Espanol

Tienes razon- համաձայն եմ քեզ հետ

Deberes -տնային հանձնարարություններ

Digame- ասեք (ալո)

Segir- շաուրանկել

poner -դնել

venir-գալ

torcer-թեքվել

cerrar փակել

sentarse նստել

decir — ասել

verdad — ճշմարտություն

informe- զեկույց

ej 3

cierre

sientese

Haga

Ponga

Մասնագիտական փորձ

Նախորդ ճամփորդությունները՝ այստեղ

«Երևան համայնքի վարչական շրջաններ», «Պատմության լուռ վկաներ» նախագծերի համաձայն հոկտեմբերի 4 ին իրականացնում ենք ճամփորդություն

Քոլեջի 1 ին կուրսի ուսանողների հետ իրականացնում ենք արտագնա պարապունք դեպի Շենգավիթ և Բիայնական դամբարան ուրարտական հուշարձաններ:

Որպես զբոսաշրջության 3-րդ կուրսի ուսանող, իրականացնում եմ այս ճամփորդությունը: Ճամփորդության կազմակերպումը և իրականացումը կատարում եմ ես:

Համակարգող` Էլեն Ասատրյան
Պատասխանատուներ՝ Հեղինե Խալաթյան, Գայանե Սարգսյան

Երթուղի` քաղաքային տրանսպորտ 

Մեկնում` ժամը 13:30 քոլեջի բակից

Ժամանում `ժամը մինչև 17:00, քոլեջ

Նպատակը ` 

  • Ուսումնասիրել, ճանաչել և ճանաչելի դարձնել մեր օրերում պահպանված պատմամշակույթային հուշարձաններ
  • Ուսումնասիրել Երևան համայնքի վարչական շրջանները, բացահայտել տարածքի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները,

Ընթացքը`

  • Կազմվել է ճամփորդական նախագիծ
  • Մեկնում դեպի պատմամշակույթային հուշարձաններ
  • Ծանոթացում, շրջայց պատմական վայրերով
  • Քայլարշավ Շենգավիթ վարչական շրջանով
  • Վերադարձ

Արդյունքը` տեսանյութերի, ֆոտոշարերի տեքստային պատումների հրապարակում բլոգում:

Մասնակիցներ՝

  1. Ալբերտ Նալբանդյան
  2. Էրիկ Սայան
  3. Տարոն Մկրտչյան 
  4. Հովհաննես Կարապետյան
  5. Արեն Նազարյան
  6. Ելենա Տյուլմենկովա 
  7. Էլլա Առաքելյան
  8. Անաստասիյա Չերնյախովսկայա 
  9. Գոհար Թաթոյան
  10. Տաթև Հայրապետյան 
  11. Ապավեն Քյասինյան 
  12. Արամե Խերանյան
  13. Ֆելիքս Գրիգորյան 
  14. Ալեքսանդր Հովհաննիսյան 
  15. Արտյոմ Ստեփանյան 
  16. Անի Տիգրանյան
  17. Ժասմին Գասպարյան

Ճամփորդության արդյունքը `Այստեղ

Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական նորմերը

1 ֆինանսավորումը ամբողջ տնտեսության,սոցիալական ոլորտի,պետության պաշտպանության և հասարակական կյանքի ոլորտների զարգացումը ֆինանսական միջոցներով ապահովումն է:

2 ֆինանսավորումը իրականացվում է` ձեռնարկատիրական ընկերությունների միջոցների, ոչ բյուջետային ֆոնդերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական ներդրումների հաշվին:

3 ֆինանսավորումը նախատեսված է լինում աշխատավարձի, հիմնական ռեսուրսների ձեռքբերման, գույքի, վարձակալության, տրանսպորտային ծախսերի , շենքի կապիտալ վերանորոգման ,կապիտալ շինարարության, և այլ ծախսերի համար:

4Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական խնդիրը զբոսաշրջային արդյունքի, զբոս. ծառայությունների շուկայի, զբոս ենթակառաուցվածքների, զբոս ծառայությունների մատուցման ներքին և արտաքին զբոսաշրջության ձևավորումն է:

5Զբոսաշրջային գործունեության եկամուտները ձևավորվում են հյուրանոցային համալիրներում զբոսաշրջիկների բնակեցման, սննդի, տրանսպորտային և լրացուցիչ ծառայությունների մատուցման և գործունեության այլ տեսակների հաշվին:

6Ֆինանսավորումը լինում է ներքին և արտաքին՝ պայմանավորված ֆինանսավորման աղբյուրներից:

7 Ներքին ֆինանսավորումն իրականանում է հենց ձեռնարկության գործունեության շնորհիվ՝ եկամուտից, ունեցվածքի վաճառքից կամ վարձակալությունից ստացած օգուտներից:

8 Արտաքին ֆինանսավորումն օգտագործում է սեփականատերերի ներդրած կանոնադրական կապիտալը, վարկերը, պետական սուբսիդիաները (պետության կողմից տրված նպատակային գումար):

Սանիտարահիգենիկ նորմերը

1Մարդկանց կյանքի անվտանգ ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնում միջազգային կոնֆլիկտները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլոգիական և տեխնիկական աղետները: Սրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում և՛ զբոսաշրջային գործունեության, և՛ հյուրընկալող երկրի վրա:

2Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպության համար կարևոր խնդիրներ են՝ մարդկանց առողջության և կյանքի ապահովագրում, անձնական գույքի պահպանություն, շրջապատող միջավայրի պահպանություն:

3Ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճախորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում:

4Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը ստեղծված է հաճախորդների անվտանգությունն ապահովելու և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով:

5Տեխնիկական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համակարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթացին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործողություններով:

6Զբոսաշրջային համալիրներում պետք է խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները: Պետք է պահպանվեն գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պայմանները, վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու միջատներից: Բացի զբոսաշրջային համալիրի արտաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնակելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի պահպանումը և այլն: