Ապրանքափողային հարաբերությունները և դրանց սկզբուքները

Ապրանքափողային հարաբերությունները կատարվում են 2 կողմերի միջև, որոնք կարող են հանդես գալ ֆիզիկական և իրավաբանական անձի կարգավիճակով։ Դրանք կապված են հումքի, նյութերի ու զանազան ապրանքների առք ու վաճառքի, ինչպես նաև դրամական հոսքերի, դրամական փոխադարձ վճարումների հետ։ 

Գոյություն ունեն ֆինանսների հետևյալ սկզբունքները

  • միասնություն
  • հավասարակշռություն
  • նպատակային ուղղվածություն
  • դիվերսիֆիկացիա (ընդլայնում)
  • ռազմավարական կողմնորոշում

Ֆինանսների միասնության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ գոյություն ունի օրենսդրական և նորմատիվա-իրավական բազայի միասնություն, դրամական, վարկային, հարկային, մաքսային համակրգեր, ֆինանսական փաստաթղթավորման ձևեր և հաշվետվություններ, կանխիկ և անկանխիկ հաշվարկների և վճարումների կազմակերպում, ծախսերի և ֆինասական արդյունքների ձևավորում, բռնագանձումների կիրառում ՝ ֆինանսական, հաշվարկա-վճարային և հարկային կարգապահության խախտման համար։

Հավասարակշռության սկզբունք նշանակում է, որ նախատեսված ծախսերի հանգրագումարը պետք է համապատասխանի համախառն եկամուտներին, որոնք ձևավորվում են հարկային և ոչ հարկային մուտքերից, ինչպես նաև փոխառու միջոցներից։ Ֆինանսների հավասարակշռությունը հիմնվում է ֆինանսների կայունության վրա, այսինքն որքան մեծ լինեն տնտեսվարող սուբյեկտների ֆինանսները, այնքան շատ կլինեն հարկային մուտքերը և հակառակը։ Ֆինանսների հավասարակշռությունը ապահովվում է ֆինանսական պարտավորությունների լրիվ և ժամանակին կատարման միջոցով։

Պետական ֆինանսների նպատակային ուղղվածությունը հանդիսանում է․

  • եկամուտների հավաքագրումը հարկերի ձևով
  • ոչ հարկային մուտքերի հավաքագրումը
  • պաշարների վերաբաշխումը սոցիալական ոլորտի զարգացման և ներդրումային ծրագրերի կատարման համար

Ֆինանսավորման աղբյուրների և ներգրավված պաշարների դիվերսիֆիկացիայի սկզբունքը հանդես է գալիս երկակի ձևով․

  • առաջին, ֆինանսների ներդրումը տարբեր օբյեկտներում
  • երկրորդ, բազմաճյուղ ձեռնարկության ստեղծում, որը զբաղվի ձեռնարկատիրական տարբեր տեսակի և ոչ առևտրային գործունեությամբ։ 

Ֆինասների դիվերսիֆիկացիան ապահովում է եկամուտների ընդհանուր աճ։ Այն հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական սնանկացման ռիսկը և բարձրացնել տնտեսվարող սուբյեկտների մրցունակությունը։

Ֆինանսների ռազմավարական կողմնորոշումը նշանակում է, որ կոնկրետ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսական պաշարների հավաքագրման հատուկ ռազմավարություն, որն ապահովի արտադրության և ծառայությունների արդյունավետ ֆինանսավորումը, ներառյալ ոչ միայն ընթացիկ ծախսերի փոխհատուցումը, այլև ներդրումների ավելացումը։

Գրականությունը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *