Գրական ակումբ

Այս տարին շատ լեցուն էր հետաքրքիր նախագծերով։Նախագծերի շրջանակներում ուսումնասիրեցինք բարբառներ, արևմտահայ և սփյուռքահայ գրողներ։ Ուսումնասիրել ենք Գրիգոր Զոհրապի նովելները։ <Կապիկը> , <Զաբուղոն>։ Երկուսն էլ շատ հետաքրքիր և իրենց հերթին ուսուցողական նովելներ էին։ Նովելը պրոզայիկ ժանր է,համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն,որն ունի դեպքերի ընթացք ՝ սյուժե և կերպարներ։ Ամբողջ ձմեռը նվիրեցինք Մշո բարբառի ուսումնասիրմանը։ Կատարել ենք բազմաթիվ փոխադրումներ Մշո բարբառից գրական հայերեն։ Կարդացել և վերլուծել ենք պատմվածքներ և հեքիաթներ։ Ինչպես նաև կազմել ենք մեր բառարանը։ Բացահայտեցինք, որ Մշո բարբառը պատկանում է բարբառային«կը» ճյուղին։ Սկզբում շատ դժվար էր ամեն բան, ինչը զարմանալի չէ,քանի որ առաջին անգամ էինք առընչություն ունենում այս բարբառի հետ։ Ապրիլ ամսվա ընթացքում ընթերցեցինք սփյուռքահայ գրողներ` Համաստեղի, Հակոբ Մնձուրու և Վահե Հայկի պատվածքներից։ Շատ հետաքրքիր 3 պատմվածքներ ուսումնասիրեցինք։Երեքն էլ՝ գրված արեւմտահայերենով, և երեքն էլ ՝ինչ որ կախարդական ու խորհրդավոր իմաստ պարունակող։Ամենից շատ հավանել եմ «Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛» պատմվածքը, քանի որ այն շատ բնորոշ է մեր օրերին։ Այս պատմվածքը նկարագրում է աշխարհում տիրող իրավիճակը, մարդկանց անտարբերությունը և վերջապես ծնողի և որդու անընդունելի հարաբերությունները։ Իսկ ինչ վերաբերում է այս ամսին, մի ամբողջ ամիս նվիրաբերել ենք արևմտահայ գրողների ուսումնասիրմանը, քանի որ այն գրեթե մոռացության է մատնվել։ Ես ընտրել էի Ռուբեն Սևակի կյանքն ու գործունեությունը։ Ռուբէն Սեւակ (Ռուբէն Չիլինկիրեան, 1885, Թուրքիա), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում` ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։ Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905 թվականին, «Մասիս» հանդեսում։ 1910 թվականին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։

Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

Գրել է բազմաթիվ նամակներ նվիրված կնոջը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *