Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական նորմերը

1 ֆինանսավորումը ամբողջ տնտեսության,սոցիալական ոլորտի,պետության պաշտպանության և հասարակական կյանքի ոլորտների զարգացումը ֆինանսական միջոցներով ապահովումն է:

2 ֆինանսավորումը իրականացվում է` ձեռնարկատիրական ընկերությունների միջոցների, ոչ բյուջետային ֆոնդերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական ներդրումների հաշվին:

3 ֆինանսավորումը նախատեսված է լինում աշխատավարձի, հիմնական ռեսուրսների ձեռքբերման, գույքի, վարձակալության, տրանսպորտային ծախսերի , շենքի կապիտալ վերանորոգման ,կապիտալ շինարարության, և այլ ծախսերի համար:

4Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական խնդիրը զբոսաշրջային արդյունքի, զբոս. ծառայությունների շուկայի, զբոս ենթակառաուցվածքների, զբոս ծառայությունների մատուցման ներքին և արտաքին զբոսաշրջության ձևավորումն է:

5Զբոսաշրջային գործունեության եկամուտները ձևավորվում են հյուրանոցային համալիրներում զբոսաշրջիկների բնակեցման, սննդի, տրանսպորտային և լրացուցիչ ծառայությունների մատուցման և գործունեության այլ տեսակների հաշվին:

6Ֆինանսավորումը լինում է ներքին և արտաքին՝ պայմանավորված ֆինանսավորման աղբյուրներից:

7 Ներքին ֆինանսավորումն իրականանում է հենց ձեռնարկության գործունեության շնորհիվ՝ եկամուտից, ունեցվածքի վաճառքից կամ վարձակալությունից ստացած օգուտներից:

8 Արտաքին ֆինանսավորումն օգտագործում է սեփականատերերի ներդրած կանոնադրական կապիտալը, վարկերը, պետական սուբսիդիաները (պետության կողմից տրված նպատակային գումար):

Սանիտարահիգենիկ նորմերը

1Մարդկանց կյանքի անվտանգ ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնում միջազգային կոնֆլիկտները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլոգիական և տեխնիկական աղետները: Սրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում և՛ զբոսաշրջային գործունեության, և՛ հյուրընկալող երկրի վրա:

2Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպության համար կարևոր խնդիրներ են՝ մարդկանց առողջության և կյանքի ապահովագրում, անձնական գույքի պահպանություն, շրջապատող միջավայրի պահպանություն:

3Ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճախորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում:

4Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը ստեղծված է հաճախորդների անվտանգությունն ապահովելու և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով:

5Տեխնիկական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համակարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթացին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործողություններով:

6Զբոսաշրջային համալիրներում պետք է խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները: Պետք է պահպանվեն գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պայմանները, վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու միջատներից: Բացի զբոսաշրջային համալիրի արտաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնակելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *