Տարեկան հաշվետվություն

Նախորդ ուսումնական շրջանի հաշվետվությունը ՝ այստեղ։

Ուսումնական երկրորդ կիսամյակը սկսեցինք մեր անհատական նախագծերով,որը ինձ համար նորություն էր։ Հետաքրքիր է նոր ձևով անցկացնել դասերը, ինքդ քեզ սովորեցնող զգալ, ոչ թե սովորող։

Անհատական նախագծերը իրենցից ներկայացնում են հետազոտական, թարգմանչական աշխատանքներ,տեսաֆիլմեր և այլն։ Անհատական աշխատանքներ կատարում ենք գրեթե բոլոր առարկաներից։

ճամփորդություններ— ամեն անգամ ճամփորդություններից խոսելիս նույն զգացմունքներն ու ապրումներն եմ ունենում, ինչ ճամփորդության ընթացքում։ Ինձ համար ճամփորդությունները կյանքիս մի մասնիկն են դարձել, որ առանց դրանց ՝ ինձ չեմ պատկերացնում։ Ժամանակին չէի կարող պատկերացնել և գլխի ընկնել,որ այսքան շատ եմ սիրում ճամփորդել,որ ճամփորդություններով անգամ ինքս ինձ եմ սկսում ճանաչել։ Ամեն անգամ, երբ զգում եմ որ մոտիվացիա չունեմ կամ ծուլանում եմ, հասկանում եմ,որ ճամփորդելու կարիք ունեմ։

Անցած Գյումրիի ճամփորդությունից այնքան էինք ոգևորվել,որ այս կիսամյակում ինքս առաջին անգամ նախագիծ գրեցի և այցելեցինք Գյումրի։ Չեմ զլանա և նորից ու նորից կրկնեմ,որ աննկարագրելի էր ամեն բան։ Ամենից շատ տպավորված եմ Աղձքի ճամփորդությունից։ Էքստրիմ,ադրենալին և այլ բուռն զգացմունքներ եմ ունեցել այդ ճամփորդության ժամանակ։ Առաջին անգամ էի քարանձավ մուտք գործում և կասեմ,որ շատ հետաքրքիր և տպավորիչ էր ամեն բան։ճամփորդությունների ժամանակ հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ և մտերմանալ քոլեջի մյուս ուսանողների հետ, ինչը շատ հետաքրքիր է։

Ճամփորդությունների բաժին

Մասնագիտական -դեռեւս միայն իսպաներեն եմ ուսումնասիրում։ Փոքր-ինչ բարդ է, բայց չեմ հուսահատվում, քանի որ գիտակցում եմ, որ փոքր-ինչ բարդ է լինելու։ Իսպաներենի նոր ուսուցչուհի ունենք, ում շատ եմ հավանել, և դա ինձ համար, իրոք, կարեւոր է ,որովհետեւ առաջինը ուսուցչից եմ կարծիք կազմում առարկայի մասին։ Անհամբեր սպասում եմ երկրորդ կուրսին , որպեսզի ուսումնասիրեմ զբոսաշրջությունը։

Իսպաներեն

Ընտրածս մարզաձեւը՝ որպես ֆիզկուլտուրա, սուսերամարտն է։ Երբեք գաղափար անգամ չեմ ունեցել սուսերամարտի մասին, բայց արի ու տես, որ սուսերամարտի անունը լսելով, առանց վարանելու՝ որոշում կայացրեցի, որ այդ մարզաձևը պիտի ընտրեմ։

Երաժշտական գործունեություն— անկեղծ ասած՝ դպրոցում, երբ անցնում էինք երաժշտություն, այդքան էլ լավ կարծիք չի ձեւավորվել մեջս այդ առարկայից։ Չնայած նրան, որ հաճախել եմ երաժշտական դպրոց և ավարտել եմ այն: Բոլորը կարծում էին, որ պետք է սիրեմ դասական կամ ազգային երաժշտությունը։Բայց ամեն բան լրիվ հակառակն է եղել։ Քոլեջ ընդունվելիս, երբ իմացա, որ երաժշտություն ենք անցնելու ՝ այն էլ ազգային, շատ հիասթափվեցի։ Այդ ամենը սկզբում ինձ բացարձակ դուր չէր գալիս,սակայն ոչ շատ ժամանակ անց՝ հասկացա, որ դա նույնպես իմ կյանքի մաս է կազմում, և ապահովվում է իմ լավ օրվա սկիզբն ու ավարտը։ Շատ ուրախ եմ, որ մեզ այսպիսի հնարավորություն է ընձեռնվում ՝ ճանաչել և սիրել ազգայինը։ Ընկեր Մարինեի հետ իրականացրել ենք շատ կրթական ծրագրեր,սովորել զանազան երգեր և պարեր։

Այս տարին շատ լեցուն էր հետաքրքիր նախագծերով, և մենք տարբեր նախագծերի շրջանակներում հասցրինք ուսումնասիրել արևմտահայ և սփյուռքահայ գրողներին, նաև բարբառներ և գրաբար։ Պիտի ասեմ, որ ես քոլեջ եմ եկել այլ դպրոցից, և մենք մեր նախորդ դպրոցում առանձնապես չեն ուսումնասիրել ո՛չ գրաբար, ո՛չ արևմտահայերեն, ո՛չ էլ բարբառներ։

Հայոց Լեզու

Գրականություն

Աշխարհագրության ժամերին ուսումնասիրում ենք մարզեր, մարզկենտրոններ, ջրագրական ցանց և այլն։ Նոր հմտություններ ենք ձեռք բերել շնորհիվ ընկեր Գայանեի։ Կարողանում ենք մշակել ռազմավարություն, ինչը մեզ հետագայում էլ պետք է գալու։

Աշխարհագրություն

Պատմության ամենահետաքրքիր մասից խոսեմ, որ նույնպես կատարում ենք անհատական նախագիծ «Հայ ականավոր թագուհիներ» վերնագրով։ Նախագծի շրջանակներում շնորհանդեսի տեսքով ներկայացնում ենք հայ թագուհիներին, նրանց կյանքն ու գործունեությունը։

Պատմություն

Հանրահաշվի դասերին ուսումնասիրել ենք ֆունկցիաները, կատարել բազմաթիվ առաջադրանքներ, նախագծեր և, ինչու ոչ, ֆլեշմոբներ։

Հանրահաշիվ

Նախագծեր ենք իրականացրել նաեւ ռուսերենից, էկոլոգիայից և մեր մյուս առարկաներից։

Էկոլոգիա

Ռուսերեն

Ֆիզիկա

Անգլերեն

Կենսաբանություն

Ֆլեշմոբներ-անկեղծ ասած՝ ֆլեշմոբները ինձ այդքան էլ դուր չեն գալիս։ Միգուցե դեռ չեմ հաշտվել այս ուսուցման ձեւի հետ, բայց հուսամ, որ ժամանակի ընթացքում այն նույնպես ինձ դուր կգա։

Ֆլեշմոբներ

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Եթե ինձ ընտրության առջև կանգնեցնեն և հարցնեն, թե որը կընտրեմ ես՝ կյանքը քոլեջի ներսում, թե դուրս, ես միանշանակ կընտրեմ՝ ներսում։ Կյանքը քոլեջի ներսում անընդհատ շարժման մեջ է, հետաքրքիր, ուրախ-զվարթ։ Քոլեջի ներսում քեզ և՛ մեծ ես զգում, և՛ երեխա։ Քոլեջում շատ շատ ընկերներ ունեմ, ինչը չէի ասի քոլեջից դուրս։ Ես քոլեջ ընդունվելիս մտավախություններ ունեի, թե ինչպես եմ շփվելու ուսանողների հետ, քանի որ ես այդքան էլ շփվող չէի մինչ իմ քոլեջ գալը։ Անցած հաշվետվությունում նույնպես նշել եմ, որ չեմ սիրում շաբաթ-կիրակի, որովհետեւ քոլեջ չեմ գալիս։ Կասեմ, որ շատ ուրախ եմ, որ փոխվել եմ դեպի լավը։ Այժմ ունեմ շատ նպատակներ և փոքրիկ ձեռքբերումներ՝ նույնպես շնորհիվ քոլեջի։

Ամբողջ տարվա ձեռքբերումներ

Ամենաառաջին ձեռքբերումս քոլեջ ընդունվելն էր։ Քոլեջը դարձավ իմ մյուս ձեռքբերումների հովանավորը։ Քոլեջում սկսել եմ ինքս ինձ ճանաչել, դնել իմ առաջ հստակ նպատակներ և ձգտել դեպի դրանք, փոխվել է բնավորությունս։ Ուսման առումով նույնպես ունեմ ձեռքբերումներ։ Սկսել եմ իսպաներեն սովորել և դեռ շաուրնակում եմ, քանի որ դրա հետ կապված շատ պլաններ ունեմ։ Հարստացրել եմ գիտելիքներս։ Ճամփորդությունների շնորհիվ կորցրել եմ շատ ու շատ վախեր, որը ունեի նախկինում։ Քոլեջ գալով՝ անգամ ոճիս մեջ եմ փոփոխություններ նկատել։ Հիմնովին փոխվել է մտածելակերպս, ազատվել եմ կարծրատիպերից։ Դեռ շարունակում եմ իմ ձեռքբերումների ուղին:

Ejercicio

pagina 53 ejercicio 6

Hola Arina.Estoy de vacaciones en Syunik con mi familia.Estoy en una casa .Está cerca de una iglesia .La casa es grande luminosa.La casa Tiene 4 habitaciones.Cocina,bano,salón y 2 terrasas.En este momento estoy en casa.

hasta pronto.

Muchos besos.

pagina 54 ejercicio 1

  • cama մահճակալ- en el dormitorio
  • microondas- en la cocina
  • sillones-en el salon
  • equipo de musica երաժշտական սարքավորումներ- en el salon
  • espejo Հայելի-e el cuarto de bano
  • lavavajillas посудомойка— en la cocina
  • bañera լոգարան- en el cuarto de bano
  • television- en el salon

ejercicio 2

Salon-sillones ,television, mesa,alfombra-ковер

cocina-microondas,lavavajillas,Pan-Кастрюля Platos-Посуда

dormitorio-cama,armario, espejo,lámpara.

cuarto de bano-Toalla,Полотенце,Lavabo Раковина Ducha,Secador de pelo Фен.

ejercicio 3

primero,segundo, tercero, quarto, quinto,sexto, septimo .oktavo, noveno decimo.

Ejercicio 4

  1. hay
  2. esta
  3. hay
  4. estan
  5. hay
  6. esta
  7. esta

Ejercicio 5

  1. Esta noche no salimos. Nos quedemos en casa y penemos una pelicula de video.
  2. En la cocina hay cosas para comer. Podemos hacer los bocadillos.
  3. ?Tiene queso? Si, hay una pequeta en el nevera.
  4. ?Hay jamon? No, pero tengo unas anchoas muy ricas.
  5. ?Penemos un poco de tomate? Si, aqui hay un tomate bastante grade.
  6. ?Donde estan las servilletas? En el cajon de la derecha?
  7. ?Quieres una cerveza? No profiero el refresco.
  8. Aqui estan los vasos pequenos.

Cuaderno: pagina 28 ejercicio

1.A. Perdona, ?como se va de Moncloa a Ventas? B. Mira,

Ejercicio 2

  1. Las estaciones de metro abren las 6 hasta la manana.
  2. Quiro un billete de diez viajes.
  3. ?Como se va la plaza Mayor?
  4. Desde Arguilles hasta Metripolitano hay tres estaciones.
  5. Yo voy al casa desde trabajo en metro.