ղափամայի ծես

Այսօր հագեցած և ուրախ օրերից մեկն էր մեր կրթահամալիրում։Առավոտյան եղանք եկեղեցում ժամերգության, իսկ եկեղեցու բակում երգ ու պարից հետո շարժվեցինք դեպի մարմարյա սրահ,որտեղ մեզ սպասվում էր հյուրասիրություն։Քոլեջը նույնպես մասնակցել է ղափամայի ծեսին և իր ներդրումն է ունեցել դրա մեջ։

Ղափաման պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում:

Դդումի մեջ լցոնած բրինձ, չիր, ընկուզեղեն ու մեղր. սա հայկական ավանդական ղափամայի բաղադրությունն է: Այն անբաժան է եղել հին հայկական տոնական սեղաններից, հայերն այնքան են սիրել ղափաման, որ անգամ երգ են նվիրել դրան: Մինչ օրս էլ այս կերակրատեսակը մատուցում են Ամանորին, զատիկին, հարսանեկան ու ծննդյան տոնակատարություններին ու հանդիսությամբ բերում սեղանի մոտ՝ երգելով  «Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով հոտով ղափամա, հե՜յ, ջա՜ն ղափամա, մեղրը մեջը ղափամա»:

Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, ինչպես պատմեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, ավագ խոհարար Սեդրակ Մամուլյանը, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են:

Տպավորություններ Մշո բարբառից

Այս ամիս պատվելի Թամարի հետ միասին սկսեցինք ուսումնասիրել Մշո բարբառը ազգագրական փառատոնի շրջանակներում։ Արտաքինից դժվար թվացող, բայց իրականում շատ պարզ և հետաքրքիր մի բարբառ, որով հեքիաթներն տարբեր գրվածքներն առանձնահատուկ համ ու հոտ են ստանում։Այս ամսվա ընթացքում կատարեցինք բազմաթիվ փոխադրումներ Մշո բարբառից գրական հայերեն։Կազմեցինք բառարան։ ընթերցեցինք և տեսանյութ պատրաստեցինք պատմվածքում։Մշո բարբառով են խոսել Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում։Բացահայտեցի, որ Մշո բարբառը պատկանում է բարբառային«կը» ճյուղին։Մշո բարբառի առաջին հետազոտողը եղել է Ք. Պատկանյանը 1875 թվականին։Ք. Պատկանյանի հետազոտություններում կարեւորվում է, որ Մշո բարբառում պարսկական և արաբական փոխառությունների ճնշող մասը միջնորդավորված փոխառություններ են թուրքերենից ու քրդերենից։Մշո բարբառի ուսումնասիրման դասերը անցան ծիծաղով լի դա էլ հենց Մշո բարբառի առանձնահատկությունն է։

Բառարան

  1. Դադ-արդարություն
  2. Դադե-տատ, տատիկ, մեծ մայրիկ
  3. Զան-ենթադրություն, կարծիք
  4. Էլման-նորից, կրկին, դարձյալ, վերստին
  5. Թաժա- նոր, թարմ
  6. Թունդիր- թոնիր
  7. Լա՜ո- որդի,
  8. Խախանդ- հանդարտ
  9. Խզմաթ-ծառայություն
  10. Կածկածժ կասկած
  11. Կողել-թխել
  12. Կուլոն-հողի կամ խոտի կույտ
  13. Հլավ- հագուստ, շոր
  14. Համ- թե
  15. Ճիժ- երեխա, մանկիկ
  16. Մառթալ- վահան
  17. Մհոր- կնիք
  18. Յոդա- այստեղ
  19. Նամզ-զարկերակ
  20. Նանե-մայր, նանի
  21. Շահող- պահող, պահպանող
  22. Ոն- ով
  23. Ուր- իր, յուր
  24. Չանա- ծնոտ, ընչացք
  25. Չարա- ճար, միջոց, հնար
  26. Պալտվել- պահվել, թաքնվել
  27. Ջուլ- անկողին
  28. Ռազի- գոհ
  29. Սաղ-սելիմ- ողջ-առողջ
  30. Սունչ- շունչ
  31. Վախտ-ժաամանակ
  32. Վկեք-վկաներ
  33. Վի-վեր
  34. Տադո-տատիկ
  35. Տախտ- տան հողե հատակ
  36. Տիլ-ցեխ,տիղմ
  37. Ցլալ-սահել
  38. Փաթ-շրջան, պտույտ

Փոխադրում Մշո բարբառից

Հինգ-վեց երեխատեր գյուղացին ամեն օր խոսում էր և դժգոհում, թե ինչպես է նրանց պահում և մեծացնում։

Հարևան տերտերը հույս է տալիս.

-Օրհնյալ, Աստված որ տվել է, Աստված էլ կպահի։

-Է՜ տերտեր,- ասում է գյուղացին,- Աստված որ պահեր ՝ Քրիստոսին կպահեր, խաչ չէր բարձրացնի։