղված հավերժական սառույցով։

    Մենք տեսնում ենք իրականությունը և այլևս ի զորու չենք լռելու և անգործելու ։ Պատկերը ունի լավ ավարտ. Մարդիկ կարող են փրկել իրենց մոլորակը, քանի որ այն դեռ ապրում է ։ Պարզապես պետք է բացել աչքերը եւ նայել իրականությանը. Թափոնների վերամշակման ծրագրերը երջանկության առաջին քայլերն են լինելու ։

  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ
  • Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90-ական թվականները Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է: Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար:

    ՇՄ նախարարը՝ Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի մասին
    Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի մասին

    Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ

    Առաջադրանք

    • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։

    7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։

    • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։

    8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

    • Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։
    • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։

    8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։ 9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

    Գրականություն՝

    1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 55-61
    2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 102-107
    3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 75-80