Պատմության առեղծվածի բացահայտում

Պապ թագավորը, երկիրն ամրապնդելով, սկսում է անկախանալ, միտքը ծռում է հունաց թագավորից։ Իր թիկունքն ամրապնդելու նպատակով անգամ փորձում է սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ։ Նա պատգամավորներ է ուղարկում հունաց թագավորի մոտ հետևյալ պահանջով. «Կեսարիան, նրա հետ նաև ուրիշ տասը քաղաքներ մերն են եղել, հետ վերադարձրու։ Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի և մեզ է պատկանում։ Եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ապա այդ քաղաքները մեզ վերադարձրու, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք քո դեմ»։ Մուշեղ սպարապետը և հայոց մյուս իշխանները շատ են հորդորում իրենց թագավորին, որ հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց Պապը մնում է անհողդողդ։ Նա բացահայտ թշնամությամբ է սկսում վերաբերվել հույների և հունաց թագավորի հետ։ Բայց հունաց Տերենտ զորավարն ու Ադե կոմսը իրենց զորքով դեռևս գտնվում էին Հայոց աշխարհում։ Հունաց թագավորը գաղտնի դեսպան է ուղարկում Հայաստանում գտնվող իր զորավարների մոտ և հրամայում հայոց Պապ թագավորին սպանել։ Տերենտ ստրատելատն ու Ադե կոմսը, ստանալով իրենց թագավորի գաղտնի հրամանը, հարմար առիթ են որոնում այն իրագործել։ Մի անգամ, երբ հայոց իշխաններն ու զորավարներն իրենց թագավորի մոտ չէին, Տերենտն ու Ադեն որոշում են գործի անցնել։ Պապ թագավորի բանակն այդ ժամանակ գտնվում էր Բագրևանդ գավառի Խու կոչված դաշտում, իսկ հունաց զորքերը բանակ էին դրել մոտակայքում։ Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի ասպարակիր զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս դարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։ 

Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազղրին կապած ղաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։ Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ:

Սելեկցիա

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն»,  սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

Ինչ կլիներ, եթե չլիներ սելեկցիան՝ կաղամբն այլ տեսք կունենար, եգիպացորենը՝ ոչ այնքան մեծ հատիկներով ու համեղ, կենդանիներից ու թչուններից շատերը՝ ոչ այնպիսին, ինչպիսին կան:

Եւ այսպես, բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Ստացվում է՝ սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են  գենետիկական պատկերացումները։ Այդ հիմքով են արվում հիբրիդացումն ու խաչասերումը:  Գենետիկայի  զարգացման շնորհիվ են ստեղծվել եգիպտացորենի,  վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի  հիբրիդներ ու արհեստական մուտացիաներ։

Իսկ ամենապարզ պատկերացումը սելեկցիայի առաձնահատկությունների մասին տալիս է «Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ պայքար է գնում հատուկ ցեղատեսակի ցլիկի համար:

Վայոց ձոր

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Ընդհանուր նկարագիր ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները։

Մարզի բնակչությունը Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը միանալուց Ռուսաստանին հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: 

Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի։ ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ  Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։

Առաջադրանքներ

-Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին,-ասաց մորաքույրս։

Մորաքույրս ասաց․

-Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

-Աստղի՛կ, -ասաց մորաքույրս, -դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

Նա հարցրեց․

-Թանկագի՛ն վարժապետ, ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչընդոտում նրանց բախտավորությանը։

-Թանկագի՛ն վարժապետ,-հարցրեց նա,- ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչընդոտում նրանց բախտավորությանը։

-Թանկագի՛ն վարժապետ, ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչընդոտում նրանց բախտավորությանը,- հարցրեց նա։

Այգեպանն ասաց․

-Ժլատ մի՛ լինիր սի՛րելիս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։

-Ժլատ մի՛ լինիր սի՛րելիս,- ասաց այգեպանն,- նուշը հենց նրա համար է, որ ուտեն։

— -Ժլատ մի՛ լինիր սի՛րելիս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն,-ասաց այգեպանն։