ԲՋՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԳԱՆՈԻԴՆԵՐ

Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

tmp873681822553210882.jpg

Օրգանոիդներն ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն: Դրանք կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։ Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  1. կմախքային
  2. հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից, շարժական և կծկողական օրգանելներ, զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ, հարձակողական և պաշտպանական օրգանելներ, մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա, ներզատական և արտազատական օրգանելներ։

Կենսաբանության շուրջտարյա հաշվետվություն

Կենսաբանության մեր դասերը իրականացրել ենք նախագծերի, պրեզենտացիաների և տեսանյութերի միջոցով։Դասերը անցնում են շատ հետաքրքիր և զվարճալի։Ուսումնասիրել ենք, թե ինչ է իրենից ներկայացնում կենսաբանությունը։Ուսումնասիրել ենք բջիջը, նրա տեսակները, բջջի օրգանոիդները, և այն թե ինչպես են բջիջները բազմանում։

կենսաբանություն

բնության ուսումնասիրման մեթոդները

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

Բջջաբանություն

Սպիտակուցներ

Նուկլեինաթթուներ

Ցիտոպլազմա

Տրանսկրիպցիա

ԲՋՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԳԱՆՈԻԴՆԵՐ

Վագրեր սահմանին

Վիրուսներ

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Էուկարիոտ բջջիներ

Միտոզ

Քրոմոսոմ

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Մեյոզ

Փետրվար ամսվա ամփոփում

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Գոյության կռիվ

Կենսոլորտ

Կենսոլորտ (հարցաշար)

Սելեկցիա

Ուռուցքներ

Մուտացիաներ

Բնապահպանական խնդիրներ

Ապրիլ ամսվա ամփոփում կենսաբանությունից

Քրոմոսոմ

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից՝ հունարեն նեմա-թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Էլեկտրոնային մանրադիտակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր քրոմանեմա կազմված է քրոմոսոմում զույգերով դասավորված միկրոֆիբրիլների խրձից։ Վերջիններում ամփոփված են ԴՆԹ-ի մոլեկուլի զույգ շղթաները, որոնք, սպիտակուցի հետ միացած, կազմում են դեզոքսինուկլեոպրոտեիդներ։

Քրոմոսոմները տարբերակված են նաև երկարությամբ։ Նրանք կազմված են ցենտրոմերից և մեկ կամ երկու թևերից։ Ցենտրոմեր կոչվում է առաջնային պրկումը կամ կինետոխորը։ Նրանից կախված է քրոմոսոմի ձևը։ Քրոմոսոմի թևերն իրենց երկարությամբ բաժանված են բարակ, բաց գույնի շերտերով։ Հաճախ քրոմոսոմի վրա հանդես են գալիս կրկնակի պրկումներ, որոնք երբեմն խորը ձևով առանձնացնում են քրոմոսոմի թևի տեղամասը, որը կոչվում է ուղեկից։

Բջջի քրոմոսոմների միակցությունը բնութագրվում է ոչ միայն քանակով, այլև կառուցվածքով։ Նրանք ունեն միանման երկարություն և ձև, նրանց ցենտրոմերները տեղավորված են նույն մասում։

Հոմոլոգ քրոմոսոմներից յուրաքանչյուրի թևը դիրքով, ձևով համապատասխանում է մյուսին։ Եթե կան երկրորդային պրկումներ կամ ուղեկիցներ, ապա նրանք նույնպես հոմոլոգ քրոմոսոմներում գտնվում են նույն տեղամասերում։

Այսպիսով, բույսերի և կենդանիների բջիջներում յուրաքանչյուր քրոմոսոմ ունի իր հոմոլոգ զույգը։

Ոչ հոմոլոգ քրոմոսոմները տարբեր կառուցվածք ունեն։ Յուրաքանչյուրը տարբերվում է իր անհատական կառուցվածքային առանձնահատկություններով։ Հետևապես բջջի քրոմոսոմների միակցությունը իրենից ներկայացնում է կրկնակի հավաք, որը կազմված է յուրաքանչյուր տեսակի համար՝ անհատապես տարբեր քրոմոսոմների զույգերի քանակից։ Այսպիսի կրկնակի հավաքը կոչվում է դիպլորիդ։

Ապրիլ ամսվա ամփոփում կենսաբանությունից

  1. Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։ Աշխատանքի հղում
  2. Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը։Աշխատանքի հղում
  3. Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։ Աշխատանքի հղում
  4. Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։Աշխատանքի հղում
  5. Բույսերի եւ կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։ Աշխատանքի հղում

  1. Մարդու ունեցած ազդեցությունը շատ մեծ է բնության վրա։ Հատկապես մարդկաց կողմից արտանետված աղբը։ Պլաստիկը, որի հետագա այպիսի քանակի օգտագործումը կարող է շատ շուտով ջրային կենդանիների կյանքի վերջը դառնալ, շարունակում ոչնչացնել ջրային կենդանիներին՝ կրիաներին, կետերին, դելֆիններին եւ այլն։ Գործարանների կողմից արտանետված թունավոր նյութերը, գազերը օզոնային շերտի քայքայման եւ վերացման պատճառ են հանդիսանում։
    Բացի այդ ծաջահատումը իրականացվում է շատ մեծ քանակով և դրա պատճառով մաքուր թթվածնի պակաս է նկատվում։

2. Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան բաժինների։ Դրանք են՝ Մթնոլորտ, Կենսլորորտ, Ջրոլորտ, Քարոլորտ։ Նրանց անվանումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ են իրենց մեջ ներառում այս բաժինները։
Մթնոլորտը իր մեջ ներառում է Երկրի ամբողջ օդային սահմանը, նաեւ օզոնային շերտը, որը մեզ պաշտպանում է արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ջրոլորտը իր մեջ ներառում է Երկրագնդի բոլոր ջրային ավազանները։
Քարոլորտը՝ ամբողջ ցամաքը, լեռներ, հարթավայրեր, անապատներ եւ այլն։
Կենսոլորդը Երկրագնդի այն հատվածը, որի մասին եւ մենք այյսօր խոսելու ենք, կարծում եմ, որ Երկրի ամենահետաքրքիր բաժինն է, քանի որ իր մեջ ներառում է բոլոր կենդանի օրգանիզմներին՝ կաթնասուններ, սողուններ, թռչուններ, ձկներ, բակտերիաներ եւ իհարկե մարդուն։ Կենսոլորը ունի իր սահմանները։ Այն մթնոլորտում հասնում է մինչեւ 15-20 կմ բարձր., մթնոլորտում նրա վերին սահմանը մինչեւ այս ցուցանիշն է, քանի որ դրանից վերեւ օդում թթվածնի պաշարները շատ քիչ են կենդանի օրգանիզմների համար։ Կենսոլորտը տարածվում է ամբողջ ջրոլորտում եւ քարոլորտի մինչեւ 5-7 կմ։

3.

Մուտացիան ժառամգությամբ փոխանցվող ԴՆԹ-ի փոփոխություն է, որը տեղի է ունենում արտաքին կամ ներքին փոփոխությունների ազդեցության տակ:

Առաջին հերթին, մուտացիաները բաժանվում են սոմատիկ – տեղի են ունենում մարմնի բջիջներում, և գեներացնող – հայտնվում են միայն գամետներում:
Սոմատիկ մուտացիաները դա այն մուտացիաներն են,որոնք ոչ միշտ են փոխանցվում սեռական բազմացման ժամանակ, նաև փոխանցվում է վեգետատիվ:
Գեներատիվ մուտացիան, դա այն մուտացիան է ,որը փոխանցվում է գեներով՝ ԴՆԹ-ով:
Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։
Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի նորմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։
Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորման թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։
Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտությունն է գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգնատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ)։
Անտիմորֆ մուտացիաների դեպքում գենի շրջանակներում կատարված փոփոխություններն էապես փոխում են հատկանիշի բնույթը. գենի կողմից սինթեզվող մեկ ֆերմենտի փոխարեն սինթեզվում է մեկ ուրիշը։ Օրինակ, կաթնասունների մոտ քրտնագեղձերից կաթնագեղձերի առաջացումը ևս անտիմորֆ մուտացիայի արգասիք է։
Օրգանական էվոլյուցիան ընթացել է նեոմորֆ մուտացիայի առաջացման պատճառով, որոնց շնորհիվ բուսական և կենդանական աշխարհում տեղի են ունենում խիստ փոփոխություններ։ Այսպես օրինակ, այդ ճանապարհով բույսերը ձեռք են բերել քլորոֆիլ, կենդանիները` հեմոգլոբին և այլն։

4. Ուռուցքները, նորագոյացություններ են, բլաստոմաներ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

5. Սելեկցիա գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը և այլն։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։

Բնապահպանական խնդիրներ

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ առաջացել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեմ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, քանզի հետևանքները արցունքալի կլինեն։

Թեպետ յուրաքանչյուր հիմնախնդիրն իր կարևորությունը ունի, սակայն կան մի քանիսը, որոնք մարդկության համար առավել հրատապ են՝ կապված բնապահպանության հետ։ Դրանք են՝ միջավայրի ախտոտումը,
համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ, կլիմայի փոփոխությունը՝ գլոբային տաքացումները։

Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝

  • բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,
  • արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը:

Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ շրջապատող միջավայրի համար, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ, խմելու ջրի պակասի պատճառով, սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի ու կենդանիների բազմաթիվ, հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է ավելի քան 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։
Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։

Մարդու կողմից առաջացած խնդիրների մասին կարելի է անվերջ խոսել, քանզի վնասները շատ-շատ են։ Բայց անհրաժեշտ է կանխարգելել դրանք, գործել, քան թե խոսել։ Մարդկությանը հարկավոր է անհապաղ խելքի բերել, որովհետև այդպիսի շարունակական գործողությունների պատճառով կկորչի այն ամենը, ինչի շնորհիվ ապրում է մարդը՝ բնությունը։

Մուտացիաներ

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Կարճ ասած՝

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝

  • ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ,
  • աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը)։ Հնարավոր են գենային մուտացիաների հետևյալ գենետիկական հետևանքները.

  • կոդոնի իմաստի պահպանում՝ գենետիակական կոդի ընդարձակվածության պատճառով (նուկլեոտիդի հոմանիշային փոփոխություն),
  • կոդոնի իմաստի փոփոխություն, որը հանգեցնում է պոլիպեպտիդային շղթայի համապատասխան մասում ամինաթթուների փոխարինման (միսսենս-մուտացիա),
  • անիմաստ կոդոնի առաջացում (նոնսենս- մուտացիա)։
  • Երեք անիմաստ կոդոն՝ ամբեր – UAG, օխր- UAA և օպալ- UGA (սրանց համապատասխան էլ ստացվում են մուտացիաների անվանումները, որոնք բերում են անիմաստ տրիպլետների առաջացմանը՝ ամբեր-մուտացիա) հետադարձ փոփոխություն։

 Ըստ գեների արտահայտման (էքսպրեսիայի) վրա ազդեցության՝ մուտացիաները բաժանվում են 2 կատեգորիայի՝

  1. հիմքերի զույգերի փոփոխման տիպի մուտացիաներ
  2. հաշվառման շրջանակի շեղման տիպի (frameshift)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են դելեցիաներ կամ նուկլեոտիդների մեջբերումներ, որոնց թիվը բազմապատիկ չէ երեքի, ինչը կապված է գենետիկական կոդի եռահյուսման հետ։

Առաջնային մուտացիան հաճախ անվանում են ուղիղ մուտացիա, իսկ գենի ելակետային կառուցվածքը վերականգնող մուտացիան՝ հակառակ մուտացիա կամ ռեվերսիա։ Մուտանտ օրգանիզմի մոտ ելակետային ֆենոտիպի վերադարձը մուտացիոն գործառույթի՝ վերականգնման հետևանքով, տեղի է ունենում ոչ թե իրական ռեվերսիայի հաշվին, այլ նույն գենի կամ մեկ ուրիշ՝ ոչ ալլելային գենի այլ հատվածում մուտացիայի հետևանքով։ Այդ դեպքում հետադարձ մուտացիան անվանում են սուպրեսսորային։ Այն գենետիկական մեխանիզմները, որոնց շնորհիվ տեղի է ունենում մուտանտ ֆենոտիպի սուպրրեսիան, խիստ բազմազան են։

Մուտացիաների հետևանքները բջջի և օրգանիզմի համար

 Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը (մասնավորապես բջջի ծրագրավորվող մահվան՝ ապապտոզին)։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։ Գոյատևման հաստատուն պայմաններում առանձնյակներից շատերն ունեն օպտիմալին մոտ գենոտիպ, իսկ մուտացիաներն առաջացնում են օրգանիզմի գործառույթների խախտում, նվազեցնում նրա հարմարվածությունը և կարող են բերել առանձնյակի մահվան։ Սակայն, շատ հազվադեպ մուտացիան կարող է նպաստել օրգանիզմի մոտ օգտակար հատկանիշների առաջացմանը, և այդ դեպքում մուտացիաները շրջակա միջավայրին հարմարվելու միջոցներ են ձեռք բերում և համապատասխանաբար կոչվում են հարմարվողական։

Մուտացիաների դերն էվոլյուցիոն պրոցեսում

Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում 20-րդ դարի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։

Ուռուցքներ

Ուռուցքներ

Ուռուցքը հյուսվածքի զանգված է, որը ձևավորվում է աննորմալ բջիջների կուտակումով: Ուռուցքային բջիջները աճում են, չնայած դրանք մարմնին պետք չեն, և ի տարբերություն նորմալ հին բջիջների, նրանք չեն մահանում: Ուռուցքը` որպես հիվանդություն, հայտնի է վաղուց, այնուամենայնիվ, նրա ծագման վերաբերյալ միասնական կարծիք չկա: Շատ հեղինակներ որպես ուռուցքի առաջացման պատճառ նշում են գործոններ, որոնք ունակ են նորմալ բջիջը ուռուցքայինի վերափոխելու: Դրանք կոչվում են կանցերոգեն կամ բլաստոմոգեն գործոններ և լինում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական բնույթի:

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ): 

Ուռուցքներ են նկարագրվել ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ՝ չնայած վերջիններիս ուռուցքներն իրենց կենսաբանական էությամբ տարբերվում են կենդանիների ուռուցքներից։

Պատճառներ

Տարբեր երկրներում քաղցկեղով հիվանդացությունը միատեսակ չէ. օրինակ՝ թոքերի քաղցկեղը բավականին հաճախ հանդիպում է Անգլիայում, բերանի խոռոչի, լեզվի և լնդերի քաղցկեղը՝ Հնդկաստանում, Պակիստանում և նրանց հարևան երկրներում, որը բացատրվում է այդ երկրներում պղպեղաբույս ծամելու վտանգավոր սովորույթով։ Այսպիսով, հիվանդացությունը որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից։ Գործնականում բոլոր երկրներում, ըստ հաճախության, 1-ին տեղը գրավում Է ստամոքսի, այնուհետև թոքերի քաղցկեղը, որից հետո՝ արգանդի և կաթնագեղձի (կանանց մոտ), ապա կերակրափողի քաղցկեղը (տղամարդկանց մոտ)։ Վաղուց հաստատվել է, որ մի քանի մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող Է առաջանալ քաղցկեղ, որի պատճառն այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփումն է։ Այսպիսով, ուռուցքները կարող են առաջանալ տարբեր (քիմիական, ֆիզիկական, կենսաբանական) գործոնների ազդեցություններից։

Առաջացում և ախտանիշեր

Ուռուցքների առաջացումն ընթանում Է աստիճանաբար՝ մի քանի փուլերով։ Դրանք են՝

1. Ուռուցքային բջիջների ներթափանցումը անոթների մեջ,
2. արյան կամ ավշի հոսքով դրանց տարածումը,
3. նոր տեղում փոխադրված բջիջների աճումը՝ ուռուցքային հանգույցի առաջացմամբ։

Ընդունված է, որ սկզբնական շրջանում քաղցկեղն ախտանշաններ չունի։ Հայտնի է, որ մեծ մասամբ քաղցկեղի սկզբնական շրջանում տանջող ցավերը, ջերմաստիճանի բարձրացումը և անհանգստություն պատճառող մյուս ախտանշանները բացակայում են։ Սակայն գրեթե միշտ հիվանդության աննշան երևույթներն առկա են, որոնք կասկածի տեղիք են տալիս։ Ստամոքսի ախտանիշերից են օրինակ՝ հիվանդի ինքնազգացողության վատացումը, ախորժակի կայուն անբացատրելի նվազումը, կերակրից բավարարվածության զգացման բացակայությունը, սրտխառնոցի զգացում։ Ուժեղ ցավերը, խիստ նիհարելը և արտահայտված ընդհանուր թուլությունը վկայում են հիվանդության ուշ շրջանի մասին։

Կանխարգելում

Մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադրական գործընթացի հերմետիկացումը և անթափոն տեխնոլոգիան կանխում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ և նպաստում թոքերի քաղցկեղի կանխարգելմանը։ Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, կոքսաքիմիական նավթավերամշակման և մետաղագործական արդյան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են քիմիական ուռուցքածին նյութերի թափոնների նվազմանը։ Ուստի մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիք զննումները, բնակչության դիսպանսերացումը

Սելեկցիա

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն»,  սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

Ինչ կլիներ, եթե չլիներ սելեկցիան՝ կաղամբն այլ տեսք կունենար, եգիպացորենը՝ ոչ այնքան մեծ հատիկներով ու համեղ, կենդանիներից ու թչուններից շատերը՝ ոչ այնպիսին, ինչպիսին կան:

Եւ այսպես, բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Ստացվում է՝ սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են  գենետիկական պատկերացումները։ Այդ հիմքով են արվում հիբրիդացումն ու խաչասերումը:  Գենետիկայի  զարգացման շնորհիվ են ստեղծվել եգիպտացորենի,  վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի  հիբրիդներ ու արհեստական մուտացիաներ։

Իսկ ամենապարզ պատկերացումը սելեկցիայի առաձնահատկությունների մասին տալիս է «Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ պայքար է գնում հատուկ ցեղատեսակի ցլիկի համար:

Կենսոլորտ

1․ Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը ։

Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ 

2․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնախնդիրներ գիտեք ։

թափոններ, որը ախտոտում է միջավայրը և օդը
հրավառություն, որը վնաս է օզոնային շերտին
գործարանների քիմիական նյութեր, գործարաններ, կենդանիների վարժեցում և որս։

3․ Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ օրինականեր , տալ դրանց լուծում ։

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զեբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

Կենսոլորտ

Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը : Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտը` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ստորին մասըէ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։ Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։ Գոյություն ունի մարդկության համար մի քանի ողբերգական վաղաժամ փոփոխություն, որից մի քանիսը կապված են մարդկության գործունեության հետ։ Մի քանի փիլիսոփաներ, օրինակ Դևիդ Պիրսը, հանդես են գալիս կենսոլորտի մոդիֆիկացման առաջարկով, բոլոր կենդանի օրգանիզմներին տառապանքներից ազատելու նպատակով՝ և բառի բուն իմաստով Երկրի վրա դրախտ ստեղծելու(աբոլիցիոնիզմ)։ Մարդը չի կարող գոյություն ունենալ կենսոլորտից դուրս, սակայն ձգտում է հետազոտել տիեզերական տարածությունը։ Դեռ Կոնստանտին Էդուարդի Ցիալկովսկին կապում էր տիեզերքի յուրացումը արհեստական կենսոլորտի ստեղծման հետ։ Ներկային ժամանակում նրա ստեղծման գաղափարը դարձել է նորից արդիական Լուսնի և Մարսի յուրացման կապակցությամբ։ Սակայն ներկա պահին ամբողջովին ինքնուրույն արհեստական կենսոլորտի ստեղծման փորձը հաջողությամբ չի պսակվել։ Դիտարկվում է տերրաֆորմավորման միջոցով այլ մոլորակների վրա ոչ երկրային կենսոլորտի ստեղծման հնարավորությունը (առայժմ ոչ մոտ ապագայում)։