Երաժշտություն

Երաժշտություն (հունարեն՝ μουσική [նկատի է առնվում τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա հունարեն՝ μούσα — մուզա բառից), արվեստի տեսակ, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է:
Երաժշտությունն առաջացել է Պալեոլիթում:Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի  հիման վրա: Երաժշտության հիմնական տարրերն ու արտահայտչամիջոցներն են

  • լադը (ձայնակարգը, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես տարբերակված հարաբերությունների վերացարկված համակարգը),
  • ռիթմը (հնչյունների տևողությունների կազմակերպված հաջորդականությունը),
  • չափը (ռիթմի կազմակերպման համակարգը),
  • տեմպը (ստեղծագործության կատարման արագության աստիճանը),
  • ներդաշնակությունը,
  • բազմաձայնությունը,
  • գործիքավորումը և այլն:

Երաժշտության պատմականորեն առաջացած արտահայտչամիջոցների ողջ համադրումը երաժշտական լեզուն է:Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին: Կիրառելով հնչյունների տրամաբանական կազմակերպման հնարավորությունը`   աստիճանաբար ձևավորել են պարզագույն լադերն ու ձայնաչափը: Սկզբնավորվել է երաժշտական ֆոլկլորը, որը հետագայում դարձել է պրոֆեսիոնալ արվեստի հիմքը: Երաժշտական երկի գոյությունը պայմանավորված է տարբեր աստիճանների ստեղծագործական 3 փուլով՝ հորինում, կատարում և ընկալում: Հին աշխարհում՝ ԵգիպտոսումՀնդկաստանումՀունաստանումՉինաստանում և այլուր, գործել են մասնագետ երաժիշտներ, տաճարներում ու պալատներում հնչել է երգը, նվագել են տավիղ, քնար: Միջնադարում երաժշտական մշակույթը միավորել է ժողովրդական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ երաժշտությունը: Ծաղկել է վիպասանների, գուսանների, թափառաշրջիկ երգիչների, աշուղների ու ակինների արվեստը: Ընդունված է երաժշտությունը բաժանել հոգևորի (եկեղեցական) և աշխարհիկի:XVII դարում և XVIII դարի 1-ին կեսին վերջնականապես գերիշխել է աշխարհիկ երաժշտությունը: Կազմակերպվել են մշտական օպերային թատրոններ, երաժշտական ընկերություններ, ժամանակակից ձևերն են ստացել լարային աղեղնավոր գործիքները, ստեղծվել է առաջին դաշնամուրը, կարևորվել է երաժշտական կրթությունը: Բազմաձայն երաժշտարվեստի բարձրագույն նմուշներ են ստեղծել Յոհան Սեբաստիան Բախը (պասսիոններ, կանտատներ և այլն) և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը (օրատորիաներ և այլն): Դրանց զուգահեռ ստեղծվել են օպերան (Ալեսանդրո Սկառլատտի, Ժան Ֆիլիպ Ռամո և ուրիշներ), գործիքային կոնցերտը (Անտոնիո Վիվալդի, Արկանջելո Կորելլի և ուրիշներ), կամերային անսամբլը, երաժշտություն երգեհոնի և կլավեսինի համար: XVII–XIX դարերում սկզբնավորվել են հերոսական երգերը, խմբերգերը, քայլերգերը և այլն: Ձևավորվել է սիմֆոնիզմը, որը նշանավորվել է Բեթհովենի, Հայդնի, Մոցարտի բարձրարվեստ ստեղծագործություններով: Դասական նկարագիր է ձեռք բերել սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային կոմպոզիտորական դպրոցներ են հիմնադրվել Ռուսաստանում (Միխայիլ Գլինկա, Պյոտր Չայկովսկի, Մոդեստ Մուսորգսկի), Լեհաստանում (Ֆրիդերիկ Շոպեն և ուրիշներ), Հունգարիայում (Ֆերենց Լիստ), Չեխիայում (Անտոնին Դվորժակ, Բեդրժիխ Սմետանա և ուրիշներ), Նորվեգիայում (Էդվարդ Գրիգ), Ֆինլանդիայում (Յան Սիբելիուս) և այլուր: Հայաստանում երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում, իսկ երաժշտական բանահյուսության ծիսաձևերի մասին տեղեկություններ կան մ. թ. ա. XIV դարի խեթական սեպագրերում: Գեղջկական երաժշտական բանահյուսությունն ընդգրկում է երգի բազմաթիվ տարատեսակներ. առանձնանում են պանդուխտի երգերը, անտունիները, հայրենները: Պրոֆեսիոնալ երգեցիկ արվեստի ձևավորումը սերտորեն կապված է հոգևոր երաժշտության ժանրերին: Վաղ միջնադարից տարածվել են շարականները, սաղմոսները, X դարից՝ գանձերը, հոգեվոր և աշխարհիկ տաղերը:VII–XIV դարերում մեղեդիները գրառվել են խազերով: 1813–15 թթ-ին Համբարձում Լիմոնճյանն ստեղծել է հայկական նոր ձայնագրությունը: XVII դարից զարգացել է աշուղական արվեստը (Սայաթ-Նովա և ուրիշներ), իսկ գործիքայինը՝ առավելապես XIX դարում: XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին հայ կոմպոզիտորների երկերով նշանավորվել է ազգային կոմպոզիտորական դպրոցի ծնունդը (Տիգրան Չուխաճյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Նիկողայոս Տիգրանյան, Արմեն Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան և ուրիշներ): Ազգային կոմպոզիտորական դպրոցի առաջընթացին նպաստել են նաև սփյուռքահայ կոմպոզիտորներ Ալան Հովհաննեսը, Համբարձում Պերպերյանը, Նիկոլ Գալանդերյանը, Բարսեղ Կանաչյանը և ուրիշներ: Տարբեր տարիների նշանավոր օպերային երկեր են ստեղծել Տ. Չուխաճյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը, Ալեքսանդր Հարությունյանը,  Ավետ Տերտերյանը, բալետներ՝ Արամ Խաչատրյանը, Գրիգոր Եղիազարյանը, Սերգեյ Բալասանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ:  Սիմֆոնիկ և կոնցերտային ժանրերի զարգացումը հիմնականում պայմանավորված է Ա. Խաչատրյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո Ստեփանյանի, Գ. Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի,  Ա. Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Տերտերյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործություններով: Կամերային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ադամ Խուդոյանը, Գագիկ Հովունցը, Տ. Մանսուրյանը, Երվանդ Երկանյանը, Մարտուն Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը, Էդուարդ Հայրապետյանը, Լևոն Չաուշյանը և ուրիշներ:Հայկական ժողովրդական երաժշտությունը հիմնարար դեր ունի ազգային մասնագիտացված (կոմպոզիտորական) երաժշտարվեստի ստեղծման և զարգացման մեջ:Զարգացման որոշակի աստիճանի է հասել նաև ջազային ու էստրադային երաժշտությունը (Արտեմի Այվազյան, Կոստանդին Օրբելյան, Ա. Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան և ուրիշներ):Երաժշտագիտական ուսումնասիրություններ են գրել Կոմիտասը, Քրիստափոր Քուշնարյանը, Ալեքսանդր Շահվերդյանը, Ռոբերտ Աթայանը, Նիկողոս Թահմիզյանը, Գևորգ Գյոդակյանը և ուրիշներ:

Հետաքրքիր փաստեր

♦ Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ երաժշտությունը կարող է մարդուն ավելի խելացի դարձնել: Դասական երաժշտությունը կարող է բարձրացնել IQ-ն (ավելի խելացի մարդիկ հիմնականում դասական երաժշտություն են նախընտրում):

♦ Երաժշտությունը կարող է բառացիորեն ազդել այն բանի վրա, թե ինչպիսին ես տեսնում աշխարհը, իսկ երգի բառերը կարող են ազդել քո վարքի վրա: Օրինակ` լիբերալներն ավելի բազմաժանր երաժշտություն են նախընտրում, քան պահպանողականները:

♦ Սրտի աշխատանքը փոխվում ու նմանակում է երաժշտության տեմպին:

♦ Ծաղիկներն ավելի արագ են աճում երաժշտության ներքո:

♦ Երաժշտությունը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը:

♦ Որոշ վայրերում Պարկինսոնի հիվանդության ու սրտի կաթվածի համար բժիշկները երաժշտություն են նշանակում հիվանդներին:

♦ Երաժշտական գործիք նվագելը 5 բալով կարող է բարձրացնել IQ-ն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *