Նոյեմբեր ամսվա ամփոփում

  1. Համառոտ գրել վիրուսների մասին:

Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վաարկիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են։ Վիրուսները 1892թվականին հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին։ Ծխախոտի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին և այդ ժամանակվանից էլ ի վեր հայտնաբերվել և նկարագրվել է վիրուսնների 5000 տեսակ։ Վիրուսների մասին գիտություն վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։ Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: 

Վիրուսներ

2Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նհարագրել ախտանշանները, վարակման աղբյուրները և բուժման մեթոդները։ Բնութադրվում են քիմիական և կառուցվածքային զգալի բազմազանությամբ։ Կազմված են գլխիկից և ելուստից։ Գլխիկը կազմված է սպիտակուցային թաղանթից և դրա ներսում ամփոփված ԴնԹ-ից կամ ՌՆԹ-ից։ Ելուստում գտնվում է պատյանով ծածկված դատարկ ձողր։ Կպչելով տիրոջ (բակտերիայի) բջջին,  բակտերիոֆագերի ելուստի պատյանը կծկվում է, մերկացնելով ձողը, այն ծակում է բջջապատը և նուկլեինաթթուն սրսկում բջջի մեջ։

բակտերիայի հետ T4 բակտերիոֆագի փոխազդեցությունը

https://www.doctors.am/symptoms/bakteriofager

3. Ինչ է իրենից ներկայացնում նախակորիզավորները, ներկայացրու նրանց կառուցվածքը։. Նախակորիզավորներում, որոնք չունեն բջջակորիզ, ցիտոպլազման պլազմային թաղանթից ներս եցած ամեն ինչն է:Ե՛վ նախակորիզավորների, և՛ կորիզավորների ցիտոպլազմայի հիմնական բաղադրիչներից մեկը դոնդողանման ցիտոզոլն է՝ ջրային լուծույթ, որը պարունակում է իոններ, փոքր մոլեկուլներ և մակրոմոլեկուլներ

4. Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դե րը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։ Ֆոտոսինթեզի ժամանակ բույսերը արևի էներգիան փոխարկում են քիմիական կապերի էներգիայի, իսկ քեմոսինթեզի ժամանակ բակտերիաները սինթեզում են այնպիսի նյութեր, որոնք բույսերը հեշտ են յուրացնում։ Ֆոտոսինթեզը ընթանում է երկու փուլում, իսկ քեմոսինթեզը մեկ։ Ֆոտոսինթեզը հիմնականում ընթանում է կանաչ բույսերում, իսկ քեմոսինթեզը բակտերիաներում։ Քեմոսինթեզի ժամանակ սինթեզվում են թթուներ, իսկ ֆոտոսինթեզի ժամանակ՝ ոչ։

5.Պատմել բջջի հիմնական օրգանոիդների մասին։

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։ Բջիջներում որոշ սպիտակուցներ հանդես են գալիս թելիկների, խրձերի և միկրոխողովակների ձևով և կազմում են բջջակմախք։ Բույսերի և նախակենդանիների բջիջներում կան թաղանթով սահմանազատված տեղամասեր՝ խորշեր, որոնց անվանում են վակուոլներ։ Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

6. Գրել սպիտակուցների սինթեզի մասին։

Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *