Կապիտալի կուտակում

Концентрация производства, рост числа крупных предприятий и сосредоточение на них всё большей части имеющихся в обществе средств производства, рабочей силы и продукции. Концентрация капитала и производства — закон капитализма.

Կապիտալի կուտակումմարքսյան քաղաքատնտեսության մեջ նկարագրվում է որպես կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի. լրացուցիչ արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացում գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրության պրոցես է։

Հավելյալ արժեքի կիրառումը որպես կապիտալ կամ նրա մի մասի միացումն ավանսավորված կապիտալին կոչվում է կապիտալի կուտակում։ Կապիտալի կուտակումը պայմանավորված է առավելագույն շահույթ ստանալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակցությամբ, որոնք ստիպում են նրան ընդլայնել արտադրության մասշտաբները։ Կապիտալի կուտակումը ենթադրում է նյութական և դրամական լրացուցիչ միջոցների ներդրում արտադրության մասշտաբներն ընդլայնելու և բարիքների ծավալը ավելացնելու համար։

Կապիտալի կուտակումը՝ դա ընդլայնված վերարտադրության մեջ ծախսվող միջոցների աճն է։ Նման կարգի լրացուցիչ կապիտտալը կարելի է անվանել ներդրում ապագայի մեջ, քանի որ այն նպատակաուղղվում է մարդկանց ներկա և ապագա սերունդների կյանքի բարելավմանը։

Կապիտալի կուտակումը բնականաբար ենթադրում է նրա աղբյուրների առկայություն։ Նորմալ գործող ֆիրմայի համար կուտակման սկզբնական աղբյուր է ծառայում նրա շահույթը։

Ձեռնարկություններում որպես կանոն կապիտալի կուտակումն ունի հետևյալ կառուցվածքը՝

  1. արտադրական կուտակում,
  2. ոչ արտադրական կուտակում,
  3. կուտակում, որը հատկացվում է լրացուցիչ աշխատողներ ներգրավվելու և բոլոր զբաղվածների որակավորումը բարձրացնելու նպատակին։

Արտադրական կուտակումը, որը տնտեսագիտության մեջ ընդունված է անվանել ներդրումներ, ծախսվում է՝

  • արտադրության միջոցների քանակն ավելացնելու համար,
  • նյութական պաշարների աճը ապահովելու համար։

Ոչ արտադրական կուտակումն օգտագործվում է՝

  • ոչ արտադրական ոլորտի ֆոնդերի աճը ապահովելու համար,
  • աշխատողների ուսուցումն ու որակավորման բարձրացումն ապահովելու համար։

Կապիտալի կուտակման չափերի ավելացումը կախված է մի շարք գործոններից։ Դրանք են՝

  1. աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացումից,
  2. աշխատանքի արտադրողականության բարձրացումից,
  3. կիրառվող և սպառվող հարաբերությամբ,
  4. կապիտալի օրգանական կազմի կառուցվածքից,
  5. փոխառու կապիտալի մեծությունից,
  6. արտադրության միջոցների էժանացումից և այլն։

Կապիտալի կառուցվածքը՝ Նյութ

Ապրանքի տիպերը

Գոյություն ունեն ապրանքների 4 տիպեր՝ 

  • Պարենային
  • Ոչ պարենային 
  • Առաջին անհրաժեշտության 
  • Ոչ առաջնային անհրաժեշտության 

Ապրանք- ցանկացած արտադրանք որը մասնակցում է ազատ փոխանակմանը։ Այն ամենը ինչ գնվում է, և վաճառվում։ Ֆինանսական հարաբերություններում փողը նույնպես ապրանք է համարվում։

Ապրանքը ունի արժեք՝

Սպառողական— Ապրանքի պահանջմունքը բավարարելու հատկություն(Օգտակարություն, պիտանելիություն)

Հավելյալ— Ապրանքի արժեք որը համպատսխանում արտադրության վրա արված ծախսերին։

Առաջին անհրաժեշտության ապրանքներ են համարվում այն ապրանքները որոնք օգտագործվում են սպառողի կողմից որպեսզի բարելավեն նրա հիմնական և ֆիզիկական պահանջմունքները։

  1. Սանիտարական դիմակ.
  2. Ձեռքերի ախտահանիչ.
  3. Խոնավ անձեռոցիկներ.
  4. Չոր անձեռոցիկներ
  5. Զուգարանի օճառ
  6. Լվացքի օճառ.
  7. Ատամի մածուկ
  8. Ատամի խոզանակ
  9. Զուգարանի թուղթ
  10. Հիգիենիկ բարձիկներ
  11. Լվացքի փոշի
  12. Մանկական տակդիրներ.
  13. Լուցկի, տուփեր.
  14. Մոմեր
  15. Բարուր նորածնի համար.
  16. Շամպուն երեխաների համար
  17. Մանկական տակդիրի կրեմ.
  18. Կերակրման շիշ
  19. Ծծակ(Соска)
  20. Բենզինային ավտոմեքենա:
  21. Դիզելային վառելիք
  22. Հեղուկացված բնական գազ
  23. Կենդանական ծագման մթերքներ (ներառյալ կենդանիների կերը և անասնաբուժական դեղամիջոցները).

Ապրանքային միավորը առանձին ամբողջություն է որը բնութագրվում է չափը, գինը, տեսքը և այլ հատկանիշներ։

Ապրանքը կարելի է դիտարկել 3 մակարդակի տեսանկյունից

  • Արտադրանք ըստ դիզայնի (Մակնիշ, հատկություն, որակ, դիզայն, փաթեթավորում)
  • Փաստացի արտադրանք (Արտադրող)
  • Ապրանք ամրացումով (Հավելյան ծառայություն)

Մարքեթինգի տեսանկյունից ապրանքները դասակարգվում նե կախված իրենց օգտագործման ժամկետից, այսինքն որքանով է ապրանքը կարողանում երկարատև օգտագործվել, և կարճատև օգտագործման։

Երկարատև օգտագործում (Հագուստ, համակարգիչ, կենցաղային տեխնիկա)

Կարճատև օգագործման(ուտելիք, ջուր, թուղթ, թանաք)

Լայն սպառման ապրանքների են վերաբերվում․

  • Ամենօրյա օգտագործման ապրանքներ
  • Նախնական ընտրության ապրանքներ
  • Հատուկ պահանջարկի ապրանքներ
  • Պասիվ պահանջարկի ապրանքներ

Արդյունաբերական ապրանքների են վերաբերվում հետևյալ ապրանքները՝ 

  • Նյութեր և դետալներ
  • Կիսաֆաբրիկատներ

Դրանք համարում են ապրանքներ որոնք արտադրողը ամբողջությամբ սպառում է

  • Կապիտալ սեփականությւոն (Շենքեր, տռանսպորտ և այլն)

Դրանք ապրանքներ են որոնք մասնակի են ներկա պտրաստ արտադրանքի մեջ։

  • Հավելյալ նյութեր և ծառայություններ- Ապրանքներ որոնք ընդհանրապես պտրաստ չեն արտադրանքի համար։
  • Գործնական ծառայություններ, տեխնիկական սպասարկում և վերանորոգում որը կատարվում է:

Փողը և դրա ֆունկցիաները:

Մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը հանդիսանում է փողը:  Ինչպես արդեն գիտենք, փողը շատ կարևոր դեր ունի մարդկային հասարակության  զարգացման գործում: Փողը լայն հասկացություն է, այս պատճառով էլ տարբեր  տնտեսագետներ տվել են տարբեր սահմանումներ, սակայն փողը հնարավոր չէ  մեկ սահմանումով ամբողջովին բնորոշել: Փողն առաջացել է ապրանքային  արտադրության, փոխանակային հարաբերությունների և արժեձևերի պարզ  կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների  զարգացման արդյունքում: Բոլոր քաղաքակրթություններում ապրանքն իրացվում է  փողով, իսկ  ստացված գումարով գնվում է մեկ այլ ապրանք, որն անհրաժեշտ է  արտադրության  կազմակերպման կամ անձնական սպառման համար:

