Գառնի Գեղարդ երթուղի

Ինչպես հասնել Չարենցի կամար`Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Չարենցի կամար անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։

Գառնու տաճարն ու Գեղարդի վանքը այն պարտադիր վայրերն են, որոնք պետք է այցելել Հայաստանում ճամփորդելիս: Գառնիի տաճարը միակ հեթանոսական տաճարն է Հայաստանում:Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Գառնիու հայտնի են նաև վարպետաց դասերը ինչպես քաղցրավենիքի, այնպես էլ հացի։

նման վարպետաց դասեր իրականացվում են <Մեր օջախ>-ում, <Sergeys place>-ում <Բաշ Գառնի> ռեստորանում <my garden >-ում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *