Թարգմանչական առաջադրանք

В тибетский дом, где человек находился при смерти, пришёл лама и тут же прогнал прочь всех плачущих. Потом, обращаясь к умирающему, попросил его не сопротивляться, отрешиться от того, что он оставляет в этом мире, от людей, к которым он был привязан:

— Все связи вот-вот оборвутся, всё станет «пустым, как безоблачное небо». Зачем же противиться этому? Пусть всё идёт своим чередом, о, благородный рождённый, — сказал ему лама. — Главный свет движется тебе навстречу, слейся же с ним. Иди своей дорогой, о, благородный рождённый, и не противься тому, что должно случиться. Տիբեթյան տանը, որտեղ մարդը գտնվում էր մահվան շեմին, եկավ լաման եւ մի կողմ քշեց բոլոր արտասվողներին։ Այնուհետեւ դիմելով մահամերձին, խնդրեց նրան չդիմադրել, հրաժարվել այն ամենից, ինչ նա թողնում է այս աշխարհում, այն մարդկանցից, որոնց նա կապված էր:

Բոլոր կապերը մոտ է կոտրել, ամեն ինչ կլինի «դատարկ, ինչպես անամպ երկինք». Ինչուհակառակվել դրան։ Թող ամեն ինչ ընթանա իր հերթով, Օ, ազնիվ ծնված, — ասաց Լաման ։  — Գլխավոր լույսը գնում է քեզ ընդառաջ,ձուլվիր նրան ։  Գնա քո ճանապարհով, Oh, ազնիվծնված, եւ մի ընդդիմացիր նրան, ինչ պետք է տեղի ունենա։


Առաջադրանքներ

Կետադրե՛լ տրված տեքստը։

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել լույսից էր, թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին,  երբ նայեցի դրանց։ 

-Ես պետք է, որ իսկապես, հոգնած լինեի,- մտածեցի  ճաշացանկը դնելով սեղանին։  

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։ 

-Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերեմ մինչ, աչքի կանցկացնեք ճաշացանկը,-  ասաց նա։ 

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։ 

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։

Ճաշացանկ-  նախաճաշ

Հուսահատ-  անհույս, անհուսալի

Կիսալուսին-   խաղակես

Սպիտակաթույր-  ձյունասպիտակ, կաթնասպիատակ

Հաշվապահ-   նախահաշիվ, վերջնահաշիվ, հանրահաշիվ, վերջնահաշիվ

Անձնակազմ- ներանձն

3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։ 

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։

Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Չիմանալով ինչ պատասխանել՝ ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Ինչ է ասում լռությունը

Թվում է, թե լռությունը դատարկություն է, թե մարդիկ լռում են երբ ասելիք չունեն,բայց դա այդքան էլ այդպես չէ։Լռությունը արևն է, որը հասունացնում է հոգու պտուղները: Սիրում եմ լռել, հատկապես, երբ լռության մեջ լռություն է տիրում : Ինչ-որ խորհրդավոր բան կա այդ լռության մեջ, որը ոչ մի կերպ չի լինում բացատրել:Լռությունը այն կախարդական ուժն է,որը և՛ փրկում է, և՛ կործանում։Լռության մեջ են շատ-շատերը զգում,խոսում և ապրում այն,ինչ չեն անում ամբոխի և աղմուկի մեջ։Լռության մեջ է խոսում մեր ներքին ձայնը։Որպես կանոն միշտ լռում է նա, ով շատ ասելիք ունի։Երբեմն լռությունը լավագույն ու ամենաճիշտ ժամանակին արված լուծումն է, որովհետև այն մարդը, ում հետ խոսում ես, այն վիճակում չէ, որ լսի այն, ինչ ասում ես նրան:Երբեմն լռելը նույնքան ուժեղ կարող է լինել, որքան այն բառերը, որոնք կցանկանայիր ասել, ինչպես որ երբ գրկելն ավելի մխիթարական է, քան ասելը` «Ցավում եմ կորուստիդ համար»։Լռությունը ինքնաճանաչման ամենալավ միջոցներից մեկն է։

Առաջադրանքներ

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի


Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:
Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

Ես անցնում էի արտերի եզրով։ Առատ դաշտի եզրերը բաժանված էին տղամարդ ու կնոջ հնձվորների բազմությամբ, ովքեր անդադար հնձում էին։ Ճանապարհներին նույնպես քաղված հացահատիկի կապոցներով բեռնված ջորիների և էշերի շարքեր էին հայտնվում։Նրանք կգային, կհասնեին, կմիանային իմ շարքին, երկար-երկար քարավան կկազմեին, ու  նրանց ուղեկցող տղաների մեծ խմբով՝ կենդանիների պարանոցներին բազմաձայն հնչյուններով ու երգերով զանգակներ կախած, մենք հաղթանակորեն կիջնեինք գյուղ, կալերը։ Սայլերով տեղափոխվելը անհնարին էր, որովհետև անհարթ, լեռնոտ էր մեր երկիրը, վայրէջք ու վերելք ճանապարհներով։  

Առաջադրանքներ

.Գտի’ր սխալները:

 1.Գտե’ք սխալը, նշե’ք տեսակը

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:

*հակամետ

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:

*հայության անխախտ սյուն պետքա համաձայնի բացահայտիչ բացահայտյալ

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ:

*իր անվան հետ

  1. Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար, լիիրավ

բ. տարագրություն, տարեգրություն

գ. հավակնոտ, հավակնորդ

Ա. Լիակատար- լրիվ

Նա իրեն լիակատար երջանիկ էր զգում։

Լիիրավ –բոլոր օրինական իրավունքներն ունեցող

Մահացածի որդին լիիրավ ժառանգ էր հանդիսանում։

Բ. Տարագրություն – այսօր օտարության մեջ

Դժվարին ժամանակին գրեթե բոլորը տարագրության մեջ էին։

Տարեգրություն-ժամանակագրություն

մեր տարեգրության մեջ իր ներդրումն է ունեցել Մովսես Խորենացին։

Գ. Հավակնոտ –հանդուգն

Առաձին հայացքից նա հավակնոտ էր թվում։

Հավակնորդ – թեկնածու

  1. Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր,

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն,

գ. խակ խաղող,

դ. կռունկների խումբ:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- Աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն – հովվերգություն

գ. խակ խաղող – ազոխ

դ. կռունկների խումբ – խորդերամ

  1. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն, ծոծրակը քորել, կոկորդում նստել, ձայն բարբառո հանապատի:

երկնագույն արյուն-ազնվական սերունդ
ծոծրակը քորել- մտածել
կոկորդում նստել- խանգարել
ձայն բարբառո հանապատի-առանց պատասխանի ձայն։

  1. Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

զանոնք-նրանք
այրերուն-այրերին
կիներուն-կանանց
իրարու-իրար
վարձք-գումար
կը գտներ-գտնում էր

Առաջադրանքներ

անուղղակի խոսքը դարձել ուղղակի

Նա զայրացած պատասխանեց ընկերներին,որ նախ ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց և երկրորդ՝ թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործերին։

նա զայրացած պատասխանեց ընկերներին.

-Նախ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ, և երկրորդ՝ թույլ չեմ տա խառնվել իմ ընտանեկան գործերին։

Բժիշկն ասաց պրոֆեսորին,որ նա ժամանակին իրեն շատ ու շատ օգնել է խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է։

բժիշկն ասաց պրոֆեսորին.

-Դուք ժամանակին ինձ շատ ու շատ օգնել եք խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ։

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգերին ուղղված նամակում գրում է,որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը,որը չի հասկանում ,և որը զայրացնում է իրեն, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է։

ֆրամսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգերին ուղղված նամակում գրում է.«Ես երբեք չեմ խրախուսի Ձեր արվեստը,որը չեմ հասկանում,և որը զայրացնում է ինձ ,քանի որ այն չափից ավելի հեղափոխական է»։

Մի օր Մարտիրոս Սարյանը Խոստովանեց,որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին,ինքը ծնկի կիջներ կհամբուրեր նրա աջն ու կասեր, որ իր պապերն անգամ նրա երգերն են երգել ։

-Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին,ես ծնկի կիջնեի կհամբուրեմ նրա աջն ու կասեի, որ իմ պապերն անգամ նրա երգերն են երգել,-մի օր խոստովանեց Մարտիրոս Սարյանը

Առաջադրանքներ

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպիչ անուղղակի խոսքի

1 Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը

Գարեգինը խոստովանեց,որ ինքը այդպիսի երջանկության երբեք չի հանդիպել իր կյանքում։

Դերասանը ասաց.

ես ստանձնեցի այս դերը,որպեսզի բեմից ասեմ այն ինչ չեմ ասել կյանքում։

Դերասանն ասաց,որ ինքը ստանձնեց այդ դերը։

Ասատուրն ասաց.

-Բագրատ վաղուղ էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի,որ դու ինձ համար կանես այն,ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում ։

Ասատուրն ասաց Բագրատին, որ ինքը վաղուց էր փնտրում իրեն, և իր համար կանի այն ինչ պատանեկական տարիների բարեկամությանն է պարտադրում։

Օտարազգի գիտնականն խոստովանեց.

-Վախենում էի,թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի , բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ

Օտար ազգի մի գիտնական խոստովանեց, որ ինքը վախենում է, թե հայաստանում կհանդիպի մի հինավուրձ երկրի ծերացած ժողովրդին, բայց օր օրի համոզվում է, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

Իսրայելն ասաց որդուն.

-հրաշքի չպիտի սպասենք,մենք մեր ձեռքով պիտի փրկվենք,իսկ եթե մեռնենք միայն հերոսի մահով։

Իսրայելն ասաց որդուն,որ հրաշքի չպիտի սպասեն,իրենց ձեռքով պիտի փրկվեն ,իսկ եթե մեռնեն միայն հերոսի մահով։

Առաջադրանքներ

Առածն ասում է․<Կան բաներ,որ չես անի , մինչև չսովորես,կան բաներ էլ, որ չես սովորի,մինչև չանես>

<Կան բաներ ,որ չես անի , մինչև չսովորես ,- ասում է առածը,- կան բաներ էլ, որ չես սովորի,մինչև չանես>։

<Կան բաներ,որ չես անի , մինչև չսովորես,կան բաներ էլ, որ չես սովորի,մինչև չանես>,-ասում է առածը։

<Սրանք եկել են, անշուշտ,արքային դիմավորելու>,- մտածեց Երեմիան։

<Սրանք եկել են,,- մտածեց Երեմիան,- անշուշտ, արքային դիավորելու>։

Երեմիան մտածեց․ <Սրանք եկել են, անշուշտ,արքային դիմավորելու>։

ԿԿրակե՛մ,եթե չհրամայես այս վարկյանին բաց անել ամրոցի դուռը ,-Բարխուդարի վրա բղավեց Գոհարը։

ԿԿրակե՛մ,- Գոհարը բղավեց Բարխուդարի վրա,-եթե չհրամայես այս վարկյանին բաց անել ամրոցի դուռը։

Գոհարը բղավեց Բարխուդարի վրա․

-կկրակե՛մ ,եթե չհրամայես այս վարկյանին բաց անել ամրոցի դուռը։

Առաջադրանքներ

Ավետիք Իսահակյանը ասել է․ <Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը ՝ հասկանում ,սովորում, հիշում>։

<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում,-ասել է Ավետիք Իսահակյանը,- իսկ օտար լեզվինը ՝ հասկանում ,սովորում, հիշում>։

<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը ՝ հասկանում ,սովորում, հիշում>,- ասել է ԱվետիքԻսահակյանը։

<հայրի՛կ, դու ինձ հետևում ե՞ս>,-մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին։

<Հայրի՛կ ,- մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին,-դու ինձ հետևում ե՞ս>։

Նա, անթարթ նայելով հոր շիրիմին, մտքում հարցնում էր․ <հայրի՛կ,դու ինձ հետևում ե՞ս>։

<Ես ականատես էի, թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը,-գրել է հետագայում պատմաբան Լեոն,-մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից>։

Պատմաբան Լեոն հետագայում գրել է․< Ես ականատես էի , թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից>։

< Ես ականատես, թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից>,- գրել է պատմաբան Լեոն։

Առաջադրանքներ

-Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին,-ասաց մորաքույրս։

Մորաքույրս ասաց․

-Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

-Աստղի՛կ, -ասաց մորաքույրս, -դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

Նա հարցրեց․

-Թանկագի՛ն վարժապետ, ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչընդոտում նրանց բախտավորությանը։

-Թանկագի՛ն վարժապետ,-հարցրեց նա,- ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչընդոտում նրանց բախտավորությանը։

-Թանկագի՛ն վարժապետ, ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչընդոտում նրանց բախտավորությանը,- հարցրեց նա։

Այգեպանն ասաց․

-Ժլատ մի՛ լինիր սի՛րելիս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։

-Ժլատ մի՛ լինիր սի՛րելիս,- ասաց այգեպանն,- նուշը հենց նրա համար է, որ ուտեն։

— -Ժլատ մի՛ լինիր սի՛րելիս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն,-ասաց այգեպանն։