Կիսամյակային հաշվետվություն

Ես Էլենն եմ, 15 տարեկան, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում տուրիզմի հոսքով։ Սիրում եմ քոլեջը և այն ամենն ինչ կապված է նրա հետ։ Այս կիսամյակում բազմաթիվ հանրակրթական առարկաներ ենք ուսումնասիրել։ Չեմ սիրում շաբաթը և կիրակին, քանի որ այդ օրերին չենք հաճախում քոլեջ, ինչը տխրելու առիթ է ինձ համար։ Քոլեջում ինձ ամենից շատ դուր է գալիս ճամփորդությունները և դրանց հաճախակի լինելը։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը արդեն իսկ սկսվել էին մեր ճամփորդությունները։ Առաջին և շատ տպավորիչ էր եռօրյա ճամփորդությունը դեպի Վաղաշեն։ Ուսումնական տարվա սկզբին հաղթահարեցինք բարձրունք ՝ Արագածը, որի մասին կարող եք կարդալ իմ բլոգում։ Արագածում հանդիպեցինք ազգությամբ իրանացի ճամփորդի, որը մեզ հյուրասիրեց իր երկրի քաղցրավենիքով։ Ներքևում կտեսնեք մեր նկարը նրա հետ։Մասնակցել եմ նաև Արատեսի ճամփորդությանը։Ինչպես նաև ընկեր Հեղինեի հետ այցելել ենք Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր։Մասնակցել եմ նաև գիտաժողովների ընկեր Հեղինեյի նախաձեռնությամբ։Հղումը՝ այստեղ։ Ճամփորդությունների հղումը ՝ այստեղ ։Հետաքրքիր և յուրօրինակ են մեր օրերը քոլեջում։ Նաև ինձ դուր է գալիս ամեն առավոտ ընդհանուր պարապունքը։

Քոլեջում անցնում ենք հանրակրթական մի շարք առարկաներ։ Դասաերը անցնում են այքան արագ, որ չենք էլ նկատում, թե երբ է դասը վերջանում։ Մեր դասերը նման չեն դպրոցի դասերին, ինչը ինձ շատ է դուր գալիս։ Ժամերը շատ հետաքրքիր են և բովանդակալից։

Սիրում եմ նաև քոլեջի ուսուցչական կազմը։ Նրանք բոլորը մեզ հետ շատ անմիջական և ընկերական են, ինչը չենք նկատել հանրակրթական դպրոցներում։ Յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր անհատական մոտեցումը մեզ,ինչը ինձ նույպես շատ է դուր գալիս։

Հայոց լեզու

գրականություն

աշխարհագրություն

անգլերեն

էկոլոգիա

իսպաներեն

հայոց պատմություն

հանրահաշիվ

հասարակագիտություն

ռուսաց լեզու

ֆիզիկա

ֆլեշմոբեր

կենսաբանություն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *