կենսաբանություն

Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն:                                                      Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները` միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով: Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ: Կենսաբանության զարգացումը հարստացրեց գիտելիքները մարդու, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ իսկ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության վերելքը և մարդու առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարման միջոցների կատարելագործումը: Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն են` 1. մոլեկուլային → 2. բջջային → 3. հյուսվածքային → 4. օրգանային → 5. օրգանիզմային → 6. տեսակային → 7. պոպուլյացիոն → 8. կենսացենոզային → 9. կենսոլորտային ։Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ , կենսաքիմիան որը, օրինակ, ուսումնասիրում է կյանքի քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը՝ կենսամոլեկուլների միջև բարդ փոխհարաբերությունները, բջջաբանությունը կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզիոլոգիան՝ հյուսվածքների,օրգանների  և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան՝ օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը, էվոլյուցիոն կենսաբանությունը՝ գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *