5.2. Սպասարկման ծառայությունները համակարգող և ուղղորդող փաստաթղթերը

1.Ի՞նչն է նպաստում կառավարչական աշխատանքի և որակի բարձրացմանը:

Տարբեր կարևորության և ծավալի փաստաթղթերի կազմումը, ըստ նշանակության դրանց օգտագործումն ու տարբեր ժամկետներով պահպանումը բարձրացնում են կառավարչական աշխատանքը և որակը, ապահովում կազմակերպությունների արդյունավետ գործունեության իրավական և տեղեկատվական նախադրյալների ստեղծումը:

2. Ինչպե՞ս պետք է ձևակերպվի փաստաթուղթը:

Անկախ գործավարության վարման տեխնիկական միջոցներից՝ փաստաթուղթը պետք է
ձևակերպվի սահմանված կանոնների համաձայն:

3. Ե՞րբ է իրավական ուժ ստանում փաստաթուղթը:

Փաստաթղթի գրանցումը նրան իրավական ուժ տալու առաջին քայլն է, քանի որ հաստատում է
դրա ստեղծման կամ ստացման փաստը:

4. Ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաթղթի գրանցումը:

Գրանցումը հետապնդում է երեք նպատակ՝

  1. փաստաթղթերի հաշվառումը
  2. դրանց կատարման ընթացքի հսկումը
  3. փաստաթղթերի հետ տեղեկատվական աշխատանքը

5. Ո՞ր փաստաթղթերն են համարվում չգրանցվող:

Չգրանցվող փաստաթղթերին են վերաբերում.

  • գովազդային և շնորհավորական բնույթի բոլոր նամակները, հեռագրերը, հրավիրատոմսերը
  • սեմինարների, խորհրդակցությունների ու կոնֆերանսների ծրագրերը
  • գրքերը, գրքույկները, ամսագրերը
  • «անձամբ» մակագրություններով ծրարները
  • նորմատիվային փաստաթղթերի, պետական մարմինների որոշումների և կարգադրությունների պատճենները
  • տեղեկատվական նյութերը

6. Փաստաթղթերի ի՞նչ տեսակներ կան:

Մուտքի, ելքի և ներքին փաստաթղթերի գրանցում

7. Փաստաթղթերի գրանցման ի՞նչ ձևեր կան:

Փաստաթղթերի գրանցման ձևերը կարող են լինել երեք տեսակի՝
մատյանային, քարտային, էլեկտրոնային:

1.1. Զբոսաշրջության բնագավառին առնչվող միջազգային օրենսդրությունը

Առաջադրանք՝ էջ 136-144

1.1. Զբոսաշրջության բնագավառին առնչվող միջազգային օրենսդրությունը

1.Ե՞րբ է ստեղծվել Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը և ո՞րն է միջազգային զբոսաշրջության զարգացման գործում նրա դերը:

Զբոսաշրջությունը միջազգային տնտեսական հարաբերությունների այն եզակի բնագավառներից է, որը զարգանում է արագ թափով, գրեթե առանց ճգնաժամային երևույթների: Հատկապես այդ ոլորտում մեծ է «Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության» դերը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի կառուցվածքում 1975թ. և ներկայումս միավորում է 123-ից ավելի երկրներ:

2.Ո՞րն է Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության նպատակը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր նպատակը, ըստ կանոնադրության, պատասխանատու, կայուն և բոլորին հասանելի տուրիզմի զարգացման խթանում է ՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական զարգացմանը, միջազգային փոխըմբռնմանը, խաղաղությանը, բարեկեցությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքին և հետևողականությանը:

3.Ըստ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ ի՞նչ է զբոսաշրջությունը:

ԶՀԿ-ի կողմից զբոսաշրջությունը սահմանվում է որպես ճանապարհորդություն՝ ակտիվ հանգստի տեսակ:

4. Ո՞վ է զբոսաշրջիկը՝ ըստ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության:

Ըստ ԶՀԿ կանոնադրության՝ զբոսաշրջիկը տարբեր նպատակներով 24 ժամից մինչև 1 տարի ժամանակով այլ երկրներ ժամանած և այդ երկրի օրենքներով չարգելված որևիցե վճարովի գործունեություն չիրականացնող և ժամանման երկրում կոլեկտիվ կամ անհատական տեղաբաշխման կացարանում առնվազն մեկ անգամ գիշերած, ճանապարհորդություն իրականացնող անձ է:

5. Որո՞նք են զբոսաշրջության ոլորտի միջազգային իրավական ակտերը:

Զբոսաշրջության ոլորտի միջազգային իրավական ակտերն են՝

  • Համաշխարհային զբոսաշրջության մասին Մանիլյան դեկլարացիան
  • Զբոսաշրջության կազմակերպությունների խարտիան
  • Զբոսաշրջության մասին Հաագայի դեկլարացիան
  • Շրջակա միջավայրի զարգացման մասին Ռիո-դե Ժանեյրոյի դեկլարացիան
  • Զբոսաշրջության մասին Օսակայի դեկլարացիան
  • Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի մասին օրենքը
  • Ճանապարհորդությունների, հանգստի և «իր մեջ ամեն ինչ ներառող ուղևորությունների» մասին հրահանգը:

1.2. Ըստ զբոսաշրջության ձևերի՝ զբոսաշրջության բնագավառին առնչվող միջազգային օրենսդրությանը ներկայացվող պահանջները

1.Ե՞րբ է հաստատվել զբոսաշրջության մասին կանոնադրությունը:

Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 1985թ. հաստատվել է զբոսաշրջության մասին կանոնադրությունը:

2.Ի՞նչ է ընդգրկում զբոսաշրջության մասին կանոնադրությունը:

Այն ընդգրկում է զբոսաշրջության ոլորտում որոշ սուբյեկտների գործունեության՝ պետության, տեղական զբոսաշրջության շրջանների ներկայացուցիչների, զբոսաշրջության բնագավառի աշխատողների, ինչպես նաև զբոսաշրջիկների հանձնարարականը:

3.Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն պետությունները՝ հանգստի իրավունքը պաշտպանելու համար:

Քանի որ հանգստի իրավունքը ճանաչված է ամբողջ աշխարհում, պետությունները պարտավոր են մշակել և իրականացնել այնպիսի ներքին և միջազգային քաղաքականություն, ինչը կընդգրկի՝

  • զբոսաշրջության զարգացումը տարբեր մակարդակներում (տեղական, շրջանային, ազգային, միջազգային)
  • զբոսաշրջության հասանելիությունը
  • զբոսաշրջային միջավայրի պահպանությունը
  • զբոսաշրջային գիտակցության աճի և տեղաբնակների ու հյուրերի շփման մակարդակի բարձրացումը
  • զբոսաշրջիկների անվտանգության և ազատ տեղաշարժվելու հնարավորության ապահովումը
  • զբոսաշրջիկների՝ առողջապահական, վարչական և իրավական
  • ծառաայություններից անարգել օգտվելու հնարավորությունների ստեղծումը
  • համապատասխան միջոցների կիրառումը՝ զբոսաշրջությունը այլ
  • նպատակներով (անբարոյականություն և թմրանյութեր) օգտագործելու դեմ պայքարում

4.Ե՞րբ է ընդունվել Մանիլյան դեկլարացիան համաշխարահային զբոսաշրջության մասին:

Մանիլյան դեկլարացիան համաշխարհային զբոսաշրջության մասին ընդունվել է 1980թ. Մանիլայում (Ֆիլիպիններ) համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

5.Ըստ կոնֆերանսի մասնակից երկրների, որո՞նք են զբոսաշրջության զարգացման նախադրյալները:

  • զբոսաշրջությունը կարող է զարգանալ խաղաղության, անվտանգության, միջազգային համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և աշխարհի բոլոր ազգերի փոխհամաձայնությա պայմաններում,
  • զբոսաշրջությունը միջազգային փոխհամաձայնության և համագործակցության պայմաններում կարող է խաղաղության հաստատման կարևոր գործոն հանդիսանալ,
  • զբոսաշրջությունը կարող է կարևոր դեր կատարել նոր տնտեսական կարգի արդիականացման գործում՝ կրճատելով տնտեսական ճգնաժամը,
  • համաշխարհային զբոսաշրջությունը կարող է զարգանալ միայն արդարության, ինքնիշխանության և արդյունավետ համագործակցության, այլ ոչ թե ներքին գործերի միջամտության և արտաքին կախվածության պայմաններում:

6.Համաշխարհային կոնֆերանսն ի՞նչ օր է հռչակել սեպտեմբերի 27-ը:

Համաշխարհային կոնֆերանսը սեպտեմբերի 27-ն ընդունել է որպես «Զբոսաշրջության համաշխարհային օր»:

7.Ո՞րն է զբոսաշրջության ոլորտում կիրառվող կարգախոսը:

«Զբոսաշրջությունը որպես խաղաղության գործիք և քաղաքակրթությունների միջև երկխոսություն»:

8. Ե՞րբ է ընդունվել զբոսաշրջության մասին Հաագայի դեկլարացիան:

Զբոսաշրջության մասին Հաագայի դեկլարացիան ընդունվել է 1989թ. Հաագայում (Նիդերլանդներ):

9.Ե՞րբ և որտե՞ղ է ընդունվել զբոսաշրջության ոլորտում 21-րդ դարի ծրագրերի մասին դեկլարացիան:

1992 թ. ԶՀԿ-ն ընդոււնել է <<Շրջակա միջավայրի զարգացման մասին>> Ռիո-դե-Ժանեյրոյի դեկլարացիան, որն իր մեջ ընդգրկում է 21- րդ դարի ծրագրերը:

10.Ի՞նչ խնդիրներ է դրել դեկլարացիան պետական կառույցների առջև:

Այդ ծրագրերի իրականացման համար գլխավոր դերը նախատեսված է զբոսաշրջության ոլորտում պետական կառույցներին, որոնց առջև դրվել են հետևյալ խնդիրները.

  • գնահատել զբոսաշրջության զարգացման ազդեցությունը տնտեսության, հասարակության սոցիալական և մշակութային կյանքի և շրջակա միջավայրի վրա,
  • զբոսաշրջության նպատակային զարգացման երկարատև ծրագրերը,
  • զբոսաշրջության ոլորտում անձնակազմի նախապատրաստումը և
    կրթությունը,
  • զարգացած և զարգացող երկրների միջև ինֆորմացիայի փոխանակությունը,
  • միջազգային փոխհարաբերություններում գործընկերության հաստատումը:

11.Ե՞րբ և ու՞մ կողմից է ընդունվել Օսակայի զբոսաշրջության մասին դեկլարացիան:

Օսակայի զբոսաշրջության մասին դեկլարացիան ընդունվել է նախարարների համաշխարհային կոնֆերանսում, 1994թ.:

12. Ե՞րբ և որտե՞ղ է ընդունվել Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի օրենքը:

Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի օրենքն ընդունվել է 1999թ. ԶՀԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, Չիլլիում:

13. Ի՞նչ խնդիրներ են առաջ քաշվում Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի օրենքում:

  • մարդկանց և հասարակության փոխըմբռնման և փոխհամաձայնության մեջ զբոսաշրջության դերին
  • զբոսաշրջության բիզնեսում մասնագիտական պարտականություններին
  • զբոսաշրջության մասին օրենքին
  • զբոսաշրջային կենտրոնների ազատությանը
  • զբոսաշրջության բնագավառի աշխատողների և ձեռներեցների իրավունքներին ու պարտականություններին:

4.6. Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 95-97

4.6. Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

1.Որո՞նք են հյուրանոցային ճիշտ կառավարման նախադրյալները:

Մեր ժամանակներում զբոսաշրջիկները պարզապես հարմարավետ կամ մատչելի հյուրանոցներ չեն փնտրում, նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա:
Ուստի Հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:

2. Ինչպիսի՞ն պետք է լինի հյուրանոցի կառավարիչը:

Ինչպե՞ս են ընթանում հյուրանոցի գործերը, ինչպե՞ս են աշխատում սպասարկող անձնակազմի ամենատարբեր օղակները, ինչպե՞ս է բարելավվում և զարգանում կառավարման համակարգը, ինչպե՞ս է իրականացվում սպասարկումն ու հյուրընկալումը, որքա՞ն բարեկիրթ պետք
է լինի աշխատակիցների վարքագիծը սպասասրահից մինչև սննդի օբյեկտներ, և ո՞րն է հյուրի կարևորությունը հյուրընկալության ոլորտում: Այս ամենի մասին պետք է հստակ պատկերացում կազմի և կիրառի առօրյա աշխատանքի ընթացքում հյուրանոցային պրոֆեսիոնալ կառավարիչը: Հյուրանոցային կառավարումն այնպիսի ոլորտ է, որը պրոֆեսիոնալներ է պահանջում՝ բանիմաց, գիտակից ու դինամիկ անձնակազմի ղեկավարումից բացի, ով ամենաբարձր մակարդակով կներկայացնի իրեն վստահված հաստատության ծառայությունների որակն ու գնային ճիշտ քաղաքականություն կվարի: ՈՒստի կարևոր է հյուրանոցների կառավարման ու սպասարկման ոլորտում հասնել բարձր մակարդակի, որը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագետների շնորհիվ: Հյուրանոցային գործի լավ կառավարիչ լինելը այնքան էլ հեշտ չէ, ինչպես նախկինում էր: Աշխատանքը, որը նախկինում պարզապես մարդկանց հետ բարեկիրթ խոսելն էր, ներկայումս ավելի լայն պատասխանատվությունների շրջանակ է ընդգրկում:

3. Որո՞նք են հյուրանոցի անձնակազմի խնդիրները:

Ժամանակի ընթացքում լինում են բազմաթիվ սթրեսային պահեր,երբ մարդիկ անհամբեր ու նյարդային են լինում: Հյուրերը միշտ չէ, որ իրենց քաղաքավարի կամ լավ են դրսևորում, բայց հյուրանոցի անձնակազմի խնդիրն է` համբերատար լինել ու միշտ ժպտալ, ինչքան էլ որ դա
դժվար լինի անել: Անձնակազմը միշտ պատրաստ պետք է լինի դիմակայելու, հարթելու
և արդյունավետ լուծում գտնելու ցանկացած իրադարձության, որովհետև անկանխատեսելի դեպքերը շատ են:

4. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել անկանխատեսելի իրավիճակները:

Մարդիկ կարող են շփոթել իրենց համարները, կորցնել վճարման քարտերը կամ իրերը: Նման դեպքերում հյուրանոցի անձնակազմը պետք է համբերատարություն ու պրոֆեսիոնալիզմ դրսևորի: Ընկերական լինելն այս ոլորտում նույնպես կարևոր է: Փաստորեն գիտակ
անձնակազմը, լավ սնունդը, ապահով և հանգստաբեր սենյակը էլ ավելի հաճելի են դարձնում մարդկանց ճանապարհորդությունը, իսկ այս ամենի հետևում կանգնած են և պետք է կանգնած լինեն հյուրանոցային մենեջերները:

4.3. Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական հիմքերը

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 82-86

4.3. Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական հիմքերը

  1. Ի՞նչ է ֆինանսավորումը:

Ֆինանսավորումը ամբողջ տնտեսության, սոցիալական ոլորտի, պետության պաշտպանության և հասարակական կյանքի ոլորտների զարգացումը ֆինանսական միջոցներով ապահովումն է:

2. Ինչպե՞ս է իրականացվում ֆինանսավորումը:

Այն իրականանում է ձեռնարկատիրական ընկերությունների միջոցների, ոչ բյուջետային
ֆոնդերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական ներդրումների հաշվին:

3. Ինչի՞ համար է նախատեսված ֆինանսավորումը:

Կազմակերպությունների ընդլայնման և ընթացիկ ծախսերի պահպանման համար ընկերությունների նպատակներից կախված՝ ֆինանսավորումը նախատեսված է լինում աշխատավարձի, հիմնական ռեսուրսների ձեռքբերման, գույքի, վարձակալության, տրանսպորտային ծախսերի, շենքի կապիտալ վերանորոգման, կապիտալ շինարարության և այլ
ծախսերի համար:

4. Ո՞րն է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական խնդիրը:

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների տնտեսական գործունեության հիմնական խնդիրը զբոսաշրջային արդյունքի, զբոսաշրջային ծառայությունների շուկայի, զբոսաշրջային ենթակառուցվածքների, զբոսաշրջային ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին զբոսաշրջության ձևավորումն է:

5. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության եկամուտների ձևավորման աղբյուրները:

Զբոսաշրջային գործունեության եկամուտները ձևավորվում են հյուրանոցային համալիրներում զբոսաշրջիկների բնակեցման, սննդի, տրանսպորտային և լրացուցիչ ծառայությունների մատուցման և գործունեության այլ տեսակների հաշվին:

6. Քանի՞ տեսակ է լինում ֆինանսավորումը:

Ֆինանսավորումը լինում է ներքին և արտաքին՝ պայմանավորված ֆինանսավորման աղբյուրներից:

7. Ինչպե՞ս է իրականացվում ներքին ֆինանսավորումը:

Ներքին ֆինանսավորումն իրականանում է հենց ձեռնարկության գործունեության շնորհիվ՝ եկամուտից, ունեցվածքի վաճառքից կամ վարձակալությունից ստացած օգուտներից:

8. Ինչպե՞ս է իրականացվում արտաքին ֆինանսավորումը:

Արտաքին ֆինանսավորումն օգտագործում է սեփականատերերի ներդրած կանոնադրական կապիտալը, վարկերը, պետական սուբսիդիաները (պետության կողմից տրված նպատակային գումար):

4.4. Զբոսաշրջային ծառայությունների իրականացման դեպքում անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

1.Որո՞նք են զբոսաշրջային գործունեության վրա ազդող բացասական գործոնները:

Մարդկանց կյանքի անվտանգ ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնում միջազգային կոնֆլիկտները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլոգիական և տեխնիկական աղետները: Սրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում և՛ զբոսաշրջային գործունեության, և՛ հյուրընկալող երկրի վրա:

2. Որո՞նք են զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպության խնդիրները:

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպության համար կարևոր խնդիրներ են՝ մարդկանց առողջության և կյանքի ապահովագրում, անձնական գույքի պահպանություն, շրջապատող միջավայրի պահպանություն:

3. Որո՞նք են ծառայություններ մատուցողների պարտականությունները:

Ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճախորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում:

4. Ո՞րն է հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայության ստեղծման նպատակը:

Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը ստեղծված է հաճախորդների անվտանգությունն ապահովելու և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով:

5. Ի՞նչ պետք է անեն անվտանգության աշխատակիցները տեխնիկական բնույթի վտանգների դեպքում:

Տեխնիկական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համակարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթացին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործողություններով:

6. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները պահպանելու համար:

Զբոսաշրջային համալիրներում պետք է խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները: Պետք է պահպանվեն գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պայմանները, վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու միջատներից: Բացի զբոսաշրջային համալիրի արտաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնակելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:

4.6. Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

Առաջադրանք՝ էջ 95-97

4.6. Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

1.Որո՞նք են հյուրանոցային ճիշտ կառավարման նախադրյալները:

Մեր ժամանակներում զբոսաշրջիկները պարզապես հարմարավետ կամ մատչելի հյուրանոցներ չեն փնտրում, նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա:
Ուստի Հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: 

2. Ինչպիսի՞ն պետք է լինի հյուրանոցի կառավարիչը:

Ինչպե՞ս են ընթանում հյուրանոցի գործերը, ինչպե՞ս են աշխատում սպասարկող անձնակազմի ամենատարբեր օղակները, ինչպե՞ս է բարելավվում և զարգանում կառավարման համակարգը, ինչպե՞ս է իրականացվում սպասարկումն ու հյուրընկալումը, որքա՞ն բարեկիրթ պետք է լինի աշխատակիցների վարքագիծը սպասասրահից մինչև սննդի օբյեկտներ, և ո՞րն է հյուրի կարևորությունը հյուրընկալության ոլորտում: Այս ամենի մասին պետք է հստակ պատկերացում կազմի և կիրառի առօրյա աշխատանքի ընթացքում հյուրանոցային պրոֆեսիոնալ կառավարիչը:

3. Որո՞նք են հյուրանոցի անձնակազմի խնդիրները:

Ժամանակի ընթացքում լինում են բազմաթիվ սթրեսային պահեր,երբ մարդիկ անհամբեր ու նյարդային են լինում: Հյուրերը միշտ չէ, որ իրենց քաղաքավարի կամ լավ են դրսևորում, բայց հյուրանոցի անձնակազմի խնդիրն է` համբերատար լինել ու միշտ ժպտալ, ինչքան էլ որ դա
դժվար լինի անել: Անձնակազմը միշտ պատրաստ պետք է լինի դիմակայելու, հարթելու
և արդյունավետ լուծում գտնելու ցանկացած իրադարձության, որովհետև անկանխատեսելի դեպքերը շատ են:

4. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել անկանխատեսելի իրավիճակները:

Մարդիկ կարող են շփոթել իրենց համարները, կորցնել վճարման քարտերը կամ իրերը: Նման դեպքերում հյուրանոցի անձնակազմը պետք է համբերատարություն ու պրոֆեսիոնալիզմ դրսևորի: Ընկերական լինելն այս ոլորտում նույնպես կարևոր է: Փաստորեն գիտակ
անձնակազմը, լավ սնունդը, ապահով և հանգստաբեր սենյակը էլ ավելի հաճելի են դարձնում մարդկանց ճանապարհորդությունը, իսկ այս ամենի հետևում կանգնած են և պետք է կանգնած լինեն հյուրանոցային մենեջերները:

Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական նորմերը

1 ֆինանսավորումը ամբողջ տնտեսության,սոցիալական ոլորտի,պետության պաշտպանության և հասարակական կյանքի ոլորտների զարգացումը ֆինանսական միջոցներով ապահովումն է:

2 ֆինանսավորումը իրականացվում է` ձեռնարկատիրական ընկերությունների միջոցների, ոչ բյուջետային ֆոնդերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական ներդրումների հաշվին:

3 ֆինանսավորումը նախատեսված է լինում աշխատավարձի, հիմնական ռեսուրսների ձեռքբերման, գույքի, վարձակալության, տրանսպորտային ծախսերի , շենքի կապիտալ վերանորոգման ,կապիտալ շինարարության, և այլ ծախսերի համար:

4Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական խնդիրը զբոսաշրջային արդյունքի, զբոս. ծառայությունների շուկայի, զբոս ենթակառաուցվածքների, զբոս ծառայությունների մատուցման ներքին և արտաքին զբոսաշրջության ձևավորումն է:

5Զբոսաշրջային գործունեության եկամուտները ձևավորվում են հյուրանոցային համալիրներում զբոսաշրջիկների բնակեցման, սննդի, տրանսպորտային և լրացուցիչ ծառայությունների մատուցման և գործունեության այլ տեսակների հաշվին:

6Ֆինանսավորումը լինում է ներքին և արտաքին՝ պայմանավորված ֆինանսավորման աղբյուրներից:

7 Ներքին ֆինանսավորումն իրականանում է հենց ձեռնարկության գործունեության շնորհիվ՝ եկամուտից, ունեցվածքի վաճառքից կամ վարձակալությունից ստացած օգուտներից:

8 Արտաքին ֆինանսավորումն օգտագործում է սեփականատերերի ներդրած կանոնադրական կապիտալը, վարկերը, պետական սուբսիդիաները (պետության կողմից տրված նպատակային գումար):

Սանիտարահիգենիկ նորմերը

1Մարդկանց կյանքի անվտանգ ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնում միջազգային կոնֆլիկտները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլոգիական և տեխնիկական աղետները: Սրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում և՛ զբոսաշրջային գործունեության, և՛ հյուրընկալող երկրի վրա:

2Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպության համար կարևոր խնդիրներ են՝ մարդկանց առողջության և կյանքի ապահովագրում, անձնական գույքի պահպանություն, շրջապատող միջավայրի պահպանություն:

3Ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճախորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում:

4Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը ստեղծված է հաճախորդների անվտանգությունն ապահովելու և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով:

5Տեխնիկական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համակարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթացին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործողություններով:

6Զբոսաշրջային համալիրներում պետք է խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները: Պետք է պահպանվեն գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պայմանները, վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու միջատներից: Բացի զբոսաշրջային համալիրի արտաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնակելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԻՐԱՎԱԿԱՆ և ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ

4.1. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող
կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները

Ստուգիչ հարցեր.
1. Որո՞նք են զբոսաշրջային ոլորտը կարգավորող իրավական ակտերը— «Քաղաքացիական օրենսգիրք», «Աշխատանքային օրենսգիրք», «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենք:

2. Ի՞նչ են ներառում զբոսաշրջային ծառայությունները: — Զբոսաշրջային ծառայությունները բազմազան
են. դրանք ուղղված են զբոսաշրջիկների պահանջմունքների բավարարմանը՝
տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային,
սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի
միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպմանը և այլ
ծառայություններ:

3. Ովքե՞ր են իրականացնում զբոսաշրջային գործառույթները: — Զբոսաշրջային օպերատորը և գործակալը:

4. Ի՞նչ է զբոսաշրջային արդյունքը: — Զբոսաշրջային օպերատորի մատուցած ծառայությունների ամբողջական համալիրի փաթեթը կոչվում է զբոսաշրջային արդյունք, այն ներառում է (կոնգրեսներ, համաժողովներ, շրջագայություններ, փոխադրման պայմանագրերի իրացում, միջոցառումների կազմակերպում)։

5. Որո՞նք են զբոսաշրջային օպերատորի պարտավորություններ: — Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականցնող անձը
պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում,
տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. պետական գրանցման վկայականի պատճենը
2. սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը
3. զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի
օրինակները
4. իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող
գովազդային օրինակները
5. Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ
նյութեր

6. Որո՞նք են զբոսաշրջային գործակալի պարֆականությունները:— Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականցնող անձը պարտավոր
է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել
հետևյալ տեղեկատվությունը.

 ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային
և այլ նյութեր,  վտանգավոր երկրների ցանկը,
 անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական
նյութեր,
 ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի,
սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային
հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող
հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների
վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ
են շրջագայության ընթացքում:

4.2. Զբոսաշրջային ծառայությունները սպառողների
իրավունքները և պարտականությունները

Ստուգիչ հարցեր

1. Ո՞րն է զբոսաշրջիկների օրինական շահերը պաշտպանող օրենքը: — «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը:

2. Ի՞նչ տեղեկատվություն է ներառված զբոսաշրջային փաթեթում: — 1. Անձնագրային, մուտքի և ելքի պահանջներ, 2. տրանսպորտային տուրքերը և կատուկ գանձումները, 3. դրամային փոխարժեքներ, 4. ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումներ, 5. ժամանման կամ տարանցիկ երկրներում ՝ առողջության հետ կապված սահմանափակումները և անհրաժեշտ պահանջները, 6. դժվար պատահարների դեպքում, կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների մասին:

3. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից տրամադրվող կարևոր տեղեկությունները: — 1. Տեղեկացնել իր այն գորընկերների գտնվելու վայրերը (հասցեներ, հեռախոսահամարներ), 2. մատուցել տեղեկատվություն, մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում, 3. տեղեկացնել ճանապարհորդության տևողության մասին:

4. Որո՞նք են զբոսաշրջային օպերատորի, գործակալի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրի պարտադիր կետերը: — 1. Զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը, 2. զբոսաշրջային երթուղու տևողությունը, 3. զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամար, անուն, ազգանուն, 4. զբոսաշրջային փաթեթի գինը, պայմանները, 5. ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, 6. զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը: 

5. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության ընթացքում զբոսաշրջիկի իրավունքները: — 1. Ստանալ պայմանագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայություններ, 2. անձնական անվտանգության, կյանքի և գույքի պաշտպանություն, 3. պայմանագրի չկատարման դեպքում դիմել դատարան ՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, 4 իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործակալից և օպերատորից ստանալ լրիվ և ճիշտ տեղեկատվություն:

6. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության ընթացքում զբոսաշրջիկի պարտականություններ: — 1. հարգել ժամանման երկրի ավանդույթները, 2. չխախտել հասարակական կարգը, 3. պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման ՛ կանոնները և պայմանները: