Վերլուծություն

Այս ամիս շատ հետաքրքիր 3 պատմվածքներ ուսումնասիրեցինք։Երեքն էլ՝ գրված արեւմտահայերենով, և երեքն էլ ՝ինչ որ կախարդական ու խորհրդավոր իմաստ պարունակող։Ամենից շատ հավանել եմ «Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛» պատմվածքը, քանի որ այն շատ բնորոշ է մեր օրերին։ Այս պատմվածքը նկարագրում է աշխարհում տիրող իրավիճակը, մարդկանց անտարբերությունը և վերջապես ծնողի և որդու անընդունելի հարաբերությունները։ Այս պատմվածքը այնքան թախիծ ու ճշմարտություն էր պարունակում իր մեջ, որ կցանկանամ շատ-շատերը կարդան և իմանան այս պատմվածքի մասին։ Պատմվածքը մտածելու տեղիք է տալիս և ինքդ քո պահվածքը վերանայելու առիթ։Ոչ պակաս հետաքրքիր էին «Աստղկան սայլը» և «Մեր կարմիր եզը» պատմվածքները։ «Աստղկան սայլը» շատ դյուրին կարդացվող, բայց միեւնույն ժամանակ շատ ասելիք ունեցող պատմություն է։ Այստեղ հիմնական շեշտը դրված էր ագահության վրա, որ երբ մարդիկ գտնում են այն, ինչ տրված է բնության կողմից և պատկանում է բոլորին, նրանք վերցնում են դա և դարձնում իրենց շահի աղբյուր։ Երեք պատմվածքներ էլ ինձ մտածելու և իմ պահվածքը վերանայելու առիթ տվեցին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *