Մասնագիտական փորձի ամփոփում

Նախագիծը

Օրեր առաջ իմ նախագծի շրջանակներում այցելեցինք Շենգավիթ հնավայր և ուրարտական կամ բիայնական դամբարան ՝ ուսումնասիրելու և ճանաչելու բնակատեղի, որտեղ  վաղ բրոնզի դարում ստեղծվել, զարգացել և գոյատևել է մի ամբողջ քաղաքային մշակույթ։Ինչպես նաև ծանոթանալու՝ մ․թ․ա․ 8-րդ դարի ուրարտական հուշարձանի, որը տեղեկություն է տալիս այս ժամանակաշրջանում թաղման ծեսերի մասին և գտնվելով բանուկ վայրում ճանաչելի չէ։

Նախագծի մասնակիցներն էին՝ առաջին և երկրորդ կուրսի ուսանողները։Ծանոթությունը սկսեցինք թանգարանից։Սովորողները ծանոթացան պեղումների արդյունքում հայտնաբերված իրերի, հնատիպ մուրճերի, հալոցների, սանդերի և վարսանդների, հավատալիքների հետ։Թանգարանում ծանոթացան նաև օջախի և Օջախ հասկացության հետ, որն այնքան կարևոր նշանակություն ունի հայկական մշակույթում։

Շենգավիթից հետո այցելեցինք ուրարտական կամ բիայնական դամբարան, որի մասին քչերը գիտեն։Մեր նպատակն էր ուղղել այդ սխալը և ուսանողներին ծանոթացնել դամբարանին։Ներսում ուսումնասիրեցինք դամբարանի կառուցվածքը և այն իրերը որոնք պահպանվել և մեզ են հասել։Խոսեցինք այդ ժամանակաշրջանի ավանդույթների և հավատքների մասին։

Մասնակիցների ամփոփումները՝

Ալեքս Հովհաննիսյան

Անաստասիյա Չերնյախովսկայա

Տարոն Մկրտչյան

Անի Տիգրանյան

Գոհար Թաթոյան

Էլլա Առաքելյան

Արամե Խերանյան

Արտյոմ Ստեփանյան

Ժասմին Գասպարյան

Ֆելիքս Գրիգորյան

Ճամփորդություն Արագածոտնի մարզ

Վերջին մեր ճամփորդությունները սկսվում են վատ եղանակային պայմաններով,սակայն երբ հասնում ենք ամեն բա լավ է լինում։Այս անգամ շատ կանգառներ ունեինք մեկը մյուսից հետաքրքիր և գեղեցիկ։

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Ամեից գեղեցիկ և ադրենալին ապահովվող վայր էր Դաշտադեմի ամրոցը։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑԻ ՄԱՍԻՆ

  • 1Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև է, թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ 
  • 2Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։
Image preview
Դաշտադեմի ամրոց

Ճամփորդություն դեպի Աղձք

վաղուց չէի եղել մեկօրյա ճամփորդության և սա հենց այն ճամփորդությունն էր,որը ինձ պետք էր։Ճամփորդությունը սովորական չէր։Այս անգամ ճանապարհի կեսը գնացել ենք հեծանիվներով,ինչը շատ էքստրեմալ և հետաքրքիր էր։Աննկարագրելի բարդ էմոցիաներ ունեցա այսօր,որի պակասը ունեի։ Սա ուղղակի ճամփորդություն չէր, ավելին էր։ Եղանակը կարծես մեր կողմից լիներ ո՛չ անձրև էր, ո՛չ էլ հրկիզող արև։Բացի հեծանվավարությունից, քարանձավներից,փոքրիկ պիկնիկ էլ ունեցանք։չեմ կարող նկարագրել այն էմոցիաները,որը ունեցա քարանձավ մտնելուց։Վախերս կորցրել էի,ադրենալինի պակաս չունեցա։Բացահայտեցինք քարանձավի մութ անկյունները և դրանց նշանակությունը։Ոչ պակաս բացահայտում էր ընկեր Տիգրանի երաժշտական ճաշակը, ինչը անսպասելի էր,սակայն շատ լավը։Առաջին հայացքից անհնարին թվացող,բայց իրականում հնարավոր և մի փոքր դժվար այդ ճանապարհները դեպի քարանձավ տանող շատ հետաքրքիր էին։Այդ ճանապարհներին բախվեցինք մեր վախերի և փոշու հետ,սակայն դրանք նույնպես խոչընդոտ չհանդիսացան մեզ համար։Անգամ հասցրել ենք պարել քարանձավում։Նկարվել, երգել, պարել ու խենթություններ անել նույնպես չենք մոռացել։Անկրկնելի ճամփորդություն էր դեպի Աղձք։Ճամփորդությունների մասնակցելով համոզվում եմ ընտրածս մասնագիտության մեջ

Գյումրի

Այնքան ոգեւորված էինք այս ճամփորդության,որ անգամ մեր իրերը մեկ շաբաթ առաջ էինք սկսել հավաքել։Ոգեւորությունը պահպանվեց Գյումրիում։Առաջին կանգառից սկսված հասկացանք,որ այս երեք օրերը անցնելու են շատ գեղեցիկ և հետաքրքիր։Մարմաշենը X դ. վերջին հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին:Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից:կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ.: Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը:

Երաժշտություն, գեղեցիկ տեսարան ահա այն ամենը ինչը ապահովում էր մեր բարձր տրամադրությունը։Դրսում անձրեւ էր,իսկ մեր ներսում արև։Ինտելեկտուալ խաղերը, անմիջական շփումը նոր ծանոթությունները 9-րդ դասարանցիների հետ բավականին հաճելի էր և հետաքրքիր։Հետաքրքրությունը Գյումրու նկատմամբ սկսվեց մեր առաջին եռօրյա ճամփորդությունից դեպի Գյումրի։Իմ կարծիքով, եթե չլիներ այդ առաջին ճամփորդությունը, մենք այսքան ոգևորված չէինք կազմակերպի երկրորդը։

Թվում է թե ամեն բան միօրինակ էր լինելու, բայց ես կասեմ,որ ոչ դա այդքան էլ այդպես չէ։Այս անգամ Գյումրին բացահայտեցինք նորովի։Այցելեցինք այնպիսի վայրեր, ինչպիսինն է Սև Բերդը,Վահրամաբերդը այցելեցինք եկեղեցիներ։Տպավորությունները տարբեր են առաջին ճամփորդության համեմատ։Առավել հետաքրքիր և ծիծաղելի էր մեր «դիմակներով արկածները»։Էմոցիաներով լի և անմոռանալի օրեր անցկացրեցինք մեր կողմից արդեն իսկ շատ սիրված Գյումրիում։

Հայրենագիտական, պատմամշակութային ճամփորդություն դեպի Շիրակի մարզ` Գյումրի

Մասնակիցներ՝  քոլեջի տարատարիք սովորողներ և 9-րդ դասարանի սովորողներ։

Ճամփորդության պատասխանատուներ ՝ Գայանե Սարգսյան , Մարիամ Մխիթարյան , Էլեն Ասատրյան

Ժամկետը` ապրիլի 8-10

Երթուղի ՝Երևան-Արուճ -Թալին-Մաստարա-Գյումրի, հետադարձ` Գյումրի-Արթիկ-Ապարան-Աշտարակ-Երևան

Մեկնում ՝ապրիլի 8, Ս․ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 09:30
Վերադարձ ՝  ապրիլի 10, ժամը
` 18:00

Նպատակը ՝ Ճանաչողական քայլարշավներ,ծանոթանալ տեղանքի առանձնահատկություններին,ինչպես նաեւ քաղաքի մշակույթային կենտրոններին

Ընթացքը՝Եռօրյա ուսումնահետազոտական ճամփորդության հիմնական ուղղությունները՝

Հայերնագիտական

Պատմամշակութային

Ազգագրական`բանահավաքչական աշխատանք Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում: Իրականացնել ձայնագրություններ և տեսանյութեր տեղի բարբառով քաղաքի պատմության, տարբեր ժամանակահատվածների, անվան ծագման վերաբերյալ:

  • Ճանաչենք Գյումրին
  • Ներկայացնել՝ Գյումրիի ֆիզիկաաշխարհագրական դիրքը,ռելիեֆը, կլիման, ջրագրական ցանցը
  • հասարակաաշխարհագրական առանձնահատկությունները

Օր առաջին

  • 10:30Մարմարաշեն Վահրամաբերդ
  • 12:00Ժամանում Գյումրի (կապս հյուրատուն)
  • տեղավորում, հիգիենա
  • 13։00-14։00 ճաշ
  • Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու
  • Մհեր Մկրտչյանի տուն թանգարան
  • Քայլարշավ կապս հյուրատան հարակից տարածքում
  • 18։00վերադարձ կացարան
  • 19։00 ընթրիք
  • 19։30ինտելեկտուալ խաղերի կազմակերպում
  • 20։00ընթերցանություն
  • 20։30ֆիլմի դիտում (звонок)
  • 22։00 քուն

Օր երկրորդ՝

  • 08։00վեր կաց
  • հիգիենա
  • 09։00նախաճաշ
  • 10։00Քայլք Վարդանանց հրապարակով
  • քայլք Սև բերդ
  • Այց Յոթ Վերք եկեղեցի
  • Շիրազի տուն թանգարան
  • Զբոսանք Թումոյի այգով
  • 14։00 վերադարձ կացարան
  • 15։00 ճաշ
  • 16։00երեկոյան զբոսանք
  • 18։00վերադարձ կացարան
  • 19։00 ընթրիք
  • 19։30-22։00ֆիլմի դիտում,ինտելեկտուալ խաղեր
  • 22։00 քուն

Օր երրորդ՝

  • 08։00Վեր կաց
  • հիգիենա
  • 08։30նախաճաշ
  • 09։00կացարանի հանձնում
  • 11։00Մեկնում Գյումրիից
  • 14։00կանգառ Արթիկի եկեղեցում
  • 15։00Հառիճի վանք
  • 17։00Ժամանում Երեւան

Մասնակցին անհրաժեշտ, օգտագործվող պարագաներ՝

  • անձնական դեղարկղիկ
  • արշավային ուսապարկ
  • երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ
  • անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց (дождежик);
  • թերմոս կամ ջրաման
  • առաջին օրվա բրդուճային ուտելիք
  • անհատական հիգիենայի պարագաներ;
  • պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ
  • աղբի տոպրակ

Մասնակիցներ՝

  1. Ավետյան Էլեն 1-ին կուրս
  2. Ասատրյան Էլեն 1-ին կուրս
  3. Պետոյան Լուսինե 1-ին կուրս
  4. Հովսեփյան Աննա 1-ին կուրս
  5. Կարապետյան Արման 1-ին կուրս
  6. Գասպարյան Տիգրան 1-ին կուրս
  7. Մուրադյան Գոռ 1-ին կուրս
  8. Հովհաննիսյան Ռաֆայել 1-ին կուրս
  9. Թադևոսյան Պարգև 1-ին կուրս
  10. Ստամբուլյան Վարդի 2-րդ կուրս
  11. Լիլիթ Արևշատյան 9-րդ դասարան
  12. Քեթրին Աղաջանյան 9-րդ դասարան
  13. Նանե Պետրոսյան 9֊րդ դասարան
  14. Լևոն Գալստյան 9-րդ դասարան
  15. Դավիթ Առաքելյան 9-րդ դասարան
  16. Մելս Հովհաննիսյան (Դավիթ Առաքելյանի եղբայրը)
  17. Մուսայելյան Դավիթ 9-րդ դասարան

Վարորդ՝ Սենո Ներսեսյան 71QV111
հեռախոսահամար՝094047107

Մեքենա՝ մերսեդես սպրինտեր

Մեկ սովորողի համար նախատեսված նախահաշվարկ

Վարորդի գումաը 100.000 դրամ

Կացարանի գումար մեկ օրվա համար 3000 դրամ(2 օրվա 6000)

Սնունդ 3000 դրամ

Թանգարանների մուտքի գումար 1200դրամ

Վճարող՝ ծնող, չափը՝ 15000 դրամ

Ուսանողների նախապատրաստական աշխատանքներ՝

Արինա Ժիլինա-քարտեզագրում

Էլեն Ասատրյան-Սև բերդ

Լուսինե Պետոյան -Գյումրու փողոցներ

Նարե Սայադյան-Գյումրու մասին տեղեկություններ

Արման Կարապետյան-Հառիճավանք

Գոռ Մուրադյան-Թալինի Կաթողիկե եկեղեցի

Ռաֆայել Հովհաննիսյան-Յոթ վերք եկեղեցի

Աննա Հովսեփյան-Սբ. Ամենափրկիչ եկեղեցի

Տիգրան Գասպարյան-Մհեր Մկրտչյանի տուն թանգարան

Էլեն Ավետյան -Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Քեթրին Աղաջանյան 9-րդ դասարան

Լիլիթ Արևշատյան 9րդ դասարան

Նանե Պետրոսյան9ըդ դասարան

Նախորդ ճամփորդության հաշվետվություն `

Մարիամ Մխիթարյան

Գայանե Սարգսյան

Գեղասահք

Այս անգամ մեր ուղղությունը դեպի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցն էր։Ոչ պակաս և տպավորիչ էր մեր մյուս ճամփորդություններից։Այդպես է չէ, որ երբ մի վայրում ամեն բան հետաքրքիր և զվարճալի է ինում ժամանակը շատ արագ է անցնում,որ նույնիսկ չես էլ հասցնում հասկանալ թե ինչ կատարվեց։Սահելը մեզ թույլ տվեց կտրվել ամեն ինչից և չմտածել ոչնչի մասին։Չնայած նրան, որ սահել սովորեցնելու ժամանակ ես ինքս էլ էի ընկնում դա չխանգարեց ինձ վեր կենալ և սահել այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։

նախագիծ

Գյումրի

Յուրահատուկ էր մեր այս անգամվա եռօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի։ Առաջին օրը տեղավորվեցինք և դուրս եկանք զբոսնելու։ Ավելի գեղեցիկ էր Գյումրին երեկոյան ։ Երեկոյան խաղում էինք բազմաթիվ խաղեր, ֆիլմ էինք դիտում, զրուցում էինք։ Մյուս առավոտյան արթնացանք նախաճաշեցինք և ուղեվորվեցինք դեպի Սև Բերդ ուսումնասիրեցին պատմությունը նկարվեցինք և շարժվեցինք Ամասիա սահնակներով սահելու։ Ցուրտ լինելը մեզ չէր խանգարում լավ զվարճանալ ։

Չնայած նրան, որ վերադարձել էինք հոգնած այդ փաստը չխանգարեց մեզ հետ կանգնել չքնելու մտքից։ Գիշերը անցավ արագ և աննկատ ,իսկ ամբողջ գիշեր մենք զրուցում էինք։ Տխուր էր երրորդ օրը այն գիտակցումից, որ հետ պետք է վերադառնանք։ Այսպիսի արկածներով լի էր մեր ճամփորդությունը։

Արատես

Առաջին անգամ էի ճամփորդում դեպի Արատես։ Մտավախությունները շատ էին ինչպես կանցնի այդ 3 օրը։առաջին օրը սկսեցինք սենյակների մաքրությունից դասավորեցինք մեր իրերը։Պատուհանից տեսարանը աննկարագրելի գեղեցիկ էր անհնար էր չնկարվել այդտեղ։ Սկզբում փորձում էինք միմյանց հետ ծանոթանալ ,որը ստացվեց։ Երեկոյան Վարեցինք խարույկը և նստեցինք շուրջը խաղեր խաղացինք զրուցեցինք և այդպես լեցուն անցավ առաջին օրը ։ Երկրորդ օրը առավոտյան բոլորին սուրճ և թեյ հյուրասիրեցի ։ Բոլորը գիտեին ,որ այսօր մեզ սպասվում է բերքահավաք չրի և կոմպոտի պատրաստում ։ Բերքահավաքից հետո անցանք չիր պատրաստելու գործին։ Գործը ընթանում էր արագ և շատ հետաքրքիր ։ Տղաները նույնպես մեզ հավասար օգնում էին, որպեսզի շուտ ավարտենք։ Այնտեղ մոռանում էինք հեռախոսների գոյության մասին։ Ճաշը պատրաստեցին տղաները ,իսկ ես ամեն կերպ փորձում էի աշխատեցնել Նարեյին որպեսզի կյանքում երկրորդ անգամ գոնե խոհանոց մտնի։Առանձնահատուկ էր Ընկեր Էրիկի թեյը 15 գդալ շաքարավազով։Այդ օրվա երեկոն ամենաուրախն էր 3 րդ կուրսի տղաները միացրել էին երաժշտությունը և պարում էին մեզ նույնպես չէին թողնում ,որ նստենք։3 րդ օրը մի փոքր տխրել էինք ,որ գիտեինք հետ ենք վերադառնալու ։Այդ 3 օրերը այնքան լեզուն ու ուրախ էին անցել ,որ հետ վերադառնալու միտում չունեինք:Բայց շատ չտխրեցինք և որոշեցինք որ ձմռանը կվերադառնանք ։ Անգամ հետ գալու ճանապարհն էր ուրախ պարելով ,երգելով ։Արատեսը շատ դուր եկավ անպայման նորից կվերադառնամ։

Արագած

Վաղ առավոտյան շարժվեցինք դեպի Արագած։ Ճանապարհին զրուցելով և խաղեր խաղալով մենք հասանք ։ Ներքևում նկարվեցինք և սկսեցինք բարձրանալ։ Ճանապարհը դժվար էր։ Կանգ առնելով, հանգստանալով բարձրանում էինք ։Առանց հանգստի անհնար կլիներ բարձրանալ։ Մեզ ուղեկցում էին ընկեր Էլյան, ընկեր Միքայելը և ընկեր Տիգրանը ։ ԵՒ ահա մենք հասանք ։ Առաջին բանը որ արեցինք դա հանգստանալն էր ։ Այնուհետև ընկեր Միքայելը մեզ կարագ և մեղր հյուրասիրել։ Այնտեղ նկարվեցինք բոլորով և իջանք ։և այսպես ուրախ և հագեցած օր ունեցանք։