ՀՀ-ն հյուսիսային մարզերի ջրագրական ցանցը

Շիրակի մարզի ջրագրություն

Շիրակի հյուսիսային հատվածով ձգվում է Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լճից։ Հոսելով Հայաստան-Թուրքիա սահմանագծով, ձևավորվում է Ախուրյան ջրամբարը։ Գլխավոր ջրամբարներն են Ախուրյանի, Կառնուտի և Մանթաշի ջրամբարները։

Լոռու մարզ

Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Աղստև – գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ 

Լճեր

Մթնալիճ – լճակ Հայաստանի Լոռու մարզում, Կապանակ լեռան հյուսիսային լանջին։Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ։

Դսեղի Ծովեր – երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք։

Ջրամբար

Մեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիր գետի վրա

Լոռու մարզի ջրանցքներ

Լոռու ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը։ 

Շիրակամուտի ջրանցք, Նալբանդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գյուղ, ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գյուղ։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին։

Տաշիրի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ձորագետի աջ ափից, անցնում Նովոսելցովո գյուղի հյուսիսով, ձգվում մինչև Սարատովկա գյուղ։ Շահագործման է հանձնվել 1958 թվականին՝ Լոռու ջրանցքին Տաշիր գետով լրացուցիչ ջուր տալու նպատակով։

Ջրվեժներ

Թռչկանի ջրվեժ, գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։

Տավուշի մարզ

Տավուշի մարզում է հոսում Կուր գետի գլխավոր վտակներից Աղստևը։ Աղստև գետի գլխավոր վտակներն են Ոսկեպարը, Վարագա ջուրը, ԳԵտիկը,Տավուշ գետը,խնձորուտը։ Տավուշ գետի վրա ձևավորվում է Տավուշի ջրամբար։ Աղստև գետի վրա ձևավորվում է Աղստաֆայի ջրամբար ։ Տավուշի մարզում է գտնվում Դեբեդ գետից սկիզբ առնող գլխավոր վտակը՝ Մարց գետը։ Տավուշի մարզի խոշոր քաղաքներն են համարվում Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում։ Խոշոր քաղաքներից բնակչության թվով ամենամեծը Իջևանն է։

Աշխարհագրության հարցաշար

1.Հայկական լեռնաշխարհի լեռնագրություն

2. ՀՀ լեռնագրություն

3. Հայկական լեռնաշխարհի և ՀՀ ջրագրություն

3.1 հարցեր

ՀՀ գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր

Ջրամբարներ, արտեզյան ավազաններ

4. Շիրակի մարզի ընդհանուր բնութագիրը ՝ լեռնագրություն, ջրագրական ցանց, հողաբուսական ծածկ, կենդանական աշխարհ

5. Վայոց Ձորի մարզի ընդհանուր բնութագիրը ՝ լեռնագրություն, ջրագրական ցանց, հողաբուսական ծածկ, կենդանական աշխարհ

6.Առանձնացնել Շիրակի մարզ, Սյունիք, Վայոց ձոր տեսարժան վայրերը

Մարզերի ջրագրությունը

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզը աչքի է ընկնում ջրագրական ցանցով։ Այստեղ շատ են ստորգետնյա ջրերը, լեռներից հոսող սառնորակ աղբյուրները, լճերը, գետերը։ Լճերը հիմանականում ունեն անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը ունեն սառցադաշտային անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը արագահոս չեն, աչքի են ընկնում Քասաղ գետը իր հոսքի ուղղությամբ, որը ձգվում է Քասաղ գյուղից մինչև Մեծամոր գետ։ Քասաղ գետը թափվելով Մեծամոր գետի մեջ հոսում է դեպի Արաքս գետ։ Քասաղ գետի վտակներն են Ամբերդ և Գեղարոտ գետերը։ Արագածոտնի մարզի գետերից է նաև Մանթաշ գետը։ Մաթաշ գետի վրա է կառուցվել Մանթաշի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը կառուցվել է Քասաղ գետի վրա։
լճեր։ Լճերից ամենահայտնին Ռամպի և Քարի լիճը։

Գեղարոտի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։

Քասախի ջրվեժ, Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։ Բարձրությունը՝ 70 մետր։ Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի վրա, Հովհանավանք վանական համալիրի դիմաց

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: 

Սյունիքի տեսարժան վայրեր

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով ամենամեծն է Հայաստանում: Տուրիզմի տեսակետից այս մարզն ուշագրավ է իր բնությամբ՝ ժայռեր, լեռնաշղթաներ և անդնդախոր ձորեր, ձորերի միջով հոսող լեռնային գետակներ։ 

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում:Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Հին Խնձորեսկ

Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:
Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:
Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։

Սատանի կամուրջ

Որոտան գետի կիրճում է գտնվում Սատանի կամուրջը, որի երկարությունը մոտ 30մ է: Կամուրջը գտնվում է Որոտանի կիրճի ամենախոր հատվածում` 700-800մ: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ արևի ճառագայթներն անգամ ի զորու չեն թափանցելու նրա հատակը:կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ:Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու: 

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում:

Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։

895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսեց նրա խնդրանքը և կատաեց այն: «Տաթև» նշանակում է «Տուր թևեր»:

Ուղտասար

Ուղտասարը լեռ է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։ Այն գտնվում է 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրության վրա:
Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով արված փորագրությունները։Ուղտասարի կենդանիների ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։

Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ

Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից: 

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Շրջապատված է պարիսպներով: Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Ամրոցի հարավարևմտյան անկյունը ուժեղացված է շրջանաձև հատակագիծ ունեցող բուրգով: Ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Եկեղեցին գավիթ չունի: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:

Սիսավանի եկեղեցի

Սիսավանի եկեղեցին վաղ հայկական ճարտարապետության լավագույն օրինակներից է: Ըստ պատերի արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և, շնորհիվ իր կառուցողական ապշեցուցիչ հմտությունների, մեր օրերն է հասել լավ պահպանված վիճակում ու գրեթե առանց վերափոխումների:


Վահանավանք

Վահանավանք վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք: Տեղակայված է Ողջի գետի աջ ափին գտնվող Տիգրանասար լեռան լանջին: Վահանավանքը 9-րդ դարի կառույց է, որի հիմնադրումն համընկել է 9-րդ դարի պատմաքաղաքական բարենպաստ ժամանակաշրջանի հետ:

Զորաց քարե

Զորաց քարեր հայտնի մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Այն կարելի է համարել Հայաստանում գտնվող այն եզակի պատմամշակութային կառույցներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ վարկածներ: Չնայած հետազոտվող տարածքը նույնն է և տարբեր հետազոտողների մոտ որոշ հետևություններ համընկնում են, սակայն հակասություններն առավել շատ են:

ՀՀ ջրագրական ցանցը

1Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան-Ախուրյանը (երկարությունը` 186 կմ) սկիզբ է առնում Արփի լճից, որի հոս քը
վերին հոսանքում կարգավորում է ջրամբարի վերածված Արփի լիճը, իսկ միջին
հոսանքում` հայ-թուրքական սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը (525
մլն մ 3 ջրի ծա վալով): Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտա
գործվում են ոռոգման նպատակով: Ախու րյանի վտակ ներից են Գյումրի գետը,
Կարկաչանը, իսկ Թույլտվության տարածքից` Կարսագետը:

Քասաղը Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագածի եւ Փամբակի լանջերից: Նրա վրա կառուցված է Ապարանի ջրամբարը,
որի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Հրազդանը (երկարությունը` 141
կմ) սկիզբ է առնում Սեւանա լճից:
Լճից բաց թողնվող ջրի քանակը կար գավորվում է: Գետի ջրերը
օգտագործվում են էներգետիկ
նպատակով, կառցվել է ջրէկների
կասկադ: Հրազդանի վրա կառուցված են նաեւ ջրամբարներ, որոնցից
առավել խոշոր են Երեւանյան լիճը
եւ Հրազդանի ջրամբարը` Հրազդան քաղաքում: Գետից սնվում են
մի շարք ջրանցքներ, որոնց միջոցով ոռոգվում են Արարատյան դաշտի հողերը: Հրազդանի վտակներից Գետառը
հայտնի է իր կործանարար սելավներով: 1946 թ. մայիսին նա մեծ ավերածություններ է պատճառել Երեւանին:

Արփան (երկարությունը՝ 133 կմ) հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում
է գոգավորություններով եւ հատելով ՀՀ պետական սահմանը` Արաքսի մեջ է
թափվում Նախիջեւանի Հանրապետության տարածքում: Արփայի վերին հոսան-քում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որ տեղից սկսվում է Որոտան–Արփա–
Սեւան ջրատար թունելի Արփա–Սեւան հատվածը: Արփայի վերին հոսանքի
գեղատեսիլ հովտում են գտնվում Ջերմուկի առողջարանը եւ համանուն ջրվեժը:


Որոտանը (երկարությունը՝ 178 կմ) Զանգեզրի ամենամեծ գետն է, հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյր մետրի: Տաթեւի վան քի
մերձակա կիրճմ գետն անցնմ է հանքային աղերի նստվածքներից գոյացած
բնական` «Սատանի կամրջի» տակով: Շաքի վտակի վրա է գտնվմ գեղատեսիլ
Շաքիի ջրվեժը:
Որոտանի վրա կառցվել է ջրէկների կասկադ` կից ջրամբարներով:
Արաքսի ավազանի հայտ նի գե տերից են նաեւ Ազատը, Վեդին, Ողջին եւ
Մեղրիգետը:

Ողջի (Կապանի գետ, Հղորա գետ, Ղափան, Ղափանու գետ, Նըղուր, Ոխչի, Ոխչու գետ, Չավնդուր, Օխչի, Օխչու գետ, Օղջու գետ)։ Սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ՝ հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, և հոսում մեծ մասամբ անտառապատ խորը կիրճով։ Գետաբերան՝ Արաքս, երկարությունը ՝ 85կմ

Փամբակ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։ Գետի ակունքը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի արևելյան լանջին, և Թումանյան քաղաքում միախառնվելով Ձորագետին կազմավորում է Դեբեդ գետը։ Երկարությունը 86 կմ։

Ձորագետ, Բերդուջ, Կամենկա, Ձոր, Մեծ ջուր, Պալըղ, Սազիմ, Տաշրաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը։ Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից, գետբերանը՝ Դեբեդ։

Դեբեդ , գետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Կուրի ավազանի գետ է։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ), գետաբերան՝ Խրամ։

ԱղստևԱխստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա, գետ, հոսում է Հայաստանում  և ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Գետբերանը՝ Կուր գետ, երկարությունը 133 կմ է։

Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

ՀՀ գետերի մեծամասնությունը նավարկելի չէ: Դրա պատճառը նրանց խորությունն է: Գետերի մեծ մասի խորությունը բավականին մեծ չէ, նավարկելու համար: 

Ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզեր

Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզ

Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։

Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։

Արտաքին շարին են պատկանում Վիրահայոց, Գուգարաց և Միափորի և Եղնախաղի լեռնաշղթաները, որոնք միմյանցից բաժանված են Դեբեդ և Աղստև գետերի հովիտներով։

Ներքին շարին են պատկանում Բազումի, Շիրակի, Փամբակի և վերջինիս ճյուղ հանդիսացող Ծաղկունյաց միջին բարձրության լեռնաշղթաները։ Բազումի լեռնաշղթայի վրա հայտնի է Պուշկինի լեռնանցքը, որով անցնում է Փամբակ գետի հովիտը (Սպիտակ, Վանաձոր քաղաքները) Լոռու դաշտին (Տաշիր և Ստեփանավան քաղաքներին) կապող ավտոմայրուղին։

Պուշկինի լեռնանցքի տարածքում է նաև ՀՀ միակ գործող հողմաէլեկտրակայանը: Շիրակի լեռնաշղթան սկսվում է Ախուրյանի հովտից և ավարտվում Փամբակ գետի վերին հոսանքի գետահովտով։ Այն Ջաջուռի լեռնանցքով բաժանվում է Փամբակի լեռնաշղթայից: Ջաջուռի լեռնանցքով է անցնում Գյումրի-Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղին:

Ներքին շարի լեռնաշղթաներից ամենաերկարը Փամբակի լեռնաշղթան է, որի ամենաբարձր գագաթը Թեժ լեռն է (3101 մ)՝ հայտնի իր նեֆելինային սիենիտի պաշարներով։ Փամբակի լեռնաշղթան ձգվում է Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք՝ արևելքում: Ծաղկունյաց լեռնաշղթայի բարձր գագաթ Թեղենիսի լանջին է Ծաղկաձորի հանգստյան գոտին։

DUsqfaKW0AE5bGc.jpg

Նկար 1. Ծաղկաձորի և հարակից տարածքների համայնապատկերը Թեղենիսի լանջից

Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթում ներքին շարին միանում է Փոքր Կովկասի Հյուսիսային լեռնաշղթաների արտաքին շարը և ձգվում է մինչև Արաքսի հովիտը։ Այս համակարգում հայտնի են Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի և Մռավի լեռնաշղթաները, որոնց մի քանի գագաթների բարձրությունն անցնում է 3000 մ-ից, իսկ Գոմշասար (Արիության լեռ) գագաթինը հասնում է 3724 մ-ի։ Այս համակարգի բոլոր լեռները, բացի Մռավից, եզրավորում են Սևանա լիճը:

Միջլեռնային գոգավորություններից Հյուսիսային մարզում առանձնանում է Լոռու գոգավորությունը։ Այստեղով է հոսում Դեբեդի վտակ Ձորագետը։ Լավաներով, տուֆերով և լճային նստվածքներով լցված Շիրակի գոգավորությունը արևմուտքում (Թուրքիայի տարածքում) միաձուլվում է Կարսի սարահարթին։

Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզ

Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Ուրծի, Վայքի և Զանգեգուրի լեռնաշղթաներն իրենց լեռնաբազուկներով, որոնք համատեղ կազմում են Փոքր Կովկասի Մերձարաքսյան  համակարգը։

Ուրծի լեռնաշղթան, որը բուսածածկույթից զուրկ է, լերկ լանջերով, ձգվում է Արարատյան դաշտի եզրով՝ կենտրոնական մասում հասնելով գրեթե 2450 մ բարձրության։ Լեռները հայտնի են կրաքարի պաշարներով, որոնց հիման վրա էլ գործում է Արարատի ցեմենտի գործարանը:

Ուրծի լեռնաշղթային զուգահեռ՝ նրանից հարավ-արևելք, մինչև Զանգեզուրի լեռնաշղթա, ձգվում է Վայքի լեռնաշղթան, որը ջրբաժան է Արփայի և Նախիջևանի գոգավորությունների միջև։ Այստեղ կրաքարային ապարների մեջ առաջացել են կարստային քարանձավներ, որոնցից նշանավոր են Մոզրովի և Մագիլի քարանձավները։

Մոզրով_3.jpg

Նկար 2. Մոզրովի քարանձավը ՀՀ Վայոց Ձորի մարզի տուրիստական գրավչություններից մեկն է, որն ունի պահպանության սուր կարիք (toptrip.info)

Միջօրեականի ուղղությամբ՝ ոսկու պաշարներով հայտնի Ամուլսարից մինչև Արաքսի հովիտը ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթան։ Նա ամենաբարձրն է Փոքր Կովկասի լեռնահամակարգում։ Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904 մ)։ Հայտնի են լեռնաշղթայի հյուսիսային մասում գտնվող Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ) լեռնանցքները։ Որոտանի լեռնանցքով անցնում է Երևան–Մեղրի ավտոմայրուղին, իսկ Սիսիանի լեռնանցքով տրանսպորտային կապ է հաստատվում Նախիջևանի գոգավորության հետ։

Զանգեզուրի լեռնաշղթայից սկսվում և համարյա ուղղահայաց դեպի արևելք են ձգվում Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները, որոնք մասնատված են Որոտան, Ողջի, Ծավ և այլ գետերի՝ մինչև 500 մ խորություն ունեցող հովիտներով։ Բարգուշատի լեռնաշղթայի և Սյունիքի հրաբխային լեռնավահանի համաձուլվածք է 700 մ խորությամբ Որոտանի կիրճը:

0_febc4_fc989b0_orig.jpg

Նկար 3. Տաթևեր ճոպանուղուց դեպի որոտանի կիրճ, Զանգեզուրի և Բարգուշատի լեռներ բացվող տեսարան

Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ՝

Ուրծ-Վայքի ենթամարզ

•Ուրծի – Ուրծ

•Վայքի – Գոգի

Զանգեզուրի ենթամարզ

•Զանգեզուրի — Կապուտջուղ

•Բարգուշատի – Արամազդ

•Մեղրու – Բաղացսար

Վիրահայոց լեռներ

Գուգարաց

Աղբյուրները ՝՝

Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 39-42
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009

Քննական հարցաշար

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում: Մարզը Վրաստանի հետ ունի մոտ 50, իսկ Ադրբեջանի հետ՝ 300 կիլոմետր ընդհանուր սահման: Տավուշի մարզով հոսող գետերը պատկանում են Կասպից ծովի՝ Քուռ գետի ավազանին: Տավուշի մարզում կա բնական մեկ լիճ՝ Պարզ լիճը: Մարզի ավելի քան 50 տոկոսը անտառապատ է, ինչը Տավուշին տալիս է անկրկնելի գեղեցկություն տարվա բոլոր եղանակներին: Հայաստանում անտառները կազմում են հանրապետության տարածքի շուրջ 13 տոկոսը, որոնց մեծ մասը հենց Տավուշում է:Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։

2Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը :Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ , Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ ։ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում:

3.Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Զարգացած է ծխախոտագործությունը։ Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում անասնաբուծությունն ու խոզաբուծությունը :Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը: Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։ 

4Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ, լեռնային ռելիեֆ։ Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։

Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ)։Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, ՎիրահայոցՀալաբի լեռնաշղթաները։

5Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով։ Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։

6. Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Լոռին վերջին տասնամյակների ընթացքում եղել և այժմ էլ մնում է որպես տոհմային տավարաբուծության առաջատար շրջան: Մարզն աչքի ընկնող տեղ է գրավում կաթի արտադրության և պանրայուղագործության գծով: Լոռու մարզն ունի զարգացման լայն հեռանկարներ. բարենպաստ աշխարհագրական դիրքը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը, առկա արտադրական սոցիալական ենթակառուցվածքները լավ նախադրյալներ են ստեղծում բազմաճյուղ տնտեսության և բնակչության սպասարկման ոլորտի զարգացման համաչափ տեղաբաշխման համար:

7. Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրնեը։ 

Լոռու մարզում զբոսաշրջութան զարգացմամբ և բիզնեսով զբաղվող գործարարները նշել են, որ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում համայնքային ամենատարբեր խնդիրների հետ կապված: Համայնքների ենթակառուցվածքների բարելավումն ու զարգացումն առաջնային հարց է պետության համար, բոլոր հիմնավորված առաջարկները կդասակարգվեն և պետությունը կաջակցի համայնքներին միջոցներ գտնելու ու առկա խնդիրների լուծման համար ծրագրեր ներգրավելու և իրականացնելու հարցում:

8 Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

9.Նկարագրել Արագածոտնի մարզի մարզի բնակչությունը։Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

10 տնտեսություն-Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։

11Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։ Հիմնական խոչընդոտ են հանդիսանում ռեսուրսների և կապերի բացակայությունը, սահմանափակ մուտքը դեպի ավելի լայն շուկաներ՝ իրենց կարողությունները ցուցադրելու և սոցիալ-տնտեսական կյանքն ակտիվացնելու, տնտեսական, արդյունաբերական և բնապահպանական նշանակությունը բարձրացնելու, ինչպես նաև երկրի առաջընթացում արժանի տեղ զբաղեցնելու համար։Հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ Արագածոտնի մարզը, ունենալով բարենպաստ նախապայմաններ կայուն տնտեսական աճի համար, ունի նաև խոչընդոտներ, որոնք խանգարում են վերջինիս արագ զարգացմանը։ 

12. Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։ Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրեր։

13.Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը:

14. Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման, հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա ե այլն։

15.Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրնեը։ ,—

16Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը։ Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը,

17.Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը ։

Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը:

18.Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները

Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը:Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը։

19.Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։

—-

20.Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

21Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։

բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

22Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է:Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է:

23.հիմանխնդիրներ—

24.Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

25.Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

26Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության , այնպես էլ անասնաբուծության զարգացման համար :

27.Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը

——

28.Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձիտուֆիմարմարիկրաքարիկավիբազալտիգրանիտիֆելզիտի (Մարտիրոսի ֆելզիտը) և հանքային ջրերի մեծ պաշարներ։

29.Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։

Մարզի գյուղատնտեսական արտադրության գերակշռող ճյուղը անասնաբուծությունն է ,

30.հիմնախնդիր—-

31Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Սյունիքի տարածքն ունի հարուստ կենսաբազմազանություն։ Այն հիմնականում կազմված է լեռնային գոտիներից։ Մարզին բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները:

Մարզի ռելիեֆը խիստ մասնատված է։

32.Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմում էր 135.8 հազար մար դ

33։Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

ֆիզիկաաշխարհագրական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ չեն տնտեսության զարգացման համար, հետևաբար այն խիստ տարբերվում է հանրապետության մյուս մարզերից

ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին:

34 հիմնախնդիրներ—-

Աշխարհագրության տարեկան հաշվետվություն

Այս ամիսների ընթացքում կատարել ենք բազմաթիվ նախագծեր գրավոր աշխատանքներ, պատրաստել ենք պրեզենտացիաներ մարզերի մասին։Ուսումնասիրել ենք մարզերը և մարզկենտրոնները։

Աշխարհագրություն

Աշխարհի երկրների դասակարգումը

Ընդհանուր աշխարհագրություն

Աշխարհագրություն

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք հեռավար-Քոլեջ

Ինքնուրույն աշխատանք

Առաջադրանքների փաթեթ

Առաջադրանքների փաթեթ- Քոլեջ․ 22․11- 27․11․2021թ․

Լոռու մարզ

Գեղարքունիքի մարզ

Հայաստանի Հանրապետություն- թեստ

Տավուշի մարզ

Կոտայքի մարզ

Մարզեր և մարզկենտրոններ

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

Արմավիրի մարզ

Արարատի մարզ

Սև բերդ

Ինքնաստուգում

Հայաստանի Հանրապետության մարզերը ինքնաստուգում

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզի ռազմավարություն

Սյունիքի մարզ

Էկո-նախագիծ

Էկո-նախագիծ

Մասնակիցներ- Տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը— Երկու ամիս

Նպատակը— Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

Ըթացքը․

  • սովորողների կողմից առաջարկվող բնապահպանական նախագծերի իրականացում
  • վեր հանել առկա խնդիրները
  • առաջարկել լուծման ուղղիներ
  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ

Խնդիրը՝ աղտոտվածություն

Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին։

Բնական աղտոտում

Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը։

Մարդածին աղտոտում

Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը։

Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝

  • տեղային

Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ։

  • տարածաշրջանային

Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ։

  • խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում

Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ։

Ծովերի և օվկիանոսների աղտոտվածություն

լուծումներ ջրի աղտոտման համար

Այսօր ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությունը սպառնում է շրջակա միջավայրի առողջությանը:«ծովային աղտոտվածություն» նշանակում է մարդու միջոցով, ուղղակի կամ անուղղակի կերպով, նյութեր կամ էներգիա մտցնել ծովերի մեջ, որոնք վնասակար են կենդանի օրգանիզմների համար, սպառնում են մարդու առողջությանը կամ արգելք են հանդիսանում ծովային աշխատանքների, այդ թվում ձկնորսության համար և վնասում են ջրի որակին:

Նման մեկնություններով կարելի է ասել, որ օրըստօրե մեծանում է ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությունը: Նավերի ու նավթատարների լցարանների արտանետումը ջրերում, արդյունաբերական կեղտաջրերը, տնային, անասնական, հանքային և քիմիական աղբերը ծովեր թափվելով ջրերի աղտոտվածության կարևորագույն գործոնն են հանդիսանում:

Գյուղատնտեսական ու արդյունաբերական կոյուղիների բացակայության պատճառով կեղտաջրերը թափվում են գետեր և այնտեղից էլ ծով են հասնում:Չնայած քիմիական պարարտանյութերը ոչնչացնում են վնասատու միջատներին ու մոլախոտերին և այդպիսով ապահովվում է երկրագնդի բնակչության մի մասի սնունդը, սակայն մարդիկ անտեղյակ են այդ նյութերի վնասների մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի օվկիանոսագիտության միջազգային հանձնաժողովի ծովային աղտոտվածության ծրագրի նախկին պատասխանատու՝ Ռեյ Գրիֆիցն այն համոզման է, որ քիմիական այդ նյութերի ավելորդ մասը գետ է թափվում և հասնում է ծով: Նրանք ազդում են ծովային կենդանի օրգանիզմների աճի վրա: Այդ նյութերը հավանաբար կարող են դադարեցնել նաև ֆոտոսինթեզը և ամենավատն այն է, որ քիմիական պարարտանյութերի մեջ գոյություն ունեցող ֆոսֆատն ու նիտրատը ծովերում բազում ջրիմուռների աճելու պատճառ են դառնում:

Տարեկան 66 միլիարդ խորանարդ մետր արդյունաբերական կոյուղի է արտանետվում Միջերկրական ծով: Օվկիանոսները կլանում են մեծ քանակությամբ հանքային յուղեր, մաքրման նյութեր, ֆոսֆատներ, ծանր մետաղներ։

Չնայած օվկիանոսները բնական կերպով զտում են մթնոլորտում հայտնված գազերը, սակայն դա սահմանափակ կերպով է լինում:

Մինչ այս օրը ծովային էկոհամակարգում գլխավոր մտահոգություն են համարվում պլաստմասե թափոնները, սակայն դեռևս չի հաշվարկվել դրանց ճշգրիտ չափը:

լուծումներ ջրի աղտոտման համար

Լուծման տարբերակներ

լորտի շատ մասնագետներ մեծ մտահոգությամբ ընդգծում են ապագա խնդիրները, որոնք կառաջանան մարդկության համար կլիմայի փոփոխության պատճառով խմելու ջրի սակավության, ջրի մեծ սպառման և վատնման և հիմնականում աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով: ազդեցիկ խմելու ջրի մեջ, այս ամենի պատճառով մարդ արարածը ջրի աղտոտվածության լուծումը փնտրել է։ Այս ամենը պայմանավորված է ջրի՝ որպես բնական ռեսուրսի կարևորությամբ՝ մարդկային կյանքի զարգացման և նաև մեր աշխարհում տեսակների շարունակական էվոլյուցիայի համար:

Ջրի աղտոտվածության լուծումն իրականացնելու միակ ճանապարհը երկու հիմնական խնդիր է ներկայացնում՝ չաղտոտել և մաքրել արդեն իսկ աղտոտվածը։ Հիմնական գործառույթն էր նվազագույնի հասցնել աղտոտվածությունը, որը կարող է ոչնչացնել ջրատար համակարգերը, որոնք առկա են ջրային էկոհամակարգերում. Դրա շնորհիվ որոշ գործողություններ են ծնվում կամ բնական պաշարների պահպանությունն իրականացնելու հնարավոր լուծումները հետևյալն են

  • Սննդանյութերի և քիմիական թունաքիմիկատների կրճատում
  • Կեղտաջրերի կրճատում և մաքրում
  • Ջրի սպառման կրճատում գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ
  • Աղբի կրճատում
  • Վտանգավոր նյութերի նվազեցում, ինչպիսիք են յուղերը և մարտկոցները
  • Կրճատել պլաստմասսաների օգտագործումը
  • Կրճատել կամ վերամշակել պլաստիկը

  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • ФИЛЬМ МУСОР

    Мусор — Кинопоиск

    «МУСОР» ֆիլմում շատ հեռուստադիտողների համար բավական անսովոր թեմա է բացահայտվում ։ Բոլորը շատ լավ գիտեն, որ մեր մոլորակը գլոբալ աղտոտված է թափոններով, բայց, ավաղ, քիչ ուշադրություն են դարձնում այդ խնդրին ։ Մարդիկ կարծում են, որ ավելի հեշտ է փակել աչքերը եւ շարունակել վայելել կյանքը, ձեւացնելով, որ ամեն ինչ լավ է։

    Նրանք չեն սիրում փորփրել տոննաներով աղբը. Այսպիսով, մենք սպանում ենք մեր մոլորակը, առանց նրա օգնության խնդրանքները լսելու: Ֆիլմի ստեղծողները Ջերեմի Այրոնսի հետ համոզված են, որ այդ խնդիրը պետք է անպայման լուծել ։ Նրանց գլխավոր խնդիրն է բացահայտել ճշմարտությունը մարդկանց։ Մեր ուշադրությանը արտասովոր զբոսանք է տրամադրվում մոլորակի տարբեր վայրերում, որոնք կորցնում են իրենց գեղեցկությունն ու կյանքը մասշտաբային աղտոտումից ։

    Արդեն ֆիլմի առաջին կադրերը սարսափեցնում են ։ Չինաստանում աղբի տոննաները սպանում են բնության ողջ գեղեցկությունը եւ սարսափելի ազդեցություն են ունենում դրա բնակիչների վրա: Ինդոնեզիայի գետերը ծածկող պլաստիկ շշերը արեւի ճառագայթներին թույլ չեն տալիս հասնել ջրին: Երեխաները մեծանում են աղբի մեջ: Աղբը դառնում է մարդկային կյանքի անբաժանելի մասը։ Միլիարդավոր թափոնները կործանարար ազդեցություն են ունենում երկրի եւ նրա բնակիչների վրա: Գլոբալ տաքացումը մեզ թունավոր աղբ է բերում, թաղված հավերժական սառույցով։

    Մենք տեսնում ենք իրականությունը և այլևս ի զորու չենք լռելու և անգործելու ։ Պատկերը ունի լավ ավարտ. Մարդիկ կարող են փրկել իրենց մոլորակը, քանի որ այն դեռ ապրում է ։ Պարզապես պետք է բացել աչքերը եւ նայել իրականությանը. Թափոնների վերամշակման ծրագրերը երջանկության առաջին քայլերն են լինելու ։

  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ
  • Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90-ական թվականները Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է: Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար:

    ՇՄ նախարարը՝ Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի մասին
    Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի մասին