Հաշվետվություն

Հոգեբանություն

Այս կիսամյակ ուսումնաասիրեցինք ղեկավարման հմտությունները։Առաջնորդ հասկացությունը տարբերակեցինք կառավարչից,ուսումնասիրեցինք ղեկավարման ոճերը, որոնք երեքն էին։Հասկացանք թե ինչ է հսկողությունը ինչ դեր ունի այն մեր կյանքում, ինչպես է կանխում պոտենցիալ խնդիրները և թե ինչպես է հսկողությունը վերահսկում ապրանքի որակը և արդյունքը։Շատ կարևոր դեր ունի նաև մոտիվացիան, որը մարդու կյանքի անբաժանելի մասն է համարվում։Այն օգնում է և դրդապատճառ է հանդիսանում այս կամ այն բանը անելու համար։

Գրքեր

Առաջնորդ և կառավարիչ սահմանում

Առաջնորդի հատկանիշները

Ղեկավարման ոճերը

Մարդկային ռեսուրսների կառավարում

Ղեկավարման գործունեության համար անհրաժեշտ որոշ սոցիալ-հոգեբանական օրենքներ

Հսկողություն

Մոտիվացիա

Զբոսաշրջություն

Այս 4 ամսվա ընթացքում սկսեցինք խորապես ուսումնասիրել մարզերը ՝ նրանց դեմքը, պոտենցիալը, տեսարժան վայրերը։Բացահայտեցինք այնպիսի վայրեր,որոնք այդքան էլ հայտնի չեն,սակայն ունեն զարգացման մեծ պոտենցիալ։Ամեն մարզ առանձնահատուկ է իր տեսակով բնությունով և այցելվող վայրերով։

Շիրակի մարզի եկեղեցիները

Տուր դեպի Շիրակ

Լոռու մարզի հյուրանոցները

Տուր դեպի Լոռի

Դիլիջան ազգային պարկ

Տուր դեպի Տավուշ

Աշտարակ քաղաքի զբոս․ դեմքը

Գառնի գեղարդ երթուղի

Տուր Արագածոտն

Տուր Կոտայք

Ռուսաց լեզու

Կիսամյակը լի էր հետաքրքիր նախագծերով մարզերի վերաբերյալ։Ուսումնասիրել ենք Լոռին,Կոտայքը և Վայոց ձորը։<<Լոռու մարզ>> թեմայի շրջանակներում կատարել ենք խմբային աշխատանք, ներկայացրել պրեզենտացիայի տեսքով, խոսել տեսարժան վայրերի մասին։ Խմբային աշխատանք ենք կատարել նաև <<Վայոց ձոր>>թեմայի շուրջ, կատարել ՝ ձայնագրություններ։
Բացի մարզերից նաև կատարել ենք վարժություններ և թարգմանություններ։

Իսպաներեն

Ձեռք ենք բերել նոր բառապաշար ՝ արտաքին նկարագրության, փողոցների, տեղանքում կողմորոշվելու վերաբերյալ։ Կրկնել ենք տարվա եղանակները, ամիսները, երևույթները(անձրև,ձյուն,քամի․․)։ Քերականության թեմաներն են եղել՝ անցյալ ժամանակաձևը ,իր բոլոր բացառություններով, և հրամայական եղանակը։

Աշխարհագրություն

Աշխարհագրության ժամին կրկնեցինք մարզերը, դրանց առանձնահատկությունները,ջրագրական ցանցը,տեսարժան վայրերը։Խորապես ուսումնասիրեցինք լեռնագրությունը։

Տարեկան հաշվետվություն

Նախորդ ուսումնական շրջանի հաշվետվությունը ՝ այստեղ։

Ուսումնական երկրորդ կիսամյակը սկսեցինք մեր անհատական նախագծերով,որը ինձ համար նորություն էր։ Հետաքրքիր է նոր ձևով անցկացնել դասերը, ինքդ քեզ սովորեցնող զգալ, ոչ թե սովորող։

Անհատական նախագծերը իրենցից ներկայացնում են հետազոտական, թարգմանչական աշխատանքներ,տեսաֆիլմեր և այլն։ Անհատական աշխատանքներ կատարում ենք գրեթե բոլոր առարկաներից։

ճամփորդություններ— ամեն անգամ ճամփորդություններից խոսելիս նույն զգացմունքներն ու ապրումներն եմ ունենում, ինչ ճամփորդության ընթացքում։ Ինձ համար ճամփորդությունները կյանքիս մի մասնիկն են դարձել, որ առանց դրանց ՝ ինձ չեմ պատկերացնում։ Ժամանակին չէի կարող պատկերացնել և գլխի ընկնել,որ այսքան շատ եմ սիրում ճամփորդել,որ ճամփորդություններով անգամ ինքս ինձ եմ սկսում ճանաչել։ Ամեն անգամ, երբ զգում եմ որ մոտիվացիա չունեմ կամ ծուլանում եմ, հասկանում եմ,որ ճամփորդելու կարիք ունեմ։

Անցած Գյումրիի ճամփորդությունից այնքան էինք ոգևորվել,որ այս կիսամյակում ինքս առաջին անգամ նախագիծ գրեցի և այցելեցինք Գյումրի։ Չեմ զլանա և նորից ու նորից կրկնեմ,որ աննկարագրելի էր ամեն բան։ Ամենից շատ տպավորված եմ Աղձքի ճամփորդությունից։ Էքստրիմ,ադրենալին և այլ բուռն զգացմունքներ եմ ունեցել այդ ճամփորդության ժամանակ։ Առաջին անգամ էի քարանձավ մուտք գործում և կասեմ,որ շատ հետաքրքիր և տպավորիչ էր ամեն բան։ճամփորդությունների ժամանակ հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ և մտերմանալ քոլեջի մյուս ուսանողների հետ, ինչը շատ հետաքրքիր է։

Ճամփորդությունների բաժին

Մասնագիտական -դեռեւս միայն իսպաներեն եմ ուսումնասիրում։ Փոքր-ինչ բարդ է, բայց չեմ հուսահատվում, քանի որ գիտակցում եմ, որ փոքր-ինչ բարդ է լինելու։ Իսպաներենի նոր ուսուցչուհի ունենք, ում շատ եմ հավանել, և դա ինձ համար, իրոք, կարեւոր է ,որովհետեւ առաջինը ուսուցչից եմ կարծիք կազմում առարկայի մասին։ Անհամբեր սպասում եմ երկրորդ կուրսին , որպեսզի ուսումնասիրեմ զբոսաշրջությունը։

Իսպաներեն

Ընտրածս մարզաձեւը՝ որպես ֆիզկուլտուրա, սուսերամարտն է։ Երբեք գաղափար անգամ չեմ ունեցել սուսերամարտի մասին, բայց արի ու տես, որ սուսերամարտի անունը լսելով, առանց վարանելու՝ որոշում կայացրեցի, որ այդ մարզաձևը պիտի ընտրեմ։

Երաժշտական գործունեություն— անկեղծ ասած՝ դպրոցում, երբ անցնում էինք երաժշտություն, այդքան էլ լավ կարծիք չի ձեւավորվել մեջս այդ առարկայից։ Չնայած նրան, որ հաճախել եմ երաժշտական դպրոց և ավարտել եմ այն: Բոլորը կարծում էին, որ պետք է սիրեմ դասական կամ ազգային երաժշտությունը։Բայց ամեն բան լրիվ հակառակն է եղել։ Քոլեջ ընդունվելիս, երբ իմացա, որ երաժշտություն ենք անցնելու ՝ այն էլ ազգային, շատ հիասթափվեցի։ Այդ ամենը սկզբում ինձ բացարձակ դուր չէր գալիս,սակայն ոչ շատ ժամանակ անց՝ հասկացա, որ դա նույնպես իմ կյանքի մաս է կազմում, և ապահովվում է իմ լավ օրվա սկիզբն ու ավարտը։ Շատ ուրախ եմ, որ մեզ այսպիսի հնարավորություն է ընձեռնվում ՝ ճանաչել և սիրել ազգայինը։ Ընկեր Մարինեի հետ իրականացրել ենք շատ կրթական ծրագրեր,սովորել զանազան երգեր և պարեր։

Այս տարին շատ լեցուն էր հետաքրքիր նախագծերով, և մենք տարբեր նախագծերի շրջանակներում հասցրինք ուսումնասիրել արևմտահայ և սփյուռքահայ գրողներին, նաև բարբառներ և գրաբար։ Պիտի ասեմ, որ ես քոլեջ եմ եկել այլ դպրոցից, և մենք մեր նախորդ դպրոցում առանձնապես չեն ուսումնասիրել ո՛չ գրաբար, ո՛չ արևմտահայերեն, ո՛չ էլ բարբառներ։

Հայոց Լեզու

Գրականություն

Աշխարհագրության ժամերին ուսումնասիրում ենք մարզեր, մարզկենտրոններ, ջրագրական ցանց և այլն։ Նոր հմտություններ ենք ձեռք բերել շնորհիվ ընկեր Գայանեի։ Կարողանում ենք մշակել ռազմավարություն, ինչը մեզ հետագայում էլ պետք է գալու։

Աշխարհագրություն

Պատմության ամենահետաքրքիր մասից խոսեմ, որ նույնպես կատարում ենք անհատական նախագիծ «Հայ ականավոր թագուհիներ» վերնագրով։ Նախագծի շրջանակներում շնորհանդեսի տեսքով ներկայացնում ենք հայ թագուհիներին, նրանց կյանքն ու գործունեությունը։

Պատմություն

Հանրահաշվի դասերին ուսումնասիրել ենք ֆունկցիաները, կատարել բազմաթիվ առաջադրանքներ, նախագծեր և, ինչու ոչ, ֆլեշմոբներ։

Հանրահաշիվ

Նախագծեր ենք իրականացրել նաեւ ռուսերենից, էկոլոգիայից և մեր մյուս առարկաներից։

Էկոլոգիա

Ռուսերեն

Ֆիզիկա

Անգլերեն

Կենսաբանություն

Ֆլեշմոբներ-անկեղծ ասած՝ ֆլեշմոբները ինձ այդքան էլ դուր չեն գալիս։ Միգուցե դեռ չեմ հաշտվել այս ուսուցման ձեւի հետ, բայց հուսամ, որ ժամանակի ընթացքում այն նույնպես ինձ դուր կգա։

Ֆլեշմոբներ

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Եթե ինձ ընտրության առջև կանգնեցնեն և հարցնեն, թե որը կընտրեմ ես՝ կյանքը քոլեջի ներսում, թե դուրս, ես միանշանակ կընտրեմ՝ ներսում։ Կյանքը քոլեջի ներսում անընդհատ շարժման մեջ է, հետաքրքիր, ուրախ-զվարթ։ Քոլեջի ներսում քեզ և՛ մեծ ես զգում, և՛ երեխա։ Քոլեջում շատ շատ ընկերներ ունեմ, ինչը չէի ասի քոլեջից դուրս։ Ես քոլեջ ընդունվելիս մտավախություններ ունեի, թե ինչպես եմ շփվելու ուսանողների հետ, քանի որ ես այդքան էլ շփվող չէի մինչ իմ քոլեջ գալը։ Անցած հաշվետվությունում նույնպես նշել եմ, որ չեմ սիրում շաբաթ-կիրակի, որովհետեւ քոլեջ չեմ գալիս։ Կասեմ, որ շատ ուրախ եմ, որ փոխվել եմ դեպի լավը։ Այժմ ունեմ շատ նպատակներ և փոքրիկ ձեռքբերումներ՝ նույնպես շնորհիվ քոլեջի։

Ամբողջ տարվա ձեռքբերումներ

Ամենաառաջին ձեռքբերումս քոլեջ ընդունվելն էր։ Քոլեջը դարձավ իմ մյուս ձեռքբերումների հովանավորը։ Քոլեջում սկսել եմ ինքս ինձ ճանաչել, դնել իմ առաջ հստակ նպատակներ և ձգտել դեպի դրանք, փոխվել է բնավորությունս։ Ուսման առումով նույնպես ունեմ ձեռքբերումներ։ Սկսել եմ իսպաներեն սովորել և դեռ շաուրնակում եմ, քանի որ դրա հետ կապված շատ պլաններ ունեմ։ Հարստացրել եմ գիտելիքներս։ Ճամփորդությունների շնորհիվ կորցրել եմ շատ ու շատ վախեր, որը ունեի նախկինում։ Քոլեջ գալով՝ անգամ ոճիս մեջ եմ փոփոխություններ նկատել։ Հիմնովին փոխվել է մտածելակերպս, ազատվել եմ կարծրատիպերից։ Դեռ շարունակում եմ իմ ձեռքբերումների ուղին:

Հունվարյան հաշվետվություն

Անսովոր, բայց շատ հետաքրքիր և բովանդակալից էր ինձ համար հունվար ամիսը։Ստուգատեսային էր հուվարը,որի ընթացքում իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր ստուգատեսներ և ճամփորդություններ։Դասերի ժամանակ ավելի քիչ էինք ծանրաբեռնվում, քանի որ հիմնականը զբաղվում էինք մեր սեմինարներով։Միայն թե այս ամենից հետո անցնել մեր սովորական ռեժիմին մի փոքր բարդ կլինի,բայց դրա հետ մեկտեղ նշեմ, որ այս հունվարյան ստուգատեսի ծրագիրը չկա հանրակրթական դպրոցներում և այս ամենին մասնակցելուց ետ հանրակրթական դպրոցի դասերը ինձ թվում են շատ անհետաքրքիր և միօրինակ։

Այս ամիս մասնակցեցի զվարճալի ճամփորդությունների ինչը կտրեց ինձ և ընկերներիս մեր առօրյայից։Իհարկե մեր ճամփորդությունները այդքան տպավորիչ և հետաքրքիր չէր լինի առանց ընկեր Մարիամի, որի համար շատ շնորհակալ եմ։Նկարները կտեղադրեմ ներքևում։Ձմեռային ստուգատեսի հղումը՝ այստեղ։

Մասնակցել եմ սեմինարների և շատ ուրախ եմ, որ մեր կրթահամալիրում այսպիսի հնարավորություն է ընձեռնվում հավելյալ մասնագիտական սեմինարների մասնակցելու և նոր բաներ սովորելու։Դիջիթեքի հղումը՝ այստեղ։

Զվարճալի մեզ համար հետաքրքիր էր բնագիտատեխնիկական ստուգատեսը, որի ընթացքում ես որպես իմ խմբի անդամ ընտրեցի Նարեին և մենք միասին կազմեցինք շատ հետաքրքիր ուսուցողական և ակտուալ մեր նախագիծը։Նախագծի թեման դիմահարդարումն էր։Նախագծի հարցում մեզ օգնեց մեր նկերուհին նկարահանվելով և մոդել հանդիսանալով մեր տեսանյութում։Սովորեցրեցինք ինչպես խնամել մաշկը ընտել ճիշտ դիմահարդարման պարագաներ և գեղեցիկ շպարվել։Հղումը ՝այստեղ։

Ազգագրական փառատոնի շրջանակներում պատվելի Թամարի հետ միասին ուսումնասիրեցինք մե <համով հոտով> Մշո բարբառը։կատարեցինք փոխադրումներ Մշո բարբառից, բազմաթիվ հեքիաթներ և պատմվածքներ ընթերցեցինք անպակաս էին իհարկե մեր տեսանյութերը։Ուրախ խինդ ու ծիծաղով համեմված էին նաև մեր երգ ու պարի դասերը ի շնորհիվ ընկեր Տիգրանի և Մարինեի։և իհարկե ազգագրական փառատոնը փառատոն չէր լինի առանց ղափամայի ծեսի։ Ազգագրական փառատոնի հղումը ՝ այստեղ ։

Այսպիսով շատ գեղեցիկ խինդ ու ծիծաղով և զվարճալի օրերով համեմված անցավ մեր առաջին, բայց շատ տպավորիչ և անմոռանալի հունվարյան ստուգատեսը։Հուսովեմ կարողացա հիացմունքս ու էմոցիաներս փոխանցել էկրանից այն կողմ։
։

Կիսամյակային հաշվետվություն

Ես Էլենն եմ, 15 տարեկան, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում տուրիզմի հոսքով։ Սիրում եմ քոլեջը և այն ամենն ինչ կապված է նրա հետ։ Այս կիսամյակում բազմաթիվ հանրակրթական առարկաներ ենք ուսումնասիրել։ Չեմ սիրում շաբաթը և կիրակին, քանի որ այդ օրերին չենք հաճախում քոլեջ, ինչը տխրելու առիթ է ինձ համար։ Քոլեջում ինձ ամենից շատ դուր է գալիս ճամփորդությունները և դրանց հաճախակի լինելը։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը արդեն իսկ սկսվել էին մեր ճամփորդությունները։ Առաջին և շատ տպավորիչ էր եռօրյա ճամփորդությունը դեպի Վաղաշեն։ Ուսումնական տարվա սկզբին հաղթահարեցինք բարձրունք ՝ Արագածը, որի մասին կարող եք կարդալ իմ բլոգում։ Արագածում հանդիպեցինք ազգությամբ իրանացի ճամփորդի, որը մեզ հյուրասիրեց իր երկրի քաղցրավենիքով։ Ներքևում կտեսնեք մեր նկարը նրա հետ։Մասնակցել եմ նաև Արատեսի ճամփորդությանը։Ինչպես նաև ընկեր Հեղինեի հետ այցելել ենք Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր։Մասնակցել եմ նաև գիտաժողովների ընկեր Հեղինեյի նախաձեռնությամբ։Հղումը՝ այստեղ։ Ճամփորդությունների հղումը ՝ այստեղ ։Հետաքրքիր և յուրօրինակ են մեր օրերը քոլեջում։ Նաև ինձ դուր է գալիս ամեն առավոտ ընդհանուր պարապունքը։

Քոլեջում անցնում ենք հանրակրթական մի շարք առարկաներ։ Դասաերը անցնում են այքան արագ, որ չենք էլ նկատում, թե երբ է դասը վերջանում։ Մեր դասերը նման չեն դպրոցի դասերին, ինչը ինձ շատ է դուր գալիս։ Ժամերը շատ հետաքրքիր են և բովանդակալից։

Սիրում եմ նաև քոլեջի ուսուցչական կազմը։ Նրանք բոլորը մեզ հետ շատ անմիջական և ընկերական են, ինչը չենք նկատել հանրակրթական դպրոցներում։ Յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր անհատական մոտեցումը մեզ,ինչը ինձ նույպես շատ է դուր գալիս։

Հայոց լեզու

գրականություն

աշխարհագրություն

անգլերեն

էկոլոգիա

իսպաներեն

հայոց պատմություն

հանրահաշիվ

հասարակագիտություն

ռուսաց լեզու

ֆիզիկա

ֆլեշմոբեր

կենսաբանություն