SMM դասընթաց

Վաճառք հասկացությունը եղել է դեռևս հնագույն ժամանակներից, երբ անգամ գումար չկար։Հարց է առաջանում , թե այդ դեպքում ինչպես էր իրականացվում առևտուրը։Շատ պարզ և հասարակ մարդիկ փոխանակվում էին ձեռքի տակ եղած իրերով ՝ քարերով, խխունջներով գործիքներով և այլն։Սեմինարի ժամանակ խոսվեց կարիքի և պահանջի տարբերության մասին։Կարիքը դա մեզ ֆիզիկական անհրաժեշտ ցանկացած իրն է կամ երեվույթը, իսկ պահանջը դա այն է ինչի պահանջը զգումեմ հոգևոր։Մարքեթինգը դա վաճառք է, որը իրականացվում է ոչ թե ֆիզիկական միջավայրում, այլ կատարվում է վիրտուալ միջավայրում։social media marketing-ը ունի իր առավելությունները համեմատած ֆիզիկական միջավայրում վաճառքի։Եթե չլիներ սմմ-ը ապա յուրաքանչյուր ապրանք ավելի դժվարությամբ կվաճառվեր, քանի որ գնորդին կարող էր դուր գալ ապրանքը, սակայն ոչ վաճառողը, ինչն էլ խոչընդոտ էր հանդիսանում։

Մասնագիտական կողմնորոշում

Քոլեջի վերնատանը տեղի ունեցավ շատ օգտակար և հետաքրքիր սեմինար մասնագիտական կողմնորոշման մասին։Ամենասկզբում պարզեցինք, թե մեզնից յուրաքանչյուրը ինչ մասնագիտություն է ընտրել իր համար և արդյոք կշարունակի այդ ուղղությամբ թե ոչ։Սեմինարի բուն նպատակը մեզ օգնելն էր մասնագիտություն ընտրելու հարցում։Դիտեցինք տեսանյութ, որտեղ պատմվում էր մասնագիտությունների և դրանց արդիականության մասին։Եկանք այն եզրահանգմանը, որ շատ մասնագիտություններ վերացման եզրին են գտնվում, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ և կատարելու են մարդկանց գործը։Ուսումնասիրեցինք նաև աշխատողների տեսակները։ Բացատրվեց նաև «հաղթանակի գըավականը», որը երբեք չհանձնվելն է։Միշտ պետք է պատրաստ լինել ճանապարհին հանդիպող խոչընդոտներին, ունենալ հստակ նպատակ և շարժվել այդ ուղղությամբ։

«smart business» ի հավելվածի լինկը ՝ այստեղ ։