Փողի էությունը:  Սկզբունքորեն փող կարող է լինել վաճառողների կողմից ապրանքերի  և ծառայությունների դիմաց ընդունվող ցանկացած իր: Այնուամենայնիվ, փողին  ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց սկզբնական շրջանում բավարարում էր  ոսկին, իսկ այնուհետև  թղթադրամները: Փողին ներկայացվող պահանջները հետևյալն են՝

1.      Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն,  այլապես  անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:

2.      Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի  մոտ:

3.      Փողը պետք է լինի ամուր, այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ  կառաջանան մեծ դժվարություններ:

4.      Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝  ոսկե  դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող  մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):

5.      Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:

6.      Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆիական  հատկանիշների և արժեքի:

7.      Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում  յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական դրամահատման  գործը:

Փողի էությունը բնութագրվում է այն մասնակցությամբ, որ նա ունի՝

1.      տարբեր ձևի հասարակական հարաբերությունների իրականացման մեջ. փողի  էությունը չի կարող լինել անփոփոխ.այն պետք է արտացոլի տնտեսական  հարաբերությունների զարգացումը և հենց իրենց՝ փողերի փոփոխությունը:

2.      ՀԱԱ-ի բաշխման գործընթացում,

3.      գների որոշման մեջ, որոնք արտահայտում են ապրանքների արժեքը:

Փողը բնորոշվում է բարձր լիկվիդայնությամբ: Լիկվիդային համարվում է յուրաքանչյուր  ապրանք, որը կարող է օգտագործվել որպես վճարման միջոց կամ հեշտորեն վերածվել  վճարման միջոցի և ունի ֆիքսված նոմինալ արժեք: Փողն օժտված է լիակատար  լիկվիդայնությամբ,  այսինքն՝ փոխանակման բացարձակ և իրացվելի միջոց է:

Փողի ֆունկցիաները:  Փողի էությունը ավելի վառ ձևով դրսևորվում է նրա կատարած ֆունկցիաների միջոցով:

Փողը կատարում է հետևյալ ֆունկցիաները՝

1.      արժեքի չափման ֆունկցիա

2.      շրջանառության միջոցի ֆունկցիա

3.      կուտակման և գանձագոյացման ֆունկցիա

4.      վճարման միջոցի ֆունկցիա

5.      համաշխարհային փողի ֆունկցիա:

Փողի արժեքի չափման ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ դրա  միջոցով հնարավոր է դառնում չափել մյուս ապրանքների արժեքները: Փողի այս  գործառույթը կարևորագույն դեր է խաղում ամբողջ հասարակական տնտեսության  կազմակերպման և գուծունեության մեջ, քանի որ միասնական չափի շնորհիվ  հնարավորություն է ստեղծվում չափակցելու և քանակապես համեմատելու տարբեր  ապրանքների և ծառայությունների հարաբերական արժեքները, ճիշտ այնպես,  ինչպես հեռավորությունը չափում ենք կիլոմետրերով կամ զանգվածը՝ կիլոգրամներով:

Փողի շրջանառության միջոցի ֆունկցիան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ  ապրանքափոխանակությունը անմիջական ձևից անցնում է միջնորդավորված ձևին:  Ընդ որում, եթե արժեքի չափման ֆունկցիայի դեպքում փողի առկայությունը պարտադիր չէր, ապա այս ֆունկցիան առանց փողի հնարավոր չէ իրականացնել:  Այս ֆունկցիան  կատարվում է իրական փողերի միջոցով, որոնք պարտադիր չէ, որ լինեն լիարժեք փողեր:  Փողի այս ֆունկցիան ապրանք արտադրողի համար հանարավորություն է ստեղծում  հաղթահարել անհատական, ժամանակի և տարածքային սահմանափակումները,  որոնք բնորոշ են պարզ ապրանքափոխանակությանը:

Երբ փողը ժամանակավորապես շրջանառությունից հանվում է, պայմանով, որ  հետագայում այն նորից պետք է մտնի շրջանառության մեջ, ապա այս դեպքում  փողը կատարում է կուտակման ֆունկցիա: Փողի կուտակման ֆունկցիան իր  արտահայտությունն է գտնում բնակչության կողմից խնայողություններ  կատարելու ժամանակ: Բնակչությունն իր եկամուտների մի մասը ոչ թե  օգտագործում է ընթացիկ սպառման կարիքների համար, այլ կուտակում է որևէ այլ նպատակի  համար:

Ապրանքի վաճառքի և փողի վճարման ակտերի բաժանման շնորհիվ փողը սկսեց  կատարել մեկ այլ ֆունկցիա՝ վճարելամիջոցի ֆունկցիան: Փողի այս գործառույթը  առաջացել է ՝ կապված կապիտալիստական տնտեսություններում զարգացող  վարկային հարաբերությունների հետ: Գնորդը իր ցանկացած ապրանքը գնելու համար  կարող է չունենալ համապատասխան կանխիկ միջոցներ: Դրա պատճառ կարող է  հանդիսանալ ժամանակի և տարածության մեջ ապրանքների արտադրության և  իրացման պրոցեսների անհամապատասխանությունը: Խնդիրը կայանում է նրանում,  որ արդյունքն արտադրվելուց հետո անմիջապես չի իրացվում, այսինքն՝ չի վերածվում  փողի, բայց նրա սեփականատերը արտադրական և անձնական կարիքների բավարարման  համար պետք է կատարի գնումներ: Սա  պետք է  իրականացնել փողի միջոցով, որը տվյալ  արտադրողը կարող է ունենալ միայն որոշակի ժամանակ անց:

Երբ ապրանքափոխանակությունը դուրս եկավ մի երկրի շրջանակներից և տարածվեց  աշխարհի տարբեր երկրների միջև, այն սկսեց կատարել համաշխարհային փողի  ֆունկցիան: Փողն այս  ֆունկցիան կատարում է իր բնական ձևով՝ ոսկյա  ձուլակտորների տեսքով:

Համաշխարհային փողը հանդես է գալիս 3 ձևով՝

1.      որպես վճարման միջոց

2.      որպես գնման միջոց

3.      որպես ազգային ամբողջական արդյունքի առարկայական միջոց:

Տնտեսական հարաբերությունների էությունը և համակարգը

Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որի ուսումնասիրման առարկան հանդիսանում է տնտեսական հարաբերությունները: Տնտեսական հարաբերությունները այն տնտեսական կապերն ու փոխհարաբերություններն են, որոնք մարդկանց միջև առաջանում են տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում:

Տնտեսական հարաբերությունները ձևավորվում են նյութական բարիքներ արտադրելու , դրանք բաշխելու, փոխանակելու և սպառելու պրոցեսներում:

Տնտեսագիտության էությունն առավել լավ հասկանալու համար, հարկավոր է ի մի բերել այն հիմնական գաղափարների մեծ մասը, որը ներառում է  տնտեսագիտությունը՝

  • Հարստություն
  • Շահ, ծախս և արդյունավետություն
  • Առևտուր, այսինքն՝ փոխանակում  
  • Աշխատանքի բաշխում
  • Այլընտրանքային ծախս
  • Երկրի տնտեսագիտությունն ու համախառն ներքին արդյունք
  • Ինֆլյացիա (գնաճ)

Հարստություն: Մարդկանց մեծամասնությունը հարստություն լսելիս շատ փող է պատկերացնում, զբոսանավեր, ինքնաթիռներ և այլ տարբեր նյութական հարստություններ:  Տնտեսագիտության  էությունը լավ ըմբռնելու  համար անպայման պետք է համաձայնության գանք, որ հարստությունը ոչ թե իրերի մեջ է, այլ գործողությունների, և մարդն ինքն է ստեղծում այն: 

Հարստությունն անհրաժեշտ է բաժանել երկու մասի՝ նյութական և ոչ նյութական: Նյութական հարստությունն այն ամենն է, ինչ կարող ենք շոշափել ձեռքով, իսկ ոչ նյութական հարստությունն այն է, ինչը չենք կարող շոշափել, սակայն մարդկանց մեծամասնությունը ձգտում է ավելացնել այդ հարստության չափը: Օրինակ՝ առողջությունը ոչ նյութական հարստություն է: Կամ թեկուզ գնահատումը, որի համար երկրագնդի վրա գտնվող շատ մարդիկ  տարբեր զոհաբերությունների են գնում: Դրա վառ օրինակներից են Նոբելյան մրցանակը, «Ոսկե Գլոբուս» մրցանակը:: Տնտեսությունը՝ որպես գիտություն, ուղղված է հարստության ավելացմանը:

Շահ, ծախս և արդյունավետություն: Երբ քննարկում ենք այն, որ տնտեսությունը մեզ անհրաժեշտ է, որպեսզի ավելացնենք մեր հարստությունը, հարկավոր է ներառել այն հասկացություններն, ինչպիսիք են շահը, ծախսը և արդյունավետությունը: Մեր կատարած յուրաքանչյուր գործողություն ունի իր օգուտը, այսինքն՝ այն հարստությունը,  որը ստանում ենք այդ գործողությունից և ծախսը (այսինքն՝ այն հարստությունը, որը զիջում ենք օգուտ ստանալու նպատակով): Իսկ արդյունավետությունը չափվում է շահը ծախսի հետ հարաբերակցությամբ: Օրինակ՝ ֆուտբոլային մրցաշարի տոմսի արժեքը կազմում է 50 լարի, իսկ օգուտը, որը ստանալու ենք մրցաշարը դիտելուց՝ 60 լարի: Այդ դեպքում արդյունավետությունը կլինի 1.2: Եթե արդյունավետությունը մեկից ցածր է, ապա ձեռնտու չէ իրագործել գործողություն:

Առևտուր, այսինքն՝ փոխանակում: Երկու անձի միջև ցանկացած տեսակի փոխանակումը առևտուր է: Կամավոր առևտրի դեպքում ավելանում է երկու սուբյեկտի հարստությունը: Պատկերացրեք, որ գնում ենք բջջային հեռախոս 200 ամերիկյան դոլարով: Մենք զիջում ենք 200 դոլարը բջջային հեռախոսին, քանի որ մեզ համար հեռախոսն ավելի արժեքավոր է, քան 200 դոլարը: Դա նշանակում է, որ մեր հարստությունը ավելանում է: Նմանապես ավելանում  է նաև այն անձի հարստությունը, ումից գնում ենք իրը: Համապատասխանաբար, ցանկացած բնույթի կամավոր փոխանակումը շահավետ է երկու կողմի համար:

Աշխատանքի բաշխում:  Մարդկության զարգացումը ուղիղ կապի մեջ է աշխատանքի բաշխման հետ: Պատկերացրեք՝ 150 000  տարի առաջ Հոմո Սափիենսը, որն անձամբ ինքն էր  փորձում ստեղծել ցանկացած տեսակի հարմարավետություն,  օրինակ՝ որսի էր գնում, ձուկ էր բռնում, ուտեստներ  էր պատրաստում և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ  իրար մեջ բաշխեցին  աշխատանքը և դարձրեցին մասնագիտացում, ուղղվածություն: Հենց այստեղից է առաջ եկել գոյություն ունեցող ցանկացած մասնագիտություն: Այսօր որոշ մարդկանց մասնագիտությունը բժշկությունն է (բժիշկներ), որոշներինը՝ իրավագիտություն (իրավաբաններ, դատավորներ) և այլն:

Այլընտրանքային ծախսը այն հասկացությունն է, որի վրա ամբողջությամբ հենվում  է տնտեսական մտածողությունը: Մեր ցանկացած գործողություն ունի այլընտրանքային ծախս և այլընտրանքային օգուտ: Օրինակ՝ այս պահին, երբ կարդում եք տվյալ գիրքը,  այդ ժամանակը կարող էիք ծախսել այլ գործի վրա, որը կունենար իր օգուտը: Այն ցանկացած օգուտը, որից դուք հրաժարվել եք տվյալ գործողության համար , այլընտրանքային ծախս է: Թեև գերադասել եք գիրք կարդալը, քանի որ ակնկալում եք, որ տվյալ գործողությունն այլ գործողության հետ համեմատ ավելի արդյունավետ է: Այլընտրանքային ծախսի իմաստն առավել լավ հասկանալու համար պատկերացնենք, որ կառավարությունը երկու գյուղերի միջև կառուցել է շատ թանկ արժողությամբ ճանապարհ (մոտ 50 միլիոն դոլար):  Տվյալ ճանապարհով օրական անցնում է 3 մեքենա և  2 սայլ: Հարց է առաջանում, արդյունավե՞տ է արդյոք այդ քայլը: Հարցի պատասխանը ստանալու համար անպայման պետք է մտածենք, թե որն է տվյալ գործողության այլընտրանքային ծախսը:  Գուցե կառավարությունը կարո՞ղ էր համեմատաբար էժան ճանապարհ կառուցել 5 միլիոն դոլարով, իսկ մնացած 45 միլին դոլարը տրամադրել մյուս գյուղերի միջև ընկած ճանապարհների շինարարությանը: Կամ ընդհանրապես նվազեցներ բնակչության հարկերը և ավելի շատ գումար թողներ քաղաքացիների գրպաններում, որպեսզի նրանք իրենց հայեցողությամբ տնօրինեին խնայված գումարը: Հենց այս և այլ նման հարցերին պատասխանելու համար ենք սովորում տնտեսությունն ու նրա հետ կապված հարցերը:   

Երկրի տնտեսությունն ու համախառն ներքին արդյունքը: Որպեսզի գնահատենք, թե որքանով  հարուստ կամ որքանով աղքատ ենք տվյալ ժամանակահատվածում կամ այլ երկրների հետ համեմատած, տնտեսագետները մի քանի մեթոդ են կիրառում:  Ամենատարածված հասկացությունը, որն արտացոլում է երկրի զարգացման մակարդակը համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ):

ՀՆԱ-ն որոշակի ժամանակահատվածում երկրի ներսում արտադրված արտադրանքի և ծառայության վերջնական արժեքների ընդհանուր գումարն է: 

Ինֆլյացիա (գնաճ): Մեզանից յուրաքանչյուրը, հավանաբար, հաճախ է լսել ինֆլյացիա բառը: Այդ բառի ամենաստույգ սահմանումն է փողի արժեզրկումը, որն արտահայտվում է գների համընդհանուր աճմամբխ Պատկերացրեք, որ Վրաստանում սովորական թոնրի հացը ընդամենը 10 տարի առաջ արժեր մոտ 50 թեթրի: Այսօր  այն արժի մոտ 1 լարի: Ինչո՞վ է պայմանավորված հացի գնի գրեթե 100%-ով աճը:Գների աճն առաջանում է բազմաթիվ գործոնների պատճառով, սակայն երբ խոսում ենք ինֆլյացիայից, պատասխանը մեկն է՝ փողի զանգվածի աճը երկրում ինֆլյացիա է առաջացնում: Ինֆլյացիային  ավելի մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ գլուխներում:    

Տնտեսական հարաբերությունների օբյեկտները և սուբյեկտները

Սուբյեկտներն են ՝ տնային տնտեսությունները, կազմակերպությունները և պետությունը:

Օբյեկտներն են ՝ մարդու պահանջմունքները, տնտեսական ռեսուրները (բնական, տեղեկատվություն, կապիտալ աշխատանքային), նյութական բարիքներ, ոչ նյութական բարիքներ:

Ապրանքափողային հարաբերությունները և դրանց սկզբուքները

Ապրանքափողային հարաբերությունները կատարվում են 2 կողմերի միջև, որոնք կարող են հանդես գալ ֆիզիկական և իրավաբանական անձի կարգավիճակով։ Դրանք կապված են հումքի, նյութերի ու զանազան ապրանքների առք ու վաճառքի, ինչպես նաև դրամական հոսքերի, դրամական փոխադարձ վճարումների հետ։ 

Գոյություն ունեն ֆինանսների հետևյալ սկզբունքները

  • միասնություն
  • հավասարակշռություն
  • նպատակային ուղղվածություն
  • դիվերսիֆիկացիա (ընդլայնում)
  • ռազմավարական կողմնորոշում

Ֆինանսների միասնության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ գոյություն ունի օրենսդրական և նորմատիվա-իրավական բազայի միասնություն, դրամական, վարկային, հարկային, մաքսային համակրգեր, ֆինանսական փաստաթղթավորման ձևեր և հաշվետվություններ, կանխիկ և անկանխիկ հաշվարկների և վճարումների կազմակերպում, ծախսերի և ֆինասական արդյունքների ձևավորում, բռնագանձումների կիրառում ՝ ֆինանսական, հաշվարկա-վճարային և հարկային կարգապահության խախտման համար։

Հավասարակշռության սկզբունք նշանակում է, որ նախատեսված ծախսերի հանգրագումարը պետք է համապատասխանի համախառն եկամուտներին, որոնք ձևավորվում են հարկային և ոչ հարկային մուտքերից, ինչպես նաև փոխառու միջոցներից։ Ֆինանսների հավասարակշռությունը հիմնվում է ֆինանսների կայունության վրա, այսինքն որքան մեծ լինեն տնտեսվարող սուբյեկտների ֆինանսները, այնքան շատ կլինեն հարկային մուտքերը և հակառակը։ Ֆինանսների հավասարակշռությունը ապահովվում է ֆինանսական պարտավորությունների լրիվ և ժամանակին կատարման միջոցով։

Պետական ֆինանսների նպատակային ուղղվածությունը հանդիսանում է․

  • եկամուտների հավաքագրումը հարկերի ձևով
  • ոչ հարկային մուտքերի հավաքագրումը
  • պաշարների վերաբաշխումը սոցիալական ոլորտի զարգացման և ներդրումային ծրագրերի կատարման համար

Ֆինանսավորման աղբյուրների և ներգրավված պաշարների դիվերսիֆիկացիայի սկզբունքը հանդես է գալիս երկակի ձևով․

  • առաջին, ֆինանսների ներդրումը տարբեր օբյեկտներում
  • երկրորդ, բազմաճյուղ ձեռնարկության ստեղծում, որը զբաղվի ձեռնարկատիրական տարբեր տեսակի և ոչ առևտրային գործունեությամբ։ 

Ֆինասների դիվերսիֆիկացիան ապահովում է եկամուտների ընդհանուր աճ։ Այն հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական սնանկացման ռիսկը և բարձրացնել տնտեսվարող սուբյեկտների մրցունակությունը։

Ֆինանսների ռազմավարական կողմնորոշումը նշանակում է, որ կոնկրետ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսական պաշարների հավաքագրման հատուկ ռազմավարություն, որն ապահովի արտադրության և ծառայությունների արդյունավետ ֆինանսավորումը, ներառյալ ոչ միայն ընթացիկ ծախսերի փոխհատուցումը, այլև ներդրումների ավելացումը։

Գրականությունը

Աշխատանքը մարդու էվոլյուցիայի գործում

Տնտեսագիտության տեսության դերը ու նշանակությունը հասարակական կյանքում։

Մարդը իր ծննդյան օրից ունի որոշակի պահանջմունքներ, որոնք նրա աճին և զարգացմանը զուգընթաց էլ ավելի են աճում ու բազմատեսակ ձևեր ընդունում։Սկզբնկան շրջանում մարդու պահանջմունքները բավարարվում էին բնազդորեն, իսկ հետագայում գիտակցված։Ի տարբերություն կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներին մարդուն հատուկ է գործողությունների գիտակցված համակարգը կապված բազմաքանակ պահանջմունքների նպատակով, աշխատանքի իրականացման հետ,ինչը կրում է օբյեկտիվ բնույթ։

Պահանջմունքը դա մարդու բնական, ֆիզիկական պահանջն է։

Պահանջարկը դա որևիցէ ապրանքի պահանջն է շուկայում։

Շուկան դա սպառողների և արտադրողների փոխհարաբերությունների վայրն է։