Մարդկային ռեսուրսների կառավարում

Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքի արդյունավետության բանալին մարդկային  ռեսուրսների կառավարման հմտությունների տիրապետման մեջ է։Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպչական գործառույթ է, որը զբաղվում է մարդկանց առնչվող հարցերով, ինչպիսիք են օրինակ՝ փոխհատուցում, աշխատանքի ընդունում, կատարած աշխատանքի կառավարում, կազմակերպության զարգացում, անվտանգություն, առողջություն, նպաստներ, կենսաթոշակներ, աշխատակցի խրախուսում, հաղորդակցում, վարչարարություն (ադմինիստրացիա) և վերապատրաստում։ՄՌԿ ն կարող է իրականացվել նաև ղեկավարների կողմից, սակայն ավելի արդյունաբեր աշխատանքի համար աշխատանքի են ընդունվում հատուկ մասնագետներ։

Մարդկային ռեսուրսների կառավարումը մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով կազմակերպության աշխատակիցների շահերի, վարքագծի և գործունեության վրա կառավարչական ներազդեցության սկզբունքների, մեթոդների, միջոցների ու ձևերի կիրառման գործընթացն է: Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարումը
մարդկային ռեսուրսների վարչարարության և քաղաքականության խնդիրների նպատակային
կարգավորումն է՝ իր կարողություններն ամրապնդելու նպատակով հանրային կազմակերպության առաքելությունն արդյունավետորեն և անաչառորեն իրականացնելու համար։

Կազմակերպությունների հաջողության գրավականի մեջ մեծ դեր ունեն ՄՌԿ մասնագետները, քանի որ նրանցից է հենց կախված աշխատակիցների ճիշտ բաշխումը և աշխատանքի ճիշտ ոլորտը։

Մարդկային ռեսուրսների կառավարման գործառությունները որոշիչ են մոտիվացիայի և աշխատակիցների պարտականությունների սահմանման համար:Մոտիվացիայի հավանականության տեսության համաձայն՝ անհատական մակարդակում բարձր կատարողականությունը կախված է բարձր մոտիվացիայից՝ գումարած անհրաժեշտ հմտությունների ու կարողությունների առկայությունը և համապատասխան դերն ու այն գիտակցելու կարողությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *