Մուտքի ճամբար, օր առաջին

Առաջին անգամ մուտք գործեցի քոլեջ, տպավորությունները առաջին իսկ անգամից շատ լավն էին ։ Մեզ ուղեկցում էր ընկեր Էլյան։ Ծանոթացանք քոլեջի ուսանողների հետ։ Ուսանողները բոլորը ընկերասեր էին և շփվող։Դրա շնորհիվ ձեռք բերեցի նոր ընկերներ։ Ես եկել էի իմ մոտ ընկերուհու հետ։ Անկեղծ ասած անչափ ուրախ եմ, որ կարողացա նրա հետ ընդունվել քոլեջ։ Միասին մենք ավելի հեշտ կընտելանանք նոր շրջապատին և նոր միջավայրին։ Շրջեցինք կրթահամալիրի տարածքով։Ավելի լավ ծանոթանալու նպատակով խաղացինք խաղ ։ Այնուհետև ծանոթացանք Ընկեր Հրայրի հետ ։Վարեցինք հեծանիվ, շատ սիրալից վերաբերմունք ստացան ուսուցչի՝ ընկեր Հրայրի կողմից։ Այնուհետև ուղևորվեցին քոլեջ և զբաղվեցինք բլոգավարությամբ։Բլոգավարությունը կիսատ թողնելով ուղևորվեցինք դեպի տուն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *