Քննական հարցաշար

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում: Մարզը Վրաստանի հետ ունի մոտ 50, իսկ Ադրբեջանի հետ՝ 300 կիլոմետր ընդհանուր սահման: Տավուշի մարզով հոսող գետերը պատկանում են Կասպից ծովի՝ Քուռ գետի ավազանին: Տավուշի մարզում կա բնական մեկ լիճ՝ Պարզ լիճը: Մարզի ավելի քան 50 տոկոսը անտառապատ է, ինչը Տավուշին տալիս է անկրկնելի գեղեցկություն տարվա բոլոր եղանակներին: Հայաստանում անտառները կազմում են հանրապետության տարածքի շուրջ 13 տոկոսը, որոնց մեծ մասը հենց Տավուշում է:Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։

2Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը :Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ , Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ ։ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում:

3.Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Զարգացած է ծխախոտագործությունը։ Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում անասնաբուծությունն ու խոզաբուծությունը :Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը: Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։ 

4Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ, լեռնային ռելիեֆ։ Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։

Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ)։Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, ՎիրահայոցՀալաբի լեռնաշղթաները։

5Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով։ Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։

6. Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Լոռին վերջին տասնամյակների ընթացքում եղել և այժմ էլ մնում է որպես տոհմային տավարաբուծության առաջատար շրջան: Մարզն աչքի ընկնող տեղ է գրավում կաթի արտադրության և պանրայուղագործության գծով: Լոռու մարզն ունի զարգացման լայն հեռանկարներ. բարենպաստ աշխարհագրական դիրքը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը, առկա արտադրական սոցիալական ենթակառուցվածքները լավ նախադրյալներ են ստեղծում բազմաճյուղ տնտեսության և բնակչության սպասարկման ոլորտի զարգացման համաչափ տեղաբաշխման համար:

7. Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրնեը։ 

Լոռու մարզում զբոսաշրջութան զարգացմամբ և բիզնեսով զբաղվող գործարարները նշել են, որ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում համայնքային ամենատարբեր խնդիրների հետ կապված: Համայնքների ենթակառուցվածքների բարելավումն ու զարգացումն առաջնային հարց է պետության համար, բոլոր հիմնավորված առաջարկները կդասակարգվեն և պետությունը կաջակցի համայնքներին միջոցներ գտնելու ու առկա խնդիրների լուծման համար ծրագրեր ներգրավելու և իրականացնելու հարցում:

8 Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

9.Նկարագրել Արագածոտնի մարզի մարզի բնակչությունը։Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

10 տնտեսություն-Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։

11Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։ Հիմնական խոչընդոտ են հանդիսանում ռեսուրսների և կապերի բացակայությունը, սահմանափակ մուտքը դեպի ավելի լայն շուկաներ՝ իրենց կարողությունները ցուցադրելու և սոցիալ-տնտեսական կյանքն ակտիվացնելու, տնտեսական, արդյունաբերական և բնապահպանական նշանակությունը բարձրացնելու, ինչպես նաև երկրի առաջընթացում արժանի տեղ զբաղեցնելու համար։Հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ Արագածոտնի մարզը, ունենալով բարենպաստ նախապայմաններ կայուն տնտեսական աճի համար, ունի նաև խոչընդոտներ, որոնք խանգարում են վերջինիս արագ զարգացմանը։ 

12. Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։ Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրեր։

13.Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը:

14. Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման, հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա ե այլն։

15.Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրնեը։ ,—

16Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը։ Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը,

17.Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը ։

Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը:

18.Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները

Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը:Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը։

19.Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։

—-

20.Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

21Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։

բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

22Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է:Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է:

23.հիմանխնդիրներ—

24.Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

25.Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

26Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության , այնպես էլ անասնաբուծության զարգացման համար :

27.Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը

——

28.Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձիտուֆիմարմարիկրաքարիկավիբազալտիգրանիտիֆելզիտի (Մարտիրոսի ֆելզիտը) և հանքային ջրերի մեծ պաշարներ։

29.Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։

Մարզի գյուղատնտեսական արտադրության գերակշռող ճյուղը անասնաբուծությունն է ,

30.հիմնախնդիր—-

31Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Սյունիքի տարածքն ունի հարուստ կենսաբազմազանություն։ Այն հիմնականում կազմված է լեռնային գոտիներից։ Մարզին բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները:

Մարզի ռելիեֆը խիստ մասնատված է։

32.Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմում էր 135.8 հազար մար դ

33։Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

ֆիզիկաաշխարհագրական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ չեն տնտեսության զարգացման համար, հետևաբար այն խիստ տարբերվում է հանրապետության մյուս մարզերից

ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին:

34 հիմնախնդիրներ—-

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *