Մասնագիտական փորձի ամփոփում

Նախագիծը

Օրեր առաջ իմ նախագծի շրջանակներում այցելեցինք Շենգավիթ հնավայր և ուրարտական կամ բիայնական դամբարան ՝ ուսումնասիրելու և ճանաչելու բնակատեղի, որտեղ  վաղ բրոնզի դարում ստեղծվել, զարգացել և գոյատևել է մի ամբողջ քաղաքային մշակույթ։Ինչպես նաև ծանոթանալու՝ մ․թ․ա․ 8-րդ դարի ուրարտական հուշարձանի, որը տեղեկություն է տալիս այս ժամանակաշրջանում թաղման ծեսերի մասին և գտնվելով բանուկ վայրում ճանաչելի չէ։

Նախագծի մասնակիցներն էին՝ առաջին և երկրորդ կուրսի ուսանողները։Ծանոթությունը սկսեցինք թանգարանից։Սովորողները ծանոթացան պեղումների արդյունքում հայտնաբերված իրերի, հնատիպ մուրճերի, հալոցների, սանդերի և վարսանդների, հավատալիքների հետ։Թանգարանում ծանոթացան նաև օջախի և Օջախ հասկացության հետ, որն այնքան կարևոր նշանակություն ունի հայկական մշակույթում։

Շենգավիթից հետո այցելեցինք ուրարտական կամ բիայնական դամբարան, որի մասին քչերը գիտեն։Մեր նպատակն էր ուղղել այդ սխալը և ուսանողներին ծանոթացնել դամբարանին։Ներսում ուսումնասիրեցինք դամբարանի կառուցվածքը և այն իրերը որոնք պահպանվել և մեզ են հասել։Խոսեցինք այդ ժամանակաշրջանի ավանդույթների և հավատքների մասին։

Մասնակիցների ամփոփումները՝

Ալեքս Հովհաննիսյան

Անաստասիյա Չերնյախովսկայա

Տարոն Մկրտչյան

Անի Տիգրանյան

Գոհար Թաթոյան

Էլլա Առաքելյան

Արամե Խերանյան

Արտյոմ Ստեփանյան

Ժասմին Գասպարյան

Ֆելիքս Գրիգորյան

Զաբել I

Զաբել թագուհու վերադարձը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լևոն արքան հիվանդացավ հիվանդությամբ և մահացավ։ Նա իր մոտ կանչեց Հավհաննես կաթողիկոսին ու բոլոր զորագլուխներին՝ իրենց զորքերով։ և քանի որ որդի չուներ և միայն մի դուստր ուներ, հանձնարարեց կաթողիկոսներին և բոլոր իշխաններին, որ իր փոխարեն նրան թագավորացնեն, հնազանդ մանան և մի հաաշվասարաաստիճան մարդու հետ ամուսնացնեն։ Նրան հանձնեց կաթողիկոսին և որկու մեծամեծ իշխաններին՝ իր ազգական Կոստադինին ու իշխան Ադանին։

Իր ամբողջ երկիրն ու բոլոր զորքը ընդհանրապես ծանր սգով համակվեցին քաջի մահվան պատճառով, որովհետև քրիստոսասեր արքան բոլորի կողմից չափազանց սիրված էր։ Նրան թաղեցին Սիս քաղաքում, իսկ սիրտն ու փարոտիքը տարան Ակներ կաչված վանքը։

Այսպես բարեպաշտությամբ հանգավ քաջ ու բոլորին հաղթող Լևոն արքան։

Կաթողիկոսն ու իշխանները բերին Անտիոքի տիրոջ որդուն, Լևոն արքայի դստերը տվին կնության և թագավորեցրին։ Պատանու անունը Փիլիպոս էր, իսկ թագուհու անունը՝ Զաբել։ Բայց չորս տարի թագավորեց, նրան իր հայրը խաբեցու առավ Լևոն արքայի թագն ու արքունական վրանը, որը կանգնեցնում էին նշանավոր օրերին, նաև ոսկու ու արծաթի այլ զարդեր։ Երբ իշխանները տեսան, որ այդ մարդը հավատարիմ չէ թագավորությանը, բռնեցին նրան, մինչև որ բերի թագն ու տարած գանձը։ Իսկ նրա հայրը չտվեց ոչ մեկը, ոչ էլ որևէ բանով օգնել կարողացավ իր որդուն, մինչև որ այնտեղ մեռավ։

Մեծ իշխան Կոստանդինը համոզեց կաթողիկոսին ու այլ մեծամեծներից ոմանց՝ թագավորեցնելու իր մանուկ որդի Հեթումին։ Իսկ թագուհին չհամաձայնվեց մանկանը կին դառնալ, ըմբոստացավ գնաց Սելևկիա այնտեղ գտնվող ֆրանկների մոտ, որովհետև նրա մայրըազգով ֆրանկ էր՝ Կիպրոս կղզուց։

Կոստանդինը առավ իր բոլոր զորքերը, պաշարեց քաղաքը, մինչև որ թագուհուն ստիպված հանձնեցին նրան։ Տարավ նրան ամուսնացրեց իր որդու հետ։ Նրանից որդիներ ծնվեցին։

Իսկ մեծ իշխան Կոստանդինը իր որդու՝ Հեթումի համար թագավորական իշխանությունը առնելուց հետո արքայության ամբողջ հոգսը վերցրեց իր վրա և իմաստուն կերպով կարգավորեց։ Մի մասը սիրով հնազանդվում էր, իսկ անհնազանդներից ոմանց փախստական էր դարփնում, ոմանց ապանում։

Իր անդրանիկ որդի Սմբատին նշանակեց զորավար, իսկ մյուսին՝ թագավորական իշխան։ Երկրի բոլոր վանականների մարմնական պետքեր հոգսերը վերցրեց, որովհետև ինքն է հոգում նրանց կարիքները, որպեսզի նրանք աղոթքներով ու պաշտամունքով զբաղվեն։

Երկիրը լցվեց անարհեստ ու արհեստավոր մարդկանց բազմությամբ, որոնք բոլոր կողմերից հավաքվեցին հյուսիս -արևելքից եկած ու ամբողջ աշխաևհը կործանած թաթարների ավերումից փախչելով։

Սրանից հետո մահացավ Հովհաննես կաթողիկոսը՝ աթոռակալեց տասնութ տարի։

Հեթումի թագավորությունը սկսվեց 1225 թվականին։

Գրականություն՝

Կիրակոս Գանձակեցի, գլ. Թ /էջ 138-141/

«Հայ ականավոր թագուհիներ» ամփոփում

  1. Ինչու՞ սկսեցին այս թեման ուսումնասիրել, նպատակը որն էր
  2. Ինչ փուլերով եք ուսումնասիրությունն իրականացնել
  3. Ինչ արդյունքներ եք գրանցել
  4. Ինչ տվեց նախագիծը ձեզ

1 Այս կիսամյակի ընթացքում սկսեցինք մի նախագիծ «Հայ ականավոր թագուհիներ» վերնագրով,որի շրջանակներում խոսելու և պատմելու էինք մեր պատմության ընթացքում գահ բարձրացած և կառավարած թագուհիների մասին։ Ցավալի է,բայց շատ քչերին է հայտնի մեր թագուհիների մասին, և նրանց կառավարած շրջանի մասին։ Պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ զորեղ և անկոտրուն թագուհիներ,որ նույնպես ոչ պակաս ներդրում են ունեցել պատմության մեջ։ Նախագծի նպատակը կայանում է նրանում, որ ճանաչենք մեր ականավոր թագուհիներին։

2

Նախագիծը իրականացրել ենք անհատական։ Ուսումնասիրել ենք Արտակ Մովսիսյանի «10 Հայ ականավոր թագուհիներ» գիրքը։ Ինչպես նաեւ օգտվել ենք համացանցից, գտել ենք բազմաթիվ այլ աղբյուրներ, ուսումնասիրել խմբագրել ենք և պատրաստել ենք պրեզենտացիաներ։ Ես դեռեւս հասցրել եմ ուսումնասիրել 2 ականավոր թագուհիների՝ Էրատոյին և Փառանձեմին։ Փառանձեմը և Էրատոն առավել հայտնի են դարձել միանձնյա կառավարման շրջանում։Երկուսն էլ ի տարբերություն այլ թագուհիների աչքի են ընկել քաղաքական և դիվանագիտական ոլորտներում։Փառանձեմ թագուհին հիշատակվում է ինչպես արժանավայել թագուհի, այնպես էլ որպես հակասական կերպար , ով չար կախարդի զոհ էր դարձել։ Չնայած այս ամենին նա նվիրյալ էր իր երկրին։։Էրատո թագուհին առաջինն էր ում պատկերով դրամ հատվեց։Այն թագուհիներից էր,ով գահակալեց 3 անգամ,ինչպես միանձնյա այնպես էլ եղբոր ՝ Տիգրան Դ-ի հետ։

Փառանձեմ

Էրատո

3.Սա այն թեմաներից էր,որի շնորհիվ ուսումնասիրեցինք մեր պատմությունը առավել խորը։ Այն թեմաներից էր,որը առանձնահատուկ ուշադրության չի արժանանում։Մենք մեր այս նախագծերով ոչ միայն ուսումնասիրում ենք թագուհիներին,այլեւ փորձում ենք ներկայացնել նրանց կյանքն ու գործունեությունը։Լուսաբանում ենք բոլոր մութ կողմերը,որը հնարավոր է և ներկայացնում ենք այն ակնկալիքով,որ այսուհետ թագավորներից բացի ուշադրության կարժանանան նաեւ մեր թագուհիները։

Գտիր տարբերությունը

Կտավների թվային տարբերները կարելի է տեսնել հետեւյալ հղումներով՝

Աբեղյան Մհեր Մանուկի 1909-1994 — Մեսրոպ Մաշտոց

Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007 — Մեսրոպ Մաշտոց 1962

Թոքմաջյան Տգրան Արմենակի 1923-2004 — Մեսրոպ Մաշտոց 1959

Ֆրանչեսկո Մաջիոտտո — Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը 18-19-րդ դդ․

Առաջադրանք

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։
  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։
  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։
  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

1-հագուստ,դեմքի արտահայտությունը,դիմագծերը,գույները,մարդկանց քանակը,դիրքը։

2-Տարբեր ժամանակներում տարբեր կարծրատիպեր են եղել արտաքինի հետ կապված։

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Ժամանակահատվածը՝ մայիս 9-13

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Հայաստանում ծանր իրավիճակ էր։Հայերը բաժանվել էին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։Բյուզանդական մասում վերացվել էր հայկական պետականությունը,իսկ Պարսկաստանում թեև գահակալում էին Արշակունիները,սակայն գտնվում էին օտար լծի տակ։Հոգեւոր վիճակը նույնպես շատ ծանր էր։Հայերը չունեին սեփական գիր և գրում էին արամերենով,հունարեն ով և պարսկերեն ով։Այս վիճակը ազդում էր հայ ժողովրդի հետագայի վրա։ԵՒ այդ ծանր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցը՝ ով Գողթան գավառում քարոզում էր քրիստոնեություն, տեսնելով հայ ժողովրդի հոգեւոր աղքատությունը, որոշեց, որ քրիստոնեությունը միայն քարոզելով չի արմատավորվի ժողովրդի մեջ։Նա հասկացավ, որ ժողովրդին պետք է սեփական գիրը։ Մեսրոպ Մաշտոցը իր այս մտադրությանն մասին պատմում է կաթողիկոս Սահակ Պարթևին,որն էլ իր հերթին այս ամենի մասին պատմում է թագավորին։Վռամշապուհի Սահակ Պարթեւ և Մեսրոպ Մաշտոցին հայտնում է այն մասին,որ Դանիել անունով մի տղայի մոտ տեսել է գրեր,որոնք կարող են օգտագործվել։Սակայն այդ գրերը շատ պարզունակ են լինում և նրանք հասկանում են , որ դա չի համապատասխանում հայոց լեզվի հնչյունային համակարգին։Գրեր ստեղծելու համար Մաշտոցը ուղարկվում է Ամիդ, ապա ՝ Եդեսիա։ Այնտեղ խորհրդակցում է շատ գիտնականների հետ։Խորհրդակցություններից հետ 405 թվականին Եդեսիայում Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը։ 406 իմ Մաշտոցը վերադառնում է և նրան մեծ շուքով դիմավորում են։ Բացվում են առաջին հայկական դպրոցները։ Նրանցից մեկն էլ բացվում է Արցախում ՝ Ամարասի հայտնի վանքում ։

Գրականություն՝։

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 107-114
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 80-85

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ

Առաջադրանք

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։

7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։

  • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։

8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

  • Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։
  • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։

8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։ 9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

Գրականություն՝

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 55-61
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 102-107
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 75-80

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

  • Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։
  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։
  • Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
  • Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։
  • Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։
  • Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

6-րդ դարում Հայաստանը շարունակում էր մնալ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Եվ Արևմտյան, և Արևելյան Հայաստանում օտար նվաճողները փորձում էին թուլացնել դեռևս պահպանված հայ նախարարներին և ձուլել հայ ժողովրդին: Արևմտյան Հայաստանում, 539 թվականին, հայերը ապստամբություններ բարձրացրեցին նրաց դեմ։ Իսկ 571–572 թթ.՝ Արևելյան: Ապստամբությունները հաջողություն ունեցան, սակայն այն ոչինչ չտվեց հայ ժողովրդին: 591 թ. Հայաստանը նոր առանձնացման ենթարկվեց:

Հուստինիանոս Ա-ն վարում էր բյուզանդական կենտրոնական իշխանության ամրապնդման և  հայկական իշխանությունները թուլացնելու քաղաքականություն: Նա առաջին հերթին նոր բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում, ստեղծեց չորս նահանգներ՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր, նշանակեց բյուզանդացի կառավարիչների: Հայ իշխաններին թուլացնելու նպատակով փոխեց ժառանգության փոխանցման կարգը՝ ժառանգելու իրավունք տալով նաև աղջիկներին,: Բարձրացրեց հարկերը: Ճնշեց իր դեմ բարձրացված ապստամբությունը՝ պատանդ վերցնելով ապստամբության ղեկավար Արտավան Արշակունուն: Հուստինիանոսի վարած քաղաքականության մեջ Հայաստանի համար դրականը այն էր, որ նա վերականգնում էր հայկական քաղաքները:

Եվ Արևելյան, և Արևմտյան Հայաստանում, կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում, կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը, բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում, Վարդ Պատրիկի օրոք, հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն, գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

Բյուզանդիան, և Պարսկաստանը, վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

7-րդ դարում Մերձավոր Արևելքում ասպարեզ իջավ նոր տերություն՝ Արաբական Խալիֆայությունը 640-թվակին արաբները ներխուժեցին Հայաստան, հոկտեմբերի վեցին գրավեցԻՆ Դվինը, 642-643թվականին արաբները սկսեցին երկրորդ արշավանքը,բայց հայերը Կոգովիտ գավառում պարտության մատնեցին արաբներին, 650 թվականին արաբները երրորդ անգամ արշավեցին Հայաստան, 652թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայստանը ընդունում էր արաբների գերիշխանությունը,սակայն երեք տարով ազատվում էր հարկերից, որից հետո հարկի չափը որոշելու էին իրենք հայերը, Հայաստանին թույլատրվում էր պահել 15 հազար այրուձի՝ խալիֆայության ծախսերով, Արաբները պարտավորվում էին պահել հայերի սահմաննները օտարազգի հարձակումններից , Պահպանվում էին հայ նախարարների իրավունքները, Հայ-արաբական պայմանագիրը անհանգստացրեց բյուզանդիաին և նրանք անցան հարձակման, ցավոք արաբները անտեսելով հաշտության պայմանագիրը թալան ու ավերվածություններ իրականացրեցին Հայաստանում,

Պատմության առեղծվածի բացահայտում

Պապ թագավորը, երկիրն ամրապնդելով, սկսում է անկախանալ, միտքը ծռում է հունաց թագավորից։ Իր թիկունքն ամրապնդելու նպատակով անգամ փորձում է սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ։ Նա պատգամավորներ է ուղարկում հունաց թագավորի մոտ հետևյալ պահանջով. «Կեսարիան, նրա հետ նաև ուրիշ տասը քաղաքներ մերն են եղել, հետ վերադարձրու։ Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի և մեզ է պատկանում։ Եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ապա այդ քաղաքները մեզ վերադարձրու, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք քո դեմ»։ Մուշեղ սպարապետը և հայոց մյուս իշխանները շատ են հորդորում իրենց թագավորին, որ հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց Պապը մնում է անհողդողդ։ Նա բացահայտ թշնամությամբ է սկսում վերաբերվել հույների և հունաց թագավորի հետ։ Բայց հունաց Տերենտ զորավարն ու Ադե կոմսը իրենց զորքով դեռևս գտնվում էին Հայոց աշխարհում։ Հունաց թագավորը գաղտնի դեսպան է ուղարկում Հայաստանում գտնվող իր զորավարների մոտ և հրամայում հայոց Պապ թագավորին սպանել։ Տերենտ ստրատելատն ու Ադե կոմսը, ստանալով իրենց թագավորի գաղտնի հրամանը, հարմար առիթ են որոնում այն իրագործել։ Մի անգամ, երբ հայոց իշխաններն ու զորավարներն իրենց թագավորի մոտ չէին, Տերենտն ու Ադեն որոշում են գործի անցնել։ Պապ թագավորի բանակն այդ ժամանակ գտնվում էր Բագրևանդ գավառի Խու կոչված դաշտում, իսկ հունաց զորքերը բանակ էին դրել մոտակայքում։ Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի ասպարակիր զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս դարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։ 

Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազղրին կապած ղաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։ Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ:

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

Առաջադրանք

  • Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին։
    428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար։ 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության։
  • Նկարագրե՛լ Վարդանանց պատերազմի ընթացքը։
    50 թ. Տեղի է ունենում ճակտամարտը: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:
  • Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:
    484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները: Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:
  • Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։
    Այս պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Պարսկաստանը ուցում էր կրոնափոխ անելում միջոցով  Հայաստանը, Վիրքը և Աղվանքը Պարսկաստանին ձուլել։
  • Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Վահանաց պատերազմի պատճառները ինչպես եւ Վարդանաց պատըերազմինը Պարզկաստանին ձոլվլու վտանգն էր։ Վահան Մամիկոնյանը գնում է Պերոզ թագավորի մոտ եւ ընդունում զրադաշտականություն, բայց դա միայն փաբկանք էր։ Նա այդպես վարվեց որպեսզի հայերը մի փբոքր ավելի ազատ լինեին այն ամենի մեջ ինչ անում էին եւ կարողանային իրենց գործը ավարտին հասցնել։

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և վերադառնալով հայրենիք՝ կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում հանդիպելով դիմադրության Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ հիմա,Ղազախ, Ադրբեջան քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին դավաճանում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո՝ զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Վահանանց պատերազմը տեղի է ունեցել 481-484 թվականներին, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր:  Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր:

481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են  Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկա — ստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: Պարսկական զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ Հայերը կարծում էին որ կհասցնեն անցնել Արաքս գետը և կոչնչացնեն նրանց, սակայն նրանք ուշանում են: Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծներ սպանվում է նաև մարզպանը: Պարսիկ զորակաները շարունակում էին նոր գրոհներ մղել հայերի դեմ: Տեղի է ունենում ճակատամարտ Ներսեհապատ գյուղի մոտ և այն ավարտվում է հայերի հաղթանակով:

Թեև հայերը հաղթեցին Ակոռի ճակատամարտում, սակայն հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա Վախթանգ Գորգասալից:Վախթանգ Գորգասալը հայտնում էր, որ պարսից մի ուժեղ գունդ եկել է Վրաստան և ինքը հասկանալով, որ ոչինչ չի կարող անել, քաշվել է Գուգարաց լեռները՝ հայ-վրացական սահմանը։ Նա խնդրում էր Վահանին գալ օգնության: 482թ. Վահանը փոքրաթիվ զորքով գնում է Գուգարք և այնտեղից անցնում Ճարմանայի դաշտ։ Ճարմանայի ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։ Ճակատամարտում լուրջ վիրավորում է ստանում նաև Բաբկեն Սյունին:

484թ. Հայաստան ներխուժած պարսից զորքը ներխուժում է Արտաշատ, ապա՝ Դվին։ Հայոց զորքը շատերին ոչնչացնում է։ Պարսկակն զորագունդը հարձակվում է Բարձր Հայքում գտնվող ապստամբների մի խմբի վրա և սպանում նրանցից շատերին։ Վահան Մամիկոնյանն իր զորքով գնում և կանգ է առնում Արշկունյաաց գավառում։ Հայոց զորականների հարձակումից պարսից գնդից շատերը սպանվում են։ Պարսկաստանից լուր է ստացվում, որ պարսիկները պարտություն են կրել հեփթաղներից։ Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան։

484թ. Նվարսակում կնքվում է պայմանագիր Վահան Մամիկոնյանի և պարսից Նիխոր զորավարի միջև։ Մի քանի օր անց Վահանը մեկնում է Տիզբոն՝ կնքելու հայ֊պարսկական հաշտություն։ Պարսից Վաղարշ թագավորը համաձայնում է բավարարել Վահանի բոլոր պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ հողատեր֊նախարարների ժառանգական իրավունքները և այլն